Այսօր՝ 24 փետրվարի 2020թ., 00:00
Մի լուսանկարի պատմություն, կամ տապալված ասուլիսը՝ որպես պետական ապարատ սողոսկելու կանաչ լույս Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի պաշպանության բանակի հրամանատար Իրանում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված ՀՀ դեսպանություն է դիմել 35 ՀՀ քաղաքացի. ԱԳՆ խոսնակ Մյունխենյան սկզբունքները դիրքորոշումը չեն փոխում, լրացնում են. ՀՀ ԱԳ նախարար ՀՀ նախկին վարչապետները միջնորդություն կներկայացնեն Ռոբերտ Քոչարյանի գործով Ադրբեջանի կողմից հայտարարված «դիվերսիան» ուղղակի լավ հեքիաթ է, ադրբեջանական հանրության համար. ՊՆ խոսնակ Երևանի քաղաքապետարանում տարեսկզբին 25.4 մլն դրամի պարգևավճարներ են բաժանվել Թուրքիայում դանակագործների ընտանիքը հայ վարպետից սովորած գործը փոխանցում է սերնդեսերունդ Թուրքմենստանում ծեր մարդկանց մեկ շաբաթ ստիպել են փորձերի գնալ նախագահի հետ հանդիպման համար Արցախում կորոնավիրուսի վարակի դեպքեր չեն գրանցվել. պատասխանատու Բողոքի ակցիա Քաղաքապետարանի դիմաց. Պահանջում են հանդիպում քաղաքապետի հետ Իրանում կորոնավիրուսով վարակման դեպքերը հասել են 47-ի, կա 12 զոհ Վենետիկում կախտահանեն հասարակական տրանսպորտը Այդ դաշտերը մեզ պետք չեն, մենք պատրաստ ենք էդ հողերը վերադարձնել․ Ամենայն հայոց «փրկիչ» Նիկոլ Փաշինյան Ի՞նչ է սպասվում Երեւանի մանկապարտեզներ հաճախող երեխաների բացակայություններին «Գալիս ենք արդեն իրական խուճապի դեմ պայքարի փուլ». Արման Աբովյան Քուվեյթում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու առաջին երեք դեպքը Կադիրովը Ստալինին «անիծյալ» է անվանել Ադրբեջանցի զինծառայող է սպանվել Հայաստանը սատարում է պաղեստինյան հիմնահարցի՝ 2 պետության սկզբունքի հիման վրա կարգավորումը. Զոհրաբ Մնացականյան Կորոնավիրուսի սպառնալիքի պատճառով Ավստրիան դադարեցրել է Իտալիայի հետ երկաթուղային հաղորդակցությունը 45 տարեկանը լրանալուց հետո զինծառայության անցած քաղաքացիների ստաժը կհաշվարկվի զինծառայության կենսաթոշակ նշանակելիս. ՄԻՊ Ի՞նչ են առավել հաճախ Չինաստանից Հայաստան ներկրում. ՊԵԿ նախագահի պարզաբանումը «Վերին Լարսում» Հայաստանի ներկայացուցիչը շուտով կսկսի աշխատել «Ժողովուրդը գազազած շո՞ւն է Փաշինյանի համար. «ֆո՛ւ» և «ֆա՛ս» հրամաններին սպասելիս». Անդրանիկ Թեւանյան «Իրանի հետ անցակետերը փակ չեն». Ադրբեջանի մաքսային կոմիտե Ռուսաստանում ցանկանում են բարձրացնել մեքենաների տրանսպորտային հարկը Ունենք տարաձայնություն Փաշինյանի՝ Մյունխենում հնչեցրած մտքերի հետ. Հակոբ Տեր-Խաչատուրյան Վաղը հանրապետության առանձին հատվածներում սպասվում է բուք․ Սուրենյան ՀՅԴ-ն դատապարտել է Փաշինյան-Ալիեւ հանդիպման արդյունքները ՀՀ–ում կորոնավիրուսով վարակվելու ոչ մի դեպք չունենք, որևէ սահմանափակում չի կիրառվի Հայաստանի և Իրանի քաղաքացիների՝ հայրենիք վերադառնալու համար. Նիկոլ Փաշինյան Ինչ է հիպոտոնիան. Հիպոտոնիկներին չի կարելի առավոտյան անկողնուց վեր կենալ կտրուկ շարժումով Ադրբեջանի զինուժը կրակ է բացել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ. հայ զինծառայող է վիրավորվել Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է զույգ երեխաների լուսանկարը Մի նկարի խորքային ողբերգությունը Քըրք Դուգլասը որդուն՝ Մայքլին ժառանգություն չի թողել Մուտք ենք գործում Մեծ Պահքի շրջան․ Գարեգին Բ-ի ուղերձը Հայ բռնցքամարտիկն առաջինն է, ով կարողացել է հաղթել Մատիասին (տեսանյութ) Իսրայելը կխստացնի Ավստրալիայից եւ Իտալիայից ժամանողների մուտքն իրենց երկիր Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի վատթարացումը կարող է հանգեցնել ԱՄՆ-ում 150 դեղամիջոցների պակասի Վենետիկում փակ են բոլոր դպրոցները Հայերը կարիք չունեն խաղաղությանը «նախապատրատվելու»․ Արամ Համբարյան Օրվա խորհուրդը «Փառահեղ միտք է՝ Չինաստանի հետ սահմանը բաց պահել, Իրանի հետ՝ փակել». Սուրեն Սահակյան Տեղումները կդադարեն մեկ օրով․ եղանակի տեսություն Լարսի ճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար «Իրանի տարածքից նույնիսկ տաք օդային հոսանքների մուտքը Հայաստան արգելվում է. Գագիկ Սուրենյան Եթե այս հարցն էլ եք «պռավալ» տալիս, շատ խիստ պատասխան եք տալու. Արմեն Աշոտյանը՝ իշխանություններին Քաղաքացիները խնդրի առաջ են կանգնել. գնել են ավիատոմսեր, սակայն դեսպանատներում ազատ տեղ չկա Որքա՞ն ամուր են մեր արմատները․ «Արմատ»-ի 8-րդ սերիան Պակիստանը ժամանակավորապես փակել է Իրանի հետ սահմանը կորոնավիրուսի պատճառով Google-ը հեռացրել է իր խանութից 600 հավելված ագրեսիվ գովազդի պատճառով Մարտական սամբոյի առաջնության եզրափակչում Թադևոսյանը հաղթել է Ալիևին. մրցամարտին ներկա է եղել Պուտինը (տեսանյութ) «Լա Սկալա» օպերային թատրոնը ժամանակավորապես փակվում է կորոնավիրուսի բռնկման պատճառով Ամերիկացիների ավելի քան 60 տոկոսը կարծում է, որ Թրամփը կվերընտրվի երկրորդ ժամկետով Լոլիտան լողազգեստով ցուցադրել է շքեղ կազմվածքը (վիդեո) Հենրիխ Մխիթարյան․ Կարեւոր հաղթանակ էր Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները համատեղ այցեր են կատարել զորամասեր ու ազատազրկման վայրեր Իտալիայում փակել են Միլանի տաճարը եւ Վենետիկի Սուրբ Մարկոսի տաճարը Մխիթարյանի գոլը և գոլային փոխանցումն օգնեցին «Ռոմա»-ին հաղթել «Լեչեին» (տեսանյութ) Վրաստանը սահմանափակել է Իրանի քաղաքացիների մուտքը կորոնավիրուսի կապակցությամբ «Լրջացեք, տղե՛րք». Արման Սաղաթելյանի կոչը իշխանությանը Կապանի ԲԿ-ում կորոնավիրուսով հիվանդներ չկան. ԲԿ-ից հերքում են Իրանում մեկ օրում գրանցված երկրորդ երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում Հռոմի Պապը նախազգուշացրել է իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը վերաբերող անարդար որոշումների վտանգի մասին Իրանի նախագահն ամերիկյան պատժամիջոցները համեմատել է կորոնավիրուսի հետ Թրամփը Twitter-ում «բոլիվուդյան» տեսանյութ է տեղադրել, որտեղ գլխավոր դերում հենց ինքն է Ռուս զինվորականները Սիրիայում կանխել են խոշոր սպառնալիքներ. Պուտին Ի՞նչ գին ունի Հրայր Թովմասյանին հեռացնելու մոլուցքը. կարող էր կառուցվել 24 նոր դպրոց, Գյումրիում 350 անտուն ընտանիք կարող էր բնակարան ստանալ. Արա Վարդանյան Ռոհանին հանձնարարել է ստեղծել Կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային հանձնաժողով Իրանում երկրաշարժից տուժել է 75 մարդ, Թուրքիայում տուժել է 37, զոհվել՝ 9 մարդ 2019 թվականին նորածիններին ավելի հաճախ տրվող անունները․ Վիճակագրական կոմիտե Կդադարեցվի Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունը ու Մեղրիի անցակետով անձանց մուտքը Հայաստան․ Նիկոլ Փաշինյան Թուրքիան փակել է Իրանի հետ սահմանը կորոնավիրուսի պատճառով Իրանում հայտարարվել են խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները Իլոն Մասկի հղի սիրելին երեխային թույլ կտա իրեն սեռ ընտրել Պուտինը պատմել է Ռուսաստանում «ապագայի զենքի» մասին Գրետա Տունբերգի մայրը պատմել է դստեր խնդրահարույց մանկության մասին Իտալիայում կորոնավիրուսի պատճառով Ա սերիայում 4-րդ հանդիպումն է հետաձգվել Խամենեին արտասահմանյան ԶԼՄ-ներին մեղադրել է Իրանում ընտրությունների արդյունքներին ազդելու փորձի մեջ
Հարցում

Սուրեն Պապիկյանը թաքցրել է իր դատվածության փաստը

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ով նաեւ Քաղպայմանագիր կուսակցության վարչության նախագահն է եւ այժմ արդեն սահմանադրական հանրաքվեի «Այո»-ի շտաբի ղեկավարը, ամենադրական իմիջն ունեցող մարդկանցից է այս իշխանության մեջ։ Սակայն, պարզվում է, նա իր կենսագրությունը սրբագրել է եւ որոշ տհաճ էջեր թաքցրել հանրությունից։

Օրինակ, թաքցրել է, որ ժամանակին քրեական հոդվածով մեղադրանք է առաջադրվել իրեն եւ անգամ դատապարտված է եղել ու նստել է։ Մեր տեղեկություններով, զինծառայության ժամանակ նա իր հրամանատարին դանակով խփել է եւ քրեական գործ է հարուցվել այդ առիթով։

Սուրեն Պապիկյանին մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 2-րդ մասի Բ կետով և 334-րդ հոդվածի առաջին մասով․ «Պետի նկատմամբ բռնություն գործադրելը, որը կատարվել է զինվորական ծառայության ընթացքում, զենքի գործադրմամբ»։ Նա 5-րդ զինվորական կայազորի դատարանի կողմից 2006 թվականի մարտի 27-ին դատապարտվել է 2 տարի 3 ամիս ազատազրկման, ապա այդ պատիժը Էրեբունի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը համապատասխանեցրել է մեր օրենսդրությանը եւ հաստատել։ Նա պատիժը կրել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, ապա մոտ մեկ տարի անց՝ 2007 թվականի փետրվարի 23-ին ազատ է արձակվել համաներումով։
Այս դատվածությունն, ըստ ամենայնի, արդեն մարված է, ուստի այն որեւէ հետեւանք չի առաջացնում նրա՝ պաշտոն զբաղեցնելու հարցում։ Սակայն ուշագրավ է, որ այս փաստը թաքցվել է կենսագրությունից։

Պապիկյանի պաշտոնական կենսագրությունում գրված է․
«Ծնվել է 1986թ. ապրիլի 26-ին Ստեփանավան քաղաքում: Սովորել է Լոռու Բերդ գյուղի դպրոցում, ապա 2003 թվականին ավարտել է Ստեփանավանի թիվ 1 վարժարանը և ընդունվել ԵՊՀ պատմության ֆակուլտետ: Ուսումնառության ընթացքում զորակոչվել է ՀՀ Զինված Ուժեր»: Եւ հաջորդ տեղեկությունը վերաբերում է 2009-2011 թվականներին՝ «գլխավորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերությունը»:
Մենք փորձեցինք պարզաբանում ստանալ ՔՊ մամուլի խոսնակ Վահան Կոստանյանից, սակայն նա ասաց, որ նման ինֆորմացիայի չի տիրապետում և հարցի հասցեատերը ինքը չէ, այլ Պապիկյանի մամուլի քարտուղարը։ Նրան նույնպես հարցրինք, թե ինչու է գաղտնի պահվում այդ փաստը, խոսնակը երկար լռում էր, ապա գրեց, որ այդ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում։

Այս փաստը հատկապես ուշագրավ է դառնում բանակի եւ քրեական ենթամշակույթի դեմ իշխանությունների պայքարի ֆոնին։ Ինչպես կարող են բանակում մարդ դանակահարած անձինք կոչ անել զինվորներին բարձր գիտակցություն դրսեւորել եւ ձեռնպահ մնալ տղայական «ռազբորկաներից»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

 

website by Sargssyan