Ոստիկանությունն Արմավիրի մարզում իրականացրել է «Քրեական ենթամշակույթ» կրող անձանց դեմ միջոցառում (տեսանյութ)
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և տարածքային ստորաբաժանումների ծառայողները հերթական հատուկ միջոցառումն են իրականացրել Արմավիրի մարզում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության կայքէջը:
Հանրային անվտանգության ապահովման նպատակով, ձեռք բերված օպերատիվ տեղեկությունների հիման վրա, տարբեր կասկածանքներով ոստիկանության Արմավիրի, Վաղարշապատի, Մեծամորի և Բաղրամյանի բաժիններ բերման են ենթարկվել քրեական ենթամշակույթ կրող և այդ ենթամշակույթին հարող անձինք։
Կատարվել են անձնական խուզարկություններ ու մեքենաների զննություններ։ Հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգվածներ, կամավոր հանձնվել է ապօրինի զենք-զինամթերք, այդ թվում՝ ատրճանակ։
Հասարակական անվտանգության ապահովումը ոստիկանության առաջնային խնդիրներից է։ Այս համատեքստում քրեական ենթամշակույթ կրող անձինք մշտապես լինելու են ոստիկանության օպերատիվ տեսադաշտում՝ հանուն հասարակության անվտանգության։