Սիրիայի Ժողովրդական ժողովը կոչ է անում աշխարհի բոլոր երկրների խորհրդարաններին ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը․ (տեսանյութ)
Այս թեմայով
- «Ադրբեջանցին Հադրութում հայ ծերունու է գլխատել, դա սովորական պատերազմական հանցագործություն չէ»․ Սիրանուշ Սահակյան
- Հայաստանում ԵՄ պատվիրակությունը՝ Հայոց ցեղասպանության մասին. Այդ հանցագործությունները երբեք չեն մոռացվի
- Հոգեւորականների ուղեկցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեց Գարեգին Բ-ն. Հնչեց Հայր մերը
- Հիշում ենք եւ պաշտպանում․ ՊՆ խոսնակ
Տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմի մամուլի ասուլիսը։ Դեսպանն անդրադարձավ Սիրիայի խորհրդարանի կողմից այսօր ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին՝ նշելով, որ Սիրիայի Ժողովրդական ժողովը կոչ է անում աշխարհի բոլոր երկրների խորհրդարաններին ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը։
Հիշեցնենք, որ Սիրիայի խորհրդարանը փետրվարի 13-ին միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևը: