Հանրաքվեի արդյունքների քաղաքական գինը կարող է շատ բարձր լինել. իրավապաշտպան
Եթե Սահմանադրական դատարանի դատավորները ՄԻԵԴ-ում բողոքարկեն սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի արդյունքները եւ հաղթեն գործը, ապա նրանց կարող են չվերականգնել պաշտոններում, սակայն քաղաքական գինը հավասար կլինի այն իրավիճակին, որը կա հարեւան պետության (Ադրբեջանի-խմբ.) նկատմամբ: Այս մասին փետրվարի 13-ին սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի առնչությամբ քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանի առաջին օմբուդսմեն, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը:
Նրա խոսքով՝ անհասկանալի է շտապողականությունը: «Դա կարող է կապված լինել կամ նրա հետ, որ ՍԴ ներկայիս կազմը չի վավերացնում որոշակի միջազգային փաստաթուղթ, կամ դրան պետք է այլ բացատրություն լինի»,- նշեց նա:
Ալավերդյանը դժգոհություն հայտնեց, որ նախ հարցը ներառում է անձերի հակազդեցություն, երկրորդ հերթին, թերագնահատվում է օրենքի ֆորմալ կողմը: «Եթե դա այդպես է, ապա Հայաստանի իշխանությունները նախադեպ են ստեղծում, որպեսզի հաջորդ իշխանությունները եւս ցանկանան փոխել ՍԴ կազմը: Բացի այդ, դա մեզ չի ազատի այն ռիսկից, որ մենք չենք փոխի իշխանությանը փողոցում ամեն 10 տարին մեկ»,- պարզաբանեց իրավապաշտպանը:
Նա նկատեց, որ քննարկումները, որ քննարկումները, այդ թվում նաեւ վարչապետի կողմից խորհրդարանում եւ դրա սահմաններից դուրս, ընթանում են ցածր իրավական մակարդակով, եւ այդ ամենը չի նպաստում քաղաքացիների իրավական գիտակցության մակարդակի բարձրացմանը:
«Միեւնույն ժամանակ, պետք է բնակչության հետ զրուցել եւ բացատրել, թե արդյոք խնդիրը ՍԴ 7 անդամների կամ ընդհանուր առմամբ համակարգի մեջ է, թե ինչու պետք է քաղաքացիները որոշ ժամանակով զրկվեն ՍԴ դիմելու իրավունքից»,- եզրափակեց իրավապաշտպանը՝ հավելելով, որ դեռ չի որոշել՝ կհիմնի արդյոք «Ոչ»-ի նախաձեռնություն: