Արգիշտի Կիվիրյան. Պետության կառավարման ղեկը չի կարելի հանձնել ամեն մի «проходимец»-ի
Պետության կառավարման ղեկը չի կարելի հանձնել ամեն մի «проходимец»-ի ձեռքը, ամեն անգամ նման բան արած ազգերը շատ դաժան են պատժվել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։
Գրառման մեջ մասնավորապես ասվում է․ «Նոր տարվանից այս կողմ հայոց բանակում ունենք 12 զոհ, եւ նրանք բոլորը զոհվել են ոչ հակառակորդի գնդակից։ Ու այս կապակցությամբ մի բան ասեմ։ Եթե խորությամբ մտածեք, ապա կտեսնեք ուղիղ կապ պետական համակարգի խարխլման, սահմանադրական դատարանի կազմաքանդման, Նիկոլի կողմից ողջ օրը որպես հիմնական զբաղմունք «Հայկական ժամանակի» խմբագրականներ եւ բանաստեղծություններ գրելու ու դրա ֆոնին երկրում ներդրումների զգալի անկման, հանցագործությունների թվի կտրուկ աճի, բանակում խաղաղ պայմաններում մահերի թվի կտրուկ աճի միջեւ։
Թե ինչ-որ մեկը լրջորեն հավատում էր, որ նման ապիկար կառավարման դեպքում բոլոր խնդիրները ինքնըստինքյան լուծվելու էին։ Սա դեռ աղետի նախանշաններն են, դուք աղետը ու դրա հետեւանքները ուղղակի շատ վատ եք պատկերացնում։ Պետության կառավարման ղեկը չի կարելի հանձնել ամեն մի «проходимец»-ի ձեռքը, ամեն անգամ նման բան արած ազգերը շատ դաժան են պատժվել...»։