Նույնիսկ կուղբն է մարմնամարզությամբ զբաղվում (Տեսանյութ)
Կուղբի առավոտյան վարժանքը հայտնվել է Վորոնեժի արգելոցի ֆոտոթակարդի օբյեկտիվում։ Արգելոցի աշխատակցիները տեսանյութը տեղադրել են սոցկայքերում։ Տեսանյութում երեւում է, թե ինչպես է գազանիկը լվացվում ջրամբարի մոտ։ Տեսագրությունն արվել է ապրիլին, առավոտյան, Ուսմանկա գետի ափին։
Վորոնեժի արգելոցի աշխատակից Ալեքսանդր Միշինը «МОЁ! Online» պորտալին ասաց, որ տեսանյութը հազվադեպ հաջողություն կարելի է համարել, քանի որ կուղբերը գիշերային կենդանիներ են։ Նրանց մասնակցությամբ տեսագրությունները հիմնականում արվում են գիշերը։ Տեսանյութն արժեքավոր է նաեւ նրանով, որ կուղբը պարզապես կանգնած չէ, այլ լվացվում է։