Այսօր՝ 01 հունիսի 2020թ., 00:00
Նիկոլ Փաշինյանը ճեպազրույց է տալիս իր առանձնատնից. Ներկա են Ավինյանն ու Թորոսյանը (տեսանյութ) Ծեծի ենթարկված փոխգնդապետի վիճակը վատթարացել է. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Գլխավոր դատախազ. Հայաստանում գրավը որպես խափանման միջոց կիրառման դեպքերն ավելացել են Արտակարգ դեպք Արաբկիրում. մի խումբ տղամարդկանց վեճն ավարտվել է դանակահարությամբ. 5 վիրավորներներից մեկը անչափահաս տղա է Անելու ենք ամեն ինչ՝ 2-րդ նախագահի ազատության իրավունքը երաշխավորելու համար․ փաստաբան Հնարավո՞ր է արդյոք, որ Հայաստանում հանցագործը պետական պաշտոն զբաղեցնի Հրաչյա Հակոբյանը վաճառել է մեքենան եւ նոր մեքենա գնել Քաղաքական մեծամասնությունը «սղացնում է» խնդրահարույց հերթական փոփոխությունը. ՀՅԴ-ն՝ գույքահարկի մասին «Ես վնասվածք էի ստացել». Օլգա Բուզովան պատմել է վերապրած հարձակման մասին Դատարանը անփոփոխ է թողել Բուլղարիայի բնապահպանության փոխնախարարի կալանքը՝ կապված աղբի սկանդալի հետ Արյան նոր թեստը թույլ կտա գնահատել մարդու ֆիզիկական վիճակը Մեղադրանք է առաջադրվել զորամասի հրամանատարին, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը. ՔԿ 300․1 հոդվածը սկզբունքորեն հակասահմանադրական է ու չի կարող կիրառվել. Գոռ Հովհաննիսյան ՄԻԵԴ. Արդարադատության տանող ճանապարհ ԱԻՆ-ը կատարել է 1168 վարակազերծում Այսօրվանից Իրանի քաղաքացիները կրկին իրավունք ունեն առանց վիզայի ձեւակերպման մուտք գործել Հայաստան «Հոկտեմբերի 27»-ի գործով չի բացառվում, որ հարցաքննվի նաեւ Գագիկ Ջհանգիրյանը. Արթուր Դավթյան Կրակային պատրաստության գործնական պարապմունք` Զինված ուժերում ՀՀ զինված ուժերը Նախիջեւանի ուղղությամբ խոցել են ադրբեջանական ռազմական տեխնիկա՞. ՊՆ-ն չի մեկնաբանում ՄԻԵԴ-ի խորհրդատվական կարծիքով դրվեց արդարադատության մեկնարկը Հակաճգնաժամային 18-րդ միջոցառման շրջանակում 8923 շահառու ստացել է ընդհանուր շուրջ 1.7 մլրդ դրամ. ՊԵԿ Այսօր, առավել քան երբեւէ, բարձրաձայնում ենք ազգային արժեքների, ավանդապաշտ ընթացքի մասին. Վիտալի Բալասանյան «Отпетые мошенники» խմբի նախկին մենակատարը որպես տաքսու վարորդ է աշխատում Ինչու են կորոնավիրուսի վերաբերյալ տարբեր թվեր հրապարակվել Դիմակն արդյոք վարակումից կարո՞ղ է պաշտպանել, եթե տանը COVID-19-ով մարդ է ապրում Արաբկիրի դատարանն ախտահանում են աշխատանքային ժամին, շնչել հնարավոր չէ. դատավոր Աննա Հակոբյանը իր ղեկավարած հիմնադրամների հետ շփում չի ունեցել վերջին 3 ամիսներին Ինչպիսի՞ն է առարկաներից կորոնավիրուսով վարակվելու հավանականությունը Պահանջում ենք առկախել Ադրբեջանի Հանրապետության հետ բանակցային գործընթացը Մարգարիտա Սիմոնյանի ու Տիգրան Քեոսայանի կրտսեր դուստրն առաջին անգամ «չոչ է արել» ԱՄՆ կողմից ֆինանսավորված բիոլաբորատորիաները Հայաստանում. ի՞նչն է անհանգստացնում Մոսկվային եւ Պեկինին Ստացվել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի PCR (Covid-19-ի) թեստի պատասխանը ԱԱԾ-ն ոչ սովորական խորությամբ է ուսումնասիրել իր Դավիթ Սանասարյանի գույքը Հանձնաժողովի ստեղծումն անխուսափելի է Նույնիսկ ուշացումով կարելի է կանգ առնել, ետ դառնալ. Արտակ Զաքարյան Ինձ լռեցնել չի ստացվի Միքայել Մինասյանի տեսանյութն ուղարկվել է ԱԱԾ 100 մլն եվրոյի անշարժ գույքի և բիզնեսի կայսրություն. Ադրբեջանի ազգային անվտանգության նախկին նախարարի երեխաների մեծ ներդրումները Եվրոպայում.(լուսանկարներ) Եղել եմ կառավարական առանձնատանը, բայց անգամ Արփիին չեմ գրկել, հանձնել եմ թեստ. Հրաչյա Հակոբյան (տեսանյութ) Ադրբեջանը և ևս 3 երկիր շրջանցել են Ռուսաստանին Թուրքիա գազի մատակարարման ցուցանիշներով Պատրաստ ենք անվճար իրավաբանական օգնություն տրամադրել դիմակ չկրելու պահանջի անհամաչափ կիրառման հիմքով առկա տուգանքները բողոքարկելու հարցում Ինչու է Հայաստանը տապալել կորոնավիրուսի դեմ պայքարը. քաղաքական և ինստիտուցիոնալ պատճառներ. «Кавказский Узел» Փաշինյանն Արցախում տեղի ունեցած բանկետին արդեն վարակակիր էր, և շատ մեծ հավանականությամբ հասցրել է վարակել բանկետի մասնակիցներին. Արթուր Ղազինյան Որտե՞ղ են զինծառայողների սոցապահովության հիմնադրամի գումարները, Դուք եք գլխավոր դատախազը, բարի եղեք, պարզաբանեք. Տիգրան Ուրիխանյանը՝ Արթուր Դավթյանին Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց կարողությունը հունվար-մայիս ամիսներին նվազել է 31,38 միլիարդ դոլարով ԱԺ-ն 83 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն չեղարկելու օրենքը Վարչապետը վարակված է կորոնավիրուսով, անցած օրը թուղթ տվեց, ստիպված վերցրի, Մարուքյանը հետը սուրճ է խմել, ի՞նչ է լինելու ԱԺ-ի հետ. Տիգրան Ուրիխանյան (տեսանյութ) «Շնորհակալ եմ, պարոն, հա-հա»․ Մասկը ռուսերեն է պատասխանել «Ռոսկոսմոս»-ի շնորհավորանքին Ժիրինովսկիի կուսակցությունն առաջարկել է տնային տնտեսուհիներին «աշխատավարձ» վճարել Zoom-ի շուկայական արժեքը գերազանցել է 50 մլրդ դոլարը 94-ամյա Էլիզաբեթ 2-րդին ինքնամեկուսանալուց հետո առաջին անգամ նկատել են ձիավարելիս (լուսանկարներ) 2019 թ․ ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է հանցագործության 26 850 դեպք, 8.8 տոկոսով աճ՝ նախորդ տարվա համեմատ ՀԾԿՀ-ն առաջարկում է սպառողներին վաճառվող գազի սակագինը թանկացնել 4․5 %-ով ՍԴ ճգնաժամի լուծման հետ կապված որեւէ նախագիծ գոյություն չունի. Վենետիկի հանձնաժողովից դեռ արձագանք չկա Կամուրջի հենապատը փլուզվել է Ֆուտբոլիստ Արիի կինը, պարզվում է, շատ էլ գեղեցիկ է Կառավարության անդամների համատարած թեստավորում չի անցկացվել․ Մանե Գեւորգյան Թուրքիայում վերջին 20 օրում ամեն օր նվազում են կորոնավիրուսի գրանցման դեպքերն ու մահերը «Բարձր եմ գնահատում մեր միջև կառուցողական երկխոսությունը». Պուտինը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան օրվա առթիվ Վրաստանում եւս 11 դեպք է գրանցվել «Շերեմետևոյում» վայրէջք կատարելիս ուղևորատար օդանավ է հրդեհվել Արարատի կոկորդիլոսաբույծ մարզպետն անգամ չի ընկալում, թե ինչ է ասում Փաշինյանը Բելգիայի արքայազնը մասնակցել է երեկույթի ու վարակվել կորոնավիրուսով Յուրաքանչյուր երեխա ապագայի խորհրդանիշն ու երաշխիքն է. Արմեն Սարգսյան Իրականության ոչ ճիշտ ընկալում 7 մասնագիտություն, որոնք պահանջարկ կունենան 2020 թվականին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի արագ թեստը բացասական է, սպասում են PCR թեստին Քսան տարի անց կամ նրանց սպանել է վարչախումբը Կորոնավիրուսից մահացած 8 անձանցից մեկը՝ 69-ամյա կինը, քրոնիկ հիվանդություն չի ունեցել Դուք կին ընդդիմադիր քաղաքական գործչի զգեստապահարանից նրա նախկին ամուսնու ձախորդության կմախքը փորփրող վարչապետ եք Կորոնավիրուսով վարակման 120 նոր դեպք է գրանցվել Տիգրան Ավինյանը և Արսեն Թորոսյանը պետք է շտապ փոխարինվեն Կենտրոն վարչական շրջանի աշխատակից այս աղջիկը հպարտորեն պատմում է, որ հայերը Երևանում եկվորներ են (տեսանյութ) Թե ինչ է սեռական կրթությունը 6-12 տարեկան երեխաների համար Եվրոպայում, արդեն մեր հանրությանը հայտնի է. Զոհրաբյանը պատասխանում է ԿԳՄՍ նախարարին (տեսանյութ) Իրանը հրաժարվել է վերադարձնել Boeing 737-ի «սեւ արկղերը» Ալիեւը հանցագործության մասին հաղորդում է արել Հարկային եկամուտները դադարել են ավելանալ. ապրիլին 15,1 մլրդ դրամով պակաս մուտք է եղել Աշոտյանի սկանդալային շնորհավորանքը Փաշինյանին Սևամորթ Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո սկսված զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է Նյու Յորքի քաղաքապետի դուստրը Նիկոլ Փաշինյանի հանձնած կորոնավիրուսի թեստը դրական է
Հարցում

Մարտի 1-ի գործ. կարեւոր շրջադարձ

Երեկ մարտի 1-ի գործով դատավարությունում հետաքրքիր շրջադարձ տեղի ունեցավ: Այն, ինչ կատարվեց երեկ կարող է դառնալ նոր սկիզբ։ Եվ այս հարցում շատ կարեւոր է մեղադրող եւ պաշտպանական կողմերից դուրս՝ երրորդ կողմի, հանրության, մեր բոլորի ակտիվ դիրքորոշումը։

Նախ, պարզվում է այս աղմուկ հանած քրեական գործում, գոյություն ունի ընդամենը երկու նամակ ԱԱԾ-ից, ինչը, մեղմ ասած, տարօրինակ է: Ո՞ւր են մյուս փաստաթղթերը. Թե՞ դրանք չեն տեղավորվում ՀՔԾ-ի, դատախազության եւ իհարկե, նրանց պատվիրատուի սցենարում։

Դատավարության ընթացքում խոսք գնաց վերջերս հրապարակված եւ մեծ աղմուկ հանած Վիկիլիքսի նյութերից, որոնք վերաբերում էին ամերիկյան դիվանագետների եւ բարձրաստիճան պաշտոնյաների նամակագրություններին մարտի 1-ի թեմայով։

Իսկապես, ստացվում է, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն ավելի է տեղեկացված եղել կատարվող իրադարձություններից, քան հայաստանյան հատուկ ծառայությունները: Դա հնարավո՞ր է։ Իհարկե՝ ոչ։ Հարյուրարով հատորներում հաստատ կլինեն այնպիսի փաստաթղեր, նյութեր, որոնք թույլ կտան մոտենալ իրականությանը, բացահայտել սպանությունները:

Ռոբերտ Քոչարյանը վստահեցրեց, որ ԱԱԾ-ն ունի բավարար չափով նյութեր, որոնք չգիտես ինչու, կցված չեն գործին: Նա ավելացրեց, որ այն ամենը, ինչ նշված է ամերիկյան փաստաթղթերում ժամանակին զեկուցվել են իրեն. «Առնվազն շաբաթը մեկ անգամ ինձ զեկուցել են եւ այդ զեկույցներից որեւէ նյութ այս քրեական գործում չեմ տեսել, սակայն չեմ բացառում, որ այդ նյութերը կան ԱԱԾ-ում կամ մայր գործով նյութերում»,- ընդգծեց Քոչարյանը:

Այս առումով, իսկապես այս քրեական գործը զրո է։ Կա տպավորություն, որ այս գործը ուղղակի մշակվել է այլ սենյակում, հետո ուղարկվել է պատվեր ՀՔԾ, դատախազություն։
Շատ մեծ է հավանականությունը, որ գործի ամբողջական նյութերը հրաժարվում են տրամադրել պաշտպանական կողմին, քանի որ այն կարող է գործի քննությունը տանել այլ ուղղությամբ․ ո՞րն է այդ ուղղությունը. ամենայն հավանականությամբ՝ թաքցվող ճշմարտությունը։

ՉԻ կարող լինել մարտի 1-ի գործ եւ խոսք չգնալ զոհերի, սպանությունների մասին։ Ուրեմն ինչ-որ մարդիկ, այսօրվա շատ կարեւոր մարդիկ շահագրգռված չեն դրանում։
Քոչարյանի երեկվա հայտարարությունը շոկային է. « ... Կասկածներ ունեմ, որ 10 մարդու սպանությունը չեն ուզում բացահայտել»։

Մեծ հաշվով, երեկ Քոչարյանը ձեւակերպեց ամիսներ ի վեր, հանրության մեջ խմորվող կասկածը։ Սա փաստ է ու սրանից փախչել հնարավոր չէ։

Եվ այս կասկածը,որը դառնում է արդեն իրավական նորմ վստահաբար արմատապես շրջելու է դատավարության ընթացը: Եւ վերջին հաշվով հանրությունը, նրանք ովքեր այս տարիների ընթացքում պահանջում էին բացահայտել սպանությունները, սպանության հեղինակներին, ողջ ճշմարտությունը, պետք է պահանջեն նույն բանը։ Բոլոր փաստաթղթերը, բոլոր վարկածները, բոլորի մեղավորության բացահայտումը։

Իսկ քանի դեռ չեն բացահայտվում բոլոր նյութերը, մենք դարձյալ հղում կանենք ամերիկյան դինագիտական նամակագրությանը։

«Ժամը 17։00-ին Զուրաբյանը զանգահարել է ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչին, խնդրել, որ ԱՄՆ դեսպանությունը հաղորդագրություն ուղարկի ՀՀ կառավարությանը։ Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստ է գալ հանրահավաքի վայր և վերահսկել ամբոխին, եթե իշխանությունները նրան թույլ տան դուրս գալ տնից և անհապաղ թույլտվություն տան 10 օր օրինական ցույցեր կազմակերպել։ ԱՄՆ ներկայացուցիչն այս մասին տեղեկացրել է Վիգեն Սարգսյանին, որը պատասխանել է, որ Տեր-Պետրոսյանը տնային կալանքի տակ չէ և ազատ է տնից դուրս գալ՝ երբ ցանկանա։ Կես ժամ անց Սարգսյանը հետ է զանգել, ու հայտնել, որ Քոչարյանը պատրաստ է կազմակերպել Տեր-Պետրոսյանի տեղափոխությունը, եթե նա պատրաստ է ցրել ցուցարարներին կամ տեղափոխել նրանց Դինամո մարզադաշտ։

Քոչարյանը նաև երաշխավորել է թույլ տալ անցկացնել ցանկացած այլ հանրահավաք Դինամո մարզադաշտի տարածքում։ Պատասխանն ուղարկվել է Լևոն Զուրաբյանին...»։

Այս միջնորդությունը, բանակցությունները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ չկար որեւէ զոհ, որեւէ սպանված եւ կար բացառիկ հնարավորություն խուսափել վատագույնից։

Ինձ համար, ինչպես շատերի, իսկապես շոկային էր վիկիլիքսի այս բացահայտումը։ Մենք բոլորս երկար տարիներ գտնվել ենք կեղծ տեղեկատվական հոսքերի ազդեցության տակ։

Ո՞վ խանգարեց, որ մարտի 1-ը օրը խաղաղ վերջանար, չլինեին զոհեր․ ո՞վ խանգարեց, որ 2008-ի մարտի 2-ին շարունակվեին խաղաղ հանրահավաքները եւ լուծումները գտնվեին քաղաքական խաղաղ բանակցությունների ճանապարհով։ Ո՞վ խափանեց գործող նախագահ Քոչարյանի առաջարկը շարունակել հանրահավաքը այդ օրը եւ հաջորդ օրերին այլ վայրում. Մի բան, որը թույլ կտար չունենալ 10 զոհ։

Սա ընդամենը մի հատված է Վիկիլիքսի հրապարակած փասթաղթից: Ընդամենը մի դրվագ, որը չգիտես ինչու, չկա այս գործում: Քրեական գործում չկան բազմաթիվ այլ դրվագներ, ինչը պետք է հանրությանը հուշի, որ հաստատ այս գործը այլ նպատակներ է հետապնդում, քան իրականության բացահայտումն ու մեղավորներին գտնելը:

Գեղամ Նազարյան

Top-News.am

website by Sargssyan