Այսօր՝ 28 փետրվարի 2020թ., 00:00
Պահեստային տարբերակ են ուզում անցկացնե՞լ. այն շատ «նրբորեն» են փաթեթավորել Գեւորգ Պետրոսյանը կնստի՞ Մխիթարյանը գոլային փոխանցման հեղինակ Հունաստանում սեզոնային գրիպից 77 մարդ է մահացել Քեյթ Միդլթոնը մրցավազքի է մասնակցել՝ ցուցադրելով իր հիանալի մարզավիճակը (լուսանկարներ) ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը պարգևատրել է սահմանախախտին հայտնաբերած քաղաքացուն Եթե 300.1-ը նոր հանցակազմ չէ, «7-ի գործը» պետք է բացվի․ Խուդոյան ԱԳՆ-ում կայացել է կորոնավիրուսի կանխարգելման հարցով հանդիպում՝ դեսպանների մասնակցությամբ Իդլիբում ռազմական բախումների ֆոնին մեծանում է լարվածությունը Թուրքիայի և Ռուսաստանի միջև Քարոզարշավի 1-ին շաբաթում Հ1-ն իշխանության օգտին է գործել Այսօր մենք ոգեկոչում ենք Սումգայիթյան հակահայկական ջարդերի զոհերի հիշատակը. ԱԳՆ Գերմանիան գտնվում է COVID-19-ի համաճարակի սկզբում․ նախարար Կիբերհարձակումների պատճառով ԵՄ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի եւ Չինաստանի դեմ Իրանի քաղաքացի վարորդների հետ շփումները և նրանց ելքը ավտոմեքենաներից Մեղրիի անցակետում կսահմանափակվեն Թուրքական ստորաբաժանումները Իդլիբում գնդակոծում են ռուսական ինքնաթիռները ՍԴ դատավորներից ոչ ոք չօգտվեց օրենքի մակարդակի բարձրացված անպարկեշտ առաջարկից. Երվանդ Վարոսյան Ստացվել են երկկողմանի թոքաբորբից մահացած ՀՀ քաղաքացու թեստի արդյունքները ՍԴ դատավորները ցուցաբերեցին բարձր հարգանքի արժանի կամք. Արսեն Բաբայան Երևանի 37 անցումներում կտեղադրվեն հետիոտնային կանչի ռեժիմով լուսացույցներ Սլովակիայի նախկին վարչապետը 19 տարվա ազատազրկման է դատապարտվել խարդախության համար Գերմանացի փորձագետը նախազգուշացրել է, որ դիմակը չի փրկի կորոնավիրուսից ՍԴ-կառավարություն 100:0 Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն թանկացել է ավելի քան 2 դրամով «Չափազանց հպարտ եմ նրա՝ որպես անհատ կայանալու համար». Դևիդ Բեքհեմը՝ արքայազն Հարիի մասին Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը վերընտրվել է ամբիոնի վարիչ Հայաստանի եւ Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջեւ ստորագրվել է 2020 թվականի համագործակցության ծրագիր Ատալանտա» - «Վալենսիա» խաղին Միլան այցելած իսպանացի լրագրողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս «Եթե ինչ-որ մեկն այս պատմության մեջ պետք է իրեն վիրավորված զգա, ապա դա մենք ենք». Մեգան Մարքլ Կորոնավիրուսից չվախենալով մերկացել է (Լուսանկարներ) Հայաստանին ռուսական գազի մատակարարումների մասին պայմանագրի հարցը երկու երկրների միջեւ «կռվախնձոր» չի դառնա. դեսպան «Հակամարտության խաղաղ կարգավորմանը այլընտրանք չկա». Ստանիսլավ Զասը՝ Արցախի խնդրի մասին Հս. Կորեան մինչև կորոնավիրուսի բուժման մեթոդների մշակումն ու հայտնաբերումն օտարերկրացիների համար երկրի սահմանները չի բացի Կորոնավիրուսի` համաշխարհային զբոսաշրջությանը հասցված վնասը 22 միլիարդ դոլար է գնահատվել Պատահարների քանակի աճը պայմանավորված է ներմուծված ավտոմեքենաների մեծ մասի հնությամբ. ՃՈ պետ ՌԴ դեսպանը՝ Ռ. Քոչարյանի, Ս. Սարգսյանի, Հ. Թովմասյանի գործերի մասին Պարոն Փաշինյան, վերջապես գտեք Ձեր մեջ համարձակություն եւ նշանակեք ԱԱԾ տնօրեն եւ Ոստիկանության պետ. Ղազինյան «Մենք հո հանցագործ չենք, որ խուսափում է մեզ հետ շփվելուց». ՁԻԱՀ–ի կենտրոնի աշխատակիցներն՝ Արսեն Թորոսյանին Արսեն Թորոսյանը դասապրոցեսը դադարեցնելու անհրաժեշտություն չի տեսնում Վրաստանում կորոնավիրուսի պատճառով խուճապի մատնվելու պատճառներ չեն տեսնում Իրանում 1 օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է ավելի քան 100-ով և հասել է 245-ի Սաուդյան Արաբիան կորոնավիրուսի ֆոնին կասեցնում է ուխտագնացների մուտքը երկիր Բարի գալուստ համաճարա՞կ Նշվել են պատմության գլխավոր չլուծված հանելուկները Կոծկելուն էլ ձև կա Մարտի 5-ին Ստամբուլում Պուտինի եւ Էրդողանի հանդիպում չի նախատեսվում. Պեսկով Իրականությունը Մարտի 1-ի մասին․ ի՞նչ են թաքցրել հասարակությունից (տեսանյութ) ՀԾԿՀ-ն 10 մլն դրամով կտուգանի «Վեոլիա Ջուր» ընկերությանը Սիրիայում 2 թուրք զինվորական է սպանվել Զիդան․ Շատ բարդ խաղում չհերիքեց 10 րոպե կենտրոնացվածություն Մաքսատուրքի բարձրացումը կհետաձգվի, սակայն դա չի վերաբերում մեքենաներին «Ես կուզեի այսպիսի կազմվածք ունենալ երեք երեխաներ ունենալու դեպքում, իսկ դուք հինգը ունեք». Նատալյա Վոդյանովան՝ հիասքանչ կերպարներում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նիստը Թբիլիսիի փոխարեն կանցկացվի Ստրասբուրգում` բողոքի ցույցերից խուսափելու համար «ԱԳՆ, ձեր պատգամավորների համար հատուկ կուրսեր կազմակերպեք». Աշոտյան Վրաստանում կորոնավիրուսի կասկածով հոսպիտալացվել է 10 մարդ, նրանցից 4-ը` Ադրբեջանի քաղաքացի Հոնկոնգի բոլոր մշտական բնակիչները 1280 դոլար կստանան․ իշխանությունները փորձում են փրկել տնտեսությունը Հորդորում են չայցելել 5 երկիր. ԱԳՆ հայտարարությունը՝ նոր տիպի կորոնավիրուսի վարակի վերաբերյալ Հայ-ռուսական խմբավորումը տարածաշրջանային անվտանգության ապահովման կարեւոր գործոն է. ՌԴ դեսպան Չինաստանում 2019 թվականին միլիարդատերերի թիվն աճել է ավելի քան երեք անգամ Արմեն Գևորգյան. Եվս մեկ անգամ՝ կորոնավիրուսի մասին Սուտ մատնությանը վերաբերող նոր հոդվածով սլաքներն ուղղվելու են ազատ խոսքի դեմ. Երվանդ Վարոսյան Կորոնավիրուսի բռնկման պատճառով «Եվրատեսիլ 2020»-ը վտանգի տակ է Թեժ գիծ եք բացել, որ ինչ անեք Լեգենդար դել Պիերոն Երեւանից տեսանյութ է հրապարակել. Բարի լույս Երեւան Պոմպեոն Ռուսաստանին կոչ է արել «դադարեցնել Ղրիմի բռնակցումը» «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի» աշխատակիցները կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում (ուղիղ) Կրակում են արդեն նաեւ դպրոցում. «նոր» Հայաստան, նոր բարքեր Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 400-ի ՏՄՊՊՀ նախագահը մեկնել է Մոսկվա. օրակարգում է նաեւ ԵՏՄ տարածքում ռոումինգի չեղարկման հարցը Այսօրվանից հանրապետության տարածքում ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերն են գրանցվել Դանիայում և Էստոնիայում Ծառերը կարող են «գիտելիքներ փոխանցել» հաջորդ սերունդներին Դավիթ Տոնոյանն ընդունել է Ստանիսլավ Զասին, քննարկել անվտանգային հարցեր Ռոման Բաբայանը քննադատել է «НГ»–ին՝ Սումգայիթի դեպքերը խեղաթյուրված ներկայացնելու համար «Փաշինյանը վերադարձել է դավադրությունների տեսությանը»․ Ավետիք Չալաբյանը հարցեր է ուղղվել վարչապետին Վրաստանը երկու շաբաթով սահմանափակել է օդային եւ ցամաքային հաղորդակցությունը Իրանի հետ Ունենք 850 հետազոտության թեստ, ևս 3000-ը շուտով կստանանք, ՀՀ-ն պատրաստ է դիմագրավել կորոնավիրուսին, չնայած գրանցված դեպքեր չկան. նախարար Բացառվում է, որ ՀՀ-ում լինի կորոնավիրուսի դեպք ու կառավարությունը թաքցնի. Նիկոլ Փաշինյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարում է Մայր Տաճարի համար համահայկական հանգանակություն Վահագն Վերմիշյանն ազատվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից
Հարցում

Մեծ ծուղակ

Այն համոզման եմ, որ հանրաքվեի գաղափարը Փաշինյանինը չի եղել, առավել ևս՝ «Իմ քայլինը»։ Օրվա մեջ ոտքի վրա փոփոխվող տարբերակները, հապճեպությունը և, ամենակարևորը, այդքա՛ն չհաշվարկված սխալը հուշում են, որ.

ա/ կա երրորդ կողմ, որը հուշել է այս տարբերակը

բ/ Փաշինյանի դուրն այն առաջին հայացքից եկել է, նա տվել է էմոցիոնալ ռեակցիա, իջեցրել է հրահանգը 88-ին, ու պրոցեսը գնացել է։ Վստահ եմ՝ ոչ մի իշխանություն, այդ թվում՝ այս, չէր կարող սառը, ռացիոնալ պայմաններում նման որոշման գնալ։ Հնարավոր չէ սառը, հանդարտ պայմաններում այդքան չտեսնել սեփական շահը, չտեսնել ռիսկերը սեփական իշխանության համար։ Չեղած թեման բերել հանգեցնել խիստ անկանխատեսելի ելքով իրավիճակի։ Ամեն ինչ հուշում է, որ հանրաքվեի գաղափարը եղել է ուրիշինը, իսկ Փաշինյանը ժամանակային սղության պայմաններում կայացրել է էմոցիոնալ որոշում։ Հարց է ծագում. ո՞վ կարող էր նման բան հուշել։ Ես ունեմ իմ վարկածը, որը սուբյեկտիվ է, այդ պատճառով այս պահին չեմ ներկայացնի։ Բայց դրա հեղինակը հետապնդել է իր սեփական մանր շահը՝ իրենից վանել պատասխանատվությունը, այն «գցել» ժողովրդի վրա։ Ինչ վերաբերում է այն բանին, որ սրանով ինքը Փաշինյանին դնում է ուժեղ ռիսկի տակ, ապա հանրաքվեի գաղափարի հեղինակը դրա վրա թքած ունի։ Այլ հարց է, որ Փաշինյանը դա չի ֆիքսել։

Իշխանության ռիսկերը. էժան և մեծ ծավալի էմոցիա

Ակնհայտ է, որ իշխանությունը և անձամբ վարչապետը քարոզչության փուլը վերածելու են անդադար միտինգի, բուն թեմայի հետ կապ չունեցող պրոցեսի, ասելու և անելու են բաներ, որոնք սովորաբար հրապարակային գործիչներն իրենց թույլ չեն տալիս, մի խոսքով՝ ծախելու են մեծ ծավալի էժան էմոցիա։ Սա է քաղաքական ապրանքը, որն իշխանությունը փորձելու է «ծախել»։

Այդ պրոցեսն արդեն սկսված է. «Ապրիլի 5-ին հեղափոխությանն ասում ենք այո, Ազատությանը ասում ենք այո, Ապագային ասում ենք այո...» գրառումը դրա ապացույցն է։

Ամբողջ խնդիրն այն է, որ հեղափոխությանը, ազատությանը, ապագային մարդիկ ասել են Այո. մեկ անգամ՝ 2018-ի ապրիլին, մեկ անգամ էլ՝ դեկտեմբերին՝ ԱԺ ընտրություններում։ 70 տոկոս ձայն ստացած իշխանությունը չի կարող հեղափոխությունից 2 տարի, ընտրություններից 1 տարի անց «այո»-ի պահանջ ունենալ։ Սա լինում է մեկ դեպքում՝ երբ տապալվում է գործը, երբ երկրի իրական օրակարգը տապալվում է, և կարիք է առաջանում կեղծ օրակարգեր առաջին պլան բերել ու էմոցիա ծախել։ Սա այլ բան էլ է նշանակում։ Այսօրվա իշխանության օրակարգը կարողանում է ուրիշը ձևավորել, և քանի որ իշխանությունը չունի ֆիլտրեր՝ ինտելեկտուալ և ինստիտուցիոնալ, ապա ուրիշն այդ օրակարգը անարգել առաջ է տանում։ Մեխանիզմը վտանգավորության աստիճանի պարզ է. Փաշինյանին կարողացար էմոցիոնալ ալիքի վրա հրամցնել գաղափարը՝ այլևս ոչ մի խոչընդոտ չի լինում։ ԱԺ մեծամասնությունը դառնում է «88 միաձայն», ներսում չկա ինքնուրույն կարծիքի իրավունքով հեղինակություն, իսկ դրսից կարծիք ունեցողները պաշտոնապես հռչակված են թշնամիներ։

Մեր կյանքն առաջիկայում վերածվելու է էժան էմոցիայի բորսայի։ Սա նշանակում է, որ բնականորեն ձևավորվելու է ուժեղ "կոնտրբորսա", որի հիմնական նպատակը լինելու է՝ գտնել իշխանության քարոզարշավային հիստերիայի հակաթույնը։ Դա, անկասկած, լինելու է։ Սրա արդյունքում Հայաստանում սկսվելու է նոր բաժանում՝ էժան էմոցիայի սպառողներ և ինքնուրույն մտածող շերտ։ Ո՞րն է սրա վտանգը իշխանության համար. իշխանությունն այս հանրաքվեի արդյունքում կորցնելու է իր ինտելեկտուալ լեգիտիմությունը։ Սա լինելու է ամենանկատելի հարվածը։

Իշխանությունը պիտի հասկանա, որ ամեն անգամ էմոցիաների տոնավաճառից հետո ինքը կորցնում է իր ինտելեկտուալ կշիռը։ Հասկանալի է, որ այլ ճանապարհ այս քարոզարշավում ինքը չունի, բայց գինն էլ արդեն թանկ է։ Հայաստանում այս երկու տարվա մեջ արդեն ձևավորվել է հանրային ուժեղ հոսանք, որը գիտակցում է, որ չի կարելի պառակտել հասարակությանը, չի կարելի միայն խոսել, չի կարելի անընդհատ թշնամիներ ու հանցագործներ փնտրել։

Իշխանական ռիսկերի մյուս թեման, իհարկե, ձայների քանակն է։ 650 հազար «այո»-ն անհնարինության չափ բարդ գործ է։ Սա գիտեն բոլոր նրանք, ովքեր երբևէ ընտրական պրոցեսներին մասնակցել են. սա գիտի նաև Տ. Մուկուչյանը։ Չստանալ 650 հազար ձայն՝ նշանակում է պարտվել ու ժողովրդի անունից 2 տարի ցանկացած բան անելու էջը փակվում է։ Կեղծել և ստանալ 650 հազար ձայնը, դա բարոյական ինքնասպանություն է։

Ընդունենք, որ դրա բոլոր նախադրյալները կան. 2 տարվա մեջ ինստիտուցիոնալ ոչինչ չի արվել ընտրակեղծիքի մեքենան ջարդելու համար։ Այն պոտենցիալ կազմ ու պատրաստ է։ Համայնքապետերից մինչև գողական և ուժային կազմ ու պատրաստ են՝ ձայներ ապահովելու համար։ Մնում է քաղաքական որոշումը. կեղծե՞լ, թե ոչ։ Առաջին տարբերակը կարող է առաջին հայացքից գայթակղիչ թվալ, բայց դա իսկապես կլինի բարոյական ինքնասպանություն։

Ձայների հարաբերակցության պահով կա նաև մեկ այլ հաշվարկ. ամենայն հավանականությամբ «այո»-ների քանակը լինելու է շատ ավելի քիչ, քան «ոչ»-ը և ընտրատեղամասեր չգնացածները։ Սա նշանակում է, որ 70 տոկոսի լեգենդը փլուզվում է, իսկ սա էլ իր հեթին նշանակում է, որ ոչ իշխանական բևեռն առաջին անգամ ստանում է հստակ հաշվարկելի ու զգալի ընտրազանգված։ Սա կլինի առանցքային պահ, որովհետև դրանից հետո մինչև զանգվածային խաղաղ փողոցային պայքար մեկ քայլ է։ Մի բան, որից խորհրդարանական կառավարման պայմաններում հաճախ փոխվում են կառավարությունները։

Ու դարձյալ գալիս է հիմնական հարցը. ինչո՞ւ իշխանությունը գնաց նման ռիսկի։ Դժվար է գտնել այլ բացատրություն, քան՝ վերը ասվածը՝ սա իրենց գաղափարը չէր, ինչ-որ մեկը դիտմամբ սխալ բան է հուշել, իսկ իրենք փաստը կատարվելուց հետո են դա միայն հասկացել կամ գուցե հասկանալու են վաղը։

Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

website by Sargssyan