Թող ամեն մեկն ընտրի իր հերոսին
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը 90-ականներին սովորել ու հեռացվել է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետից և այդպես էլ չի ավարտել համալսարանը։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը։
«Սահմանադրական փոփոխությունների նախաձեռնող Վահագն Հովակիմյանը 90-ականներին սովորել ու հեռացվել է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետից և այդպես էլ չի ավարտել համալսարանը: Այդ նույն ժամանակահատվածում ուսումը կիսատ թողած ու ռազմաճակատ մեկնած Արցախի հերոս Պետրոս Ղևոնդյանը հասցրել է մի քանի օրով վերադառնալ Երևան և պաշտպանել դիպլոմային աշխատանքը»,-նշել է նա: