Քլունին չի ժամանել Երևան, քանի որ սպասում էր երկվորյակների ծնունդին
Հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին, ով «Aurora» մրցանակաբաշխության Ընտրական հանձնաժողովի համանախագահն է, պարզաբանել է, թե ինչու չի կարողացել ժամանել Երևան՝ մասնակցելու մրցանակների հանձնման արարողությանը։
«Ես այսօր կլինեի Երևանում, բայց եթե ես գայի, իսկ այդ ընթացքում իմ կինը ծննդաբերեր զույգերին, ես ոչ մի կերպ չէի կարողանա վերադառնալ տուն»,– նրա խոսքերն է մեջբերում «The Hollywood Reporter»-ը։
Հանրաճանաչ դերասանն ու հայտնի փաստաբան Ամալ Քլունին ամուսնացել են 2014 թվականին՝ Վենետիկում։ Զույգը սպասում է երկվորյակների ծնունդին։
Ջորջ Քլունին Երևան է այցելել 2016 թվականին եւ մասնակցել է «Aurora» մարդասիրական մրցանակաբաշխության առաջին արարողությանը։