Այսօր՝ 30 հոկտեմբերի 2020թ., 00:00
ԱՄՆ-ը արտաքին կողմերին կոչ է անում ձեռնպահ մնալ ղարաբաղյան հակամարտությանը միջամտելուց Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը հեշտ լուծում չունի. Վլադիմիր Պուտին Մեր պատմական համերաշխությունն ենք հայտնում հայ ժողովրդին․ Ուրուգվայի նախկին նախագահները հայտարարություն են տարածել «Հայրենիք» կուսակցության առաջին զորախումբը շուտով կմեկնի մարտական հերթապահության. զորախմբի հարամանատարն Արթուր Վանեցյանն է Բելգիայի խորհրդարանի պատգամավորը ԼՂ-ում հրետակոծության տակ է ընկել. ՏԱՍՍ Սաուդյան Արաբիայում հարձակվել են Ջիդայում Ֆրանսիայի հյուպատոսության անվտանգութան աշխատակցի վրա Նիսի իշխանությունները փակում են քաղաքում բոլոր եկեղեցիները տաճարի մոտ հարձակման ֆոնին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների ժնեւյան հանդիպումը հետաձգվել է «Ձեր չեզոքությունը սպանում է մեզ… գործելու ժամանակն է». Սեդա Ազնավուր ԵԱՀԿ ՄԽ-ի ուշադրությունը կենտրոնացված է ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման վրա. Քլարկ Քուպեր 150 հոգանոց թուրքական ամբոխը Լիոնի փողոցներում փնտրել է հայերի եւ սպառնալիքներ վանկարկել (տեսանյութ) ԵՄ-ն ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ է անում անհապաղ սկսել առարկայական բանակցությունները Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու սպառնալիքն աճում է Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ Իտալիայի Պալերմո քաղաքի Քաղաքային խորհուրդը միաձայն ճանաչեց Արցախի Հանրապետության անկախությունը «Ես չեմ խնդրել հայուհի լինել։ Իմ բախտը պարզապես բերել է». Քիմ Քարդաշյան Առավոտից թշնամին հրթիռակոծում է Ստեփանակերտը. Կան վիրավորներ Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում կայուն-լարված օպերատիվ իրադրությունը պահպանվել է Ձերբակալվել են մոսկվացիների վրա հարձակված ադրբեջանցի ազգայնականներ Էրդողանն առաջարկել է, որ հանդիպի Ալիևին, Պուտինն էլ՝ Փաշինյանին Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է առանց նախապայմանների՝ Մոսկվայում հանդիպել Փաշինյանի հետ. Interfax Թշնամին թիրախավորել է Ստեփանակերտի ծննդատունը. Լուսանկարներ թիրախավորված հարձակումից հետո Իրանը բոլոր ջանքերը ներդնում է ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ․ ՌԴ-ում Իրանի դեսպան Լեռնային Ղարաբաղ. Արաքչիի բարդ առաքելությունը. Տարասով Մահացել է Գուրգեն Եղիազարյանը Արաքչին պատմել է ղարաբաղյան խնդրի կարգավորման իրանական պլանի մասին Պեսկովը հայտնել է, որ Ղարաբաղում մարտերի շարունակումը հարուցում է ափսոսանք եւ մտահոգություն Ինչը կդադարեցնի պատերազմը. «The Washington post» Չեմպիոնների լիգա. Օրվա հանդիպումների անոնս Ֆրանսիայի հայերը ճանապարհ են փակել. ուղիղ «Charlie Hebdo» երգիծական հանդեսը Էրդողանին պատկերող ծաղրանկար է հրապարակել Արցախի նախագահի խոսնակը մանրամասներ է ներկայացրել Ջալալ Հարությունյանի առողջական վիճակի մասին ԱՄՆ կոնգրեսականը Թրամփի վարչակազմին կոչ է արել անհապաղ Մագնիտսկու պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն Ջալալ Հարությունյանին շնորհվել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչում ԱՄՆ Գլենդել քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը Ադելիա Պետրոսյանն «Արցախ» ստեղծագործության ներքո հաղթել է Ռուսաստանի գավաթի երրորդ փուլում Պուտինը Էրդողանի հետ քննարկել է Արցախում ստեղծված իրավիճակը Իրանը ԼՂ հակամարտության մշտական կարգավորման նախագիծ է մշակել. Զարիֆ Լավրովը եւ Չավուշօղլուն քննարկել են իրավիճակն Արցախում Պոմպեոն հեռախոսազրույցներ է ունեցել Փաշինյանի եւ Ալիեւի հետ Վազգեն Մանուկյանի կոչը հանուն բոլորիս ապագայի կոչ է Անհրաժեշտ է ստեղծել միասնական կոմիտե, որին պետք է հանձնել իշխանության լիազորությունները. Լարիսա Ալավերդյան Իրանի նախագահի հատուկ բանագնացը կայցելի Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան եւ Թուրքիա Համաձայն եմ Վազգեն Մանուկյանի հետ. Հրանտ Բագրատյան Հիմա ՀՀ կառավարության հրաժարականը դառնում է բացարձակ հրատապ Ես միանում եմ պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանի կոչին ԲՀԿ-ն ու «Լուսավոր Հայաստանը» Նիկոլ Փաշինյանին առաջարկել են հրատապ կարգով հրավիրել ԱԽ նիստ Վազգեն Մանուկյանի առաջարկը հանրային պահանջ ունի. Խոսրով Հարությունյան Ռազմական դրության պայմաններում Հայաստանի Զինված ուժերը հավատարիմ են օրենքով նախատեսված աստիճանակարգությանը Հակառակորդի կողմից ՀՀ սահմանի թիրախավորման կադրերը (տեսանյութ) ԼՂ-ում իրավիճակի կարգավորմանը որևէ երկրի ներգրավվելը պետք է համաձայնեցվի ՀՀ ու Ադրբեջանի հետ.Պեսկով Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը. Վազգեն Մանուկյան Դոնորական արյուն է անհրաժեշտ. Դիմել Արյունաբանական կենտրոն կամ մոտակա արյան կայաններ Ջալալ Հարությունյանի կյանքին վտանգ չի սպառնում Բացառել սմարթֆոնների կիրառումը Ալիեւի խոսքին ոչ ոք չի հավատում․ Կոնստանտին Զատուլին Դպրոցներում աշնանային արձակուրդը կերկարաձգվի ևս 2 շաբաթով․ ԿԳՄՍՆ Գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանն ազատվել է ԱՀ պաշտպանության նախարար - պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն-լարված իրադրություն Հրադադարը պահպանվում է. Դոնալդ Թրամփ Հիմա արդեն պարզ է, որ հերթական անգամ չստացվեց հրադադարը պահպանել. Փաշինյան Կորոնավիրուսից 69 տարեկանում մահացել է հայտնի դիրիժոր Հարություն Թոփիկյանը Վաղինակ Սարգսյանն ազատվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից Ալիեւը հերթական անգամ քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբին Լավրովն ու Դենդիասը քննարկել են ԼՂ հակամարտության գոտում խաղաղության հասնելուն ուղղված միջազգային ջանքերը Իրանցի բարձրաստիճան հրամանատարն այցելել է Խոդաֆարինի շրջան (տեսաանյութ) Կրեմլում մեկնաբանել են Վաշինգտոնում Ղարաբաղի հարցով բանակցությունները «Այս բարդ ժամանակներում աղոթում եմ ձեզ համար». Մել Գիբսոնն աջակցել է հայերին (տեսանյութ) Թուրքական լիրայի փոխարժեքն այսօր թարմացրել է դոլարի նկատմամբ ռեկորդային նվազագույն ցուցանիշը Չնայած առանձին պրովոկացիաներին՝ հրադարարը ընդհանուր առմամբ պահպանվում է Լավրով․ Ռուսաստանը թույլ չի տալիս Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական լուծում Պատերազմում հաղթող չկա, խաղաղությունը պարտվող չունի Ալիևն ունի մոտ 7 000 սպանված, կորցրել է զրահատեխնիկայի 80%-ը, ավիացիայի 90%-ը, բայց չի կարողացել հաղթել Արցախին. Լապշին Ժամը 08.00-ից հետո Արցախի խաղաղ բնակավայրերում համեմատաբար հանգիստ է ՄԱԿ գլխավոր քարտուղարը ողջունում է Բաքվի եւ Երեւանի միջեւ հրադադարի պայմանավորվածությունը Արցախի Հանրապետությունը հաստատում է իր պատրաստակամությունը՝ փոխադարձ հիմունքներով պահպանելու մարդասիրական հրադադարի պայմանները «Ցանկացած սպառնալիք, որը կխախտի մեր ժողովրդի անդորրը, կհանդիպի պատասխան միջոցառումների»․ԻՀՊԿ-ի հրամանատար Ադրբեջանը խախտել է հրադադարի պայմանավորվածությունը և հրետանի է կիրառել Արցախի հյուսիսարևելյան դիրքերի ուղղությամբ Կանադայի ԱԳ նախարարը Զոհրաբ Մնացականյանի հետ քննարկել է ԼՂ-ի շուրջ իրադարձությունների վերջին զարգացումները
Հարցում

Ինչպես մնալ մարդ՝ անմարդկային պայմաններում

Համաշխարհային հոգեբանությունն այս խնդիրը խորությամբ ուսումնասիրել է: 20-րդ դարում այդ քննարկումներն ինտենսիվացան՝ բոլշևիզմի և ֆաշիզմի ժողովրդական իշխանությունների հաղթարշավների հետևանքով։ Դժվար փուլերի, փակ համակարգերի հոգեբանության առանցքային հարցերից մեկը սա է. ինչպե՞ս մնալ մարդ անմարդկային պայմաններում։

Մեր այսօրվա հայաստանյան իրականությունը՝ անկախ իր համեստ չափերից, համաշխարհային գործընթացների համար քիչ հետաքրքրություն ներկայացնելու հանգամանքից, չափավոր գավառականության և այլ պարամետրերից, տեղավորվում է ոչ ստանդարտ իրավիճակների, ինչ-որ տեղ՝ փակ համակարգերի հոգեբանության մեջ։ Այդ առումով այսօր Հայաստանում առանցքային խնդիր է՝ մնալ մարդ։ Սա շատ կարևոր է ապագայի համար։ Պայմանները գնալով բարդանալու են, ավելի հաճախ է պահանջվելու՝ անցնել կարմիր գծեր, ավելի ու ավելի դժվար է դառնալու դիմադրելը։ Բայց դա՝ դիմադրելը, շատ կարևոր է հասարակության հետագա առողջացման համար։ Սա, իհարկե, առաջին հերթին անհատական մակարդակի խնդիր է, բայց այն ուղիղ կերպով ազդում է ընդհանուր հասարակության վրա։

Ամեն ներպետական սրացում 2-3՝ հանրությանը ոչ անհայտ դեմքի ստիպում է անցնել կարմիր գիծը, այնպես ինչպես եղավ, օրինակ, ՍԴ-ի թեմայի շուրջ։ Վիճակագրությունը դեռևս մտահոգիչ չէ, բայց դինամիկան վտանգավոր է։ Անցնել ընկերների, կոլեգաների, դասախոսների «վրայով», շտապել մատնության սեփական հերթին... մենք դեռ առաջիկայում սա տեսնելու ենք։ Ժամանակներն են այդպիսին։ Հանրության աչքի առաջ է այս ամենը արվում։ Անտիուտոպիայի ժանրի հիմնադիրներից համարվող Եվգենի Զամյատինի «Մենք» գրքում կա մի այսպիսի նկարագրություն. «ամեն օր բազմամիլիոնները հերթ էին կանգնում պահապանների բյուրոյի առաջ՝ «միասնական պետության» զոհասեղանին դնելու համար իրենց ընկերներին, սիրելիներին և նույնիսկ իրենք իրենց....»։

Հիմա Հայաստանում կա նաև հանրության աչքից հեռու ընթացող, բայց իր տհաճությամբ այդ տեսարանին չզիջող մի պրոցես։ Նրանք, ովքեր երկար տարիներով դուրս չեն եկել տարբեր նախկին բարձրաստիճանների ընդունարաններից, բաց չեն թողել նրանց սիրաշահելու որևէ առիթ, իրենց կարիերայի աճի համար պարտական են նրանց, անձնական ու ընտանեկան ընկերության էին ձգտում, հիմա, երբ իրավիճակը փոխվել է, և իրենք հրաշքով մնացել են պետական համակարգում, մոռանում են ամեն ինչ, առաջին հերթին՝ իրենք իրենց։ Խուսափում են ընդհանուր միջավայրից, խոսափում են մեկ զանգից անգամ։

Չի պահանջվում լինել հերոս, գերսկզբունքային կամ այլ բարդ բան, պարզապես՝ մնալ մարդ։ Շատ կարևոր է՝ փորձել մնալ մարդ, քանի որ անկայուն, աննորմալ ժամանակները միշտ վերջանում են։

Պատկերացրեք, եթե վաղը ՍԴ լարվածության մի նոր փուլում լայվից հնչի կոչ՝ այրել ՍԴ ներկայիս դատավորների գրքերը, նրանց գիտական աշխատությունները։ Պատկերացրեք՝ ովքեր, ինչ մրցակցային խանդավառությամբ քարշ կտան իրենց քաշից ծանր գրքերը Բաղրամյան փողոց ու ինչ էնտուզիազմով կանեն դա։ Կլինեն ավելի էնտուզիաստներ, որոնք պոռթկման պահին կառաջարկեն գրքերից հետո անցնել հեղինակներին։ Կլինեն մարդիկ իշխանության մեջ, ովքեր կսարսռան այդ տեսարաններից, մարդկային և մտավոր անկումից, իրենց հեռու կպահեն, բայց առայժմ ձայն չեն հանի։ Գուցե կլինեն առաջին մեկ–երկուսը, որ կխոսեն։

Կլինեն գործիչներ՝ ոչ իշխանական, ովքեր հստակ կդատապարտեն, կկանգնեն հեղինակների և մարդկային արժեքների կողքին։ Կլինի «իրավապաշտպանական» մի համայնք, որը ձայն չի հանի՝ հրահանգ չկա, ծայրահեղ դեպքում՝ կմեղադրի Ռուսաստանին...

Կլինեն այնպիսիք, որոնք մի կողմից կդատապարտեն, մյուս կողմից՝ կողջունեն. նրանք էլ միշտ կան։ Եվ իհարկե, կլինի մեծ հասարակություն, որի անունից այդ ամենն արվում է, բայց որը դեռևս անկարող է սեփական տեսակետը ձևավորել և, հետևաբար, պարզապես դիտում է։

Այս ամենը, հուսանք, դեռևս գեղարվեստական ժանրի տիրույթում է, սակայն հանրային պատկերն ընդհանուր առմամբ այդպիսին է։ Վերջին՝ «37-ի նախաձեռնությունը» բոլորիս ցույց տվեց, որ խմբակցության նեղ սենյակում կամ որևէ այլ քաղաքականապես չօդափոխվող կաբինետում կայացվող որոշումները չեն քննարկվում և վիճարկվում՝ անգամ եթե հակասում են համաշխարհային իրավական նորմերին և առողջ բանականությանը։

Ցավոք, չկա հնարավորություն՝ հասկանալու համար, թե հասարակության քանի՛ տոկոսին են հետաքրքում այսօրվա ՍԴ իրադարձությունները։ Հավանաբար՝ շատ փոքր։ Սա իրականություն է, որի հետ մենք պետք է հաշվի նստենք։ Քանի՞ տոկոսին են հետաքրքրում Մնացականյան-Մամեդյարով 15 ժամյա բանակցությունները։

Հավանաբար՝ շատ քիչ տոկոսին։ Սա նույնպես իրականություն է։ Հոգեբանության մեջ կա ձևակերպում՝ «մշտապես պատշգամբից նայող հասարակություն»։ Նրանք չեն խառնվում, նրանք միշտ հանդիսատես են։ Սա էլ է իրականություն, որը պետք է հաշվի առնենք։
Սրանք կարևոր հարցեր են, շատ գործնական՝ իրավիճակից ելքեր փնտրելու համար։

Պետք է փորձել հնարավորինս ճիշտ հասկանալ հասարակության իրական ապրումները, չբարձրաձայնվող տրամադրությունները։

2017 թվականին մեկ օրում Գազպրոմի և էլցանցերի 5-6 հազար աշխատող դարձավ ՀՀԿ անդամ։ Սա քաղաքականություն չէր, սա ավելի շատ զանգվածային թրաֆիկինգի դրսևորում էր, որը նաև արձանագրեց մեկ այլ ցավալի երևույթ՝ զրոյական անհատական դիմադրության դրսևորում։ Գոնե մեկը չընդվզե՞ց։ Կարծում եք՝ շա՞տ բան է փոխվել այսօր։

Հոգեբանության տեսակետից՝ քիչ հավանական է․ փոխելու համար պետք էր կրթել, իրավագիտակցությունը բարձրացնել, այլ ոչ՝ անխնա օգտագործել, հիմա էլ՝ այլ շահերի համար։ Հիմա էլ ամբողջական կոլեկտիվներ դրվում են սոցիալական ցանցերում գործունեության համար։

Լրիվ այլ ֆենոմեն է հասարակության մի ոչ փոքր շերտի՝ ոչինչ չնկատելը։ Ինչ հակափաստարկ բերես՝ տեղ չի հասնում, և խոսակցությունն ավարտվում է նույն տեղում՝ Նիկոլը ճիշտ ա անում։ Բացատրությունը, թերևս, հետևյալն է. այս իշխանությունը, չանելով որևէ խորքային լուրջ քայլ, այնուամենայնիվ չի անում նաև որոշ արատավոր քայլեր, որոնք առաջներում բերում էին տարբեր մանր ու միջին օղակներում դժգոհությունների։ Օղակներ, որոնք ուղղակիորեն առնչվում են մարդկանց հետ, ազդում նրանց կենսագործունեության վրա։ Անհասկանալի է մնում, թե ինչպես էին նախորդ իշխանությունները թույլ տալիս, որ այդ հարցերը գոյություն ունենային ու մնային՝ թունավորելով շատերի կյանքը։ Դրանք շատ մակերեսային հարցեր են, որոնք պետք է լուծվեին դեռևս շատ տարիներ առաջ ու շատ զուսպ, աշխատանքային ընթացքում։ Չի արվել։ Մեր «այսօրը» նախանշող՝ երեկ բաց թողնված շատ կարևոր սխալների մասին խոսել եմ նախորդ հրապարակման մեջ՝ նաև հենց սա ի նկատի ունենալով։ Երեկվա կոպիտ տապալումներն ապահովեցին այսօրվա պատահականությունը։

Ինչո՞ւ հասարակության մի զգալի շերտ, անգամ եթե հասկանում է այսօրվա ռիսկերը, այսօրվա իրականության այլընտրանք համարում է նախկին «հանցագործ», մաֆիոզ համակարգերը և դրան, բնականաբար, նախընտրում ռիսկային այսօրը։ Այն դեպքում, երբ նախորդ բոլոր իշխանություններում կային զգալի թվով գրագետ, զուսպ, կարգին մարդիկ։

Հասկանալ այսօր հայ հասարակությանը՝ չափազանց բարդ է։ Չհասկանալով փորձել քաղաքական ծրագրեր մշակել՝ անլուրջ է։ Մնալ դիտորդ՝ անազնիվ է, եթե դու հասկանում ես օրվա ռիսկայնությունը, եթե դու հասկանում ես, որ այսօր մենք ձախողում ենք մեր վաղը։ Իսկապես հիմա ավելի շատ բան հնարավոր է անել անհատական մակարդակով, քան՝ խմբային։ Անհատական մակարդակն այսօր համախոհների, կոնսոլիդացիայի ավելի մեծ ռեսուրս է տալիս, քան՝ թիմայինը, կազմակերպչականը։ Այնուհանդերձ, ճիշտ քաղաքական գործունեության համար մի քանի կետեր ուրվագծվում են.

1. Մնալ մարդ ցանկացած պայմաններում

2. Աշխատել ինքնուրույն մտածողների հետ, աշխատել ինքնուրույն մտածողների թվի ավելացման ուղղությամբ

3. Մարդկանց համբերատար կերպով ցույց տալ երևույթների միջև կապերը։ Օրինակ՝ վատ բանակցությունների և պատերազմի միջև կապը, ՌԴ հետ լարված հարաբերությունների և ազգային անվտանգության, վատ կառավարման և կյանքի վատ որակի, հեղափոխական մթնոլորտի և ներդրումների բացակայության, պատվերով դատավճիռների և արդարադատության փլուզման, և այլն և այլն։ Սովորաբար հանրության լայն շերտերը այս երևույթների միջև կապերն ուղղակի չեն պատկերացնում։

4. Մտածել քաղաքական և հանրային դաշտի խիզախ վերադասավորումների մասին։ Այստեղ իսկապես կաղապարներից հրաժարվելու ժամանակն է։

5. Քաղաքական նպատակներով տուրք չտալ հետադիմական գաղափարներին, չհենվել հասարակության ցածր որակների վրա։

6. Հասկանալ, թե ի՛նչ ընդհանրություններ ունենք։ Տարաձայնությունները մի պահից արդեն սուր չեն լինելու։ Շատ ավելի կարևոր են ընդհանրությունները՝ ինքնուրույն մտածողների տիրույթում։

Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan