Վանաձորում շենքերի գլխին ծառեր են աճում (Լուսանկարներ)
Վանաձորը, ասում են, Հայաստանի երրորդ քաղաքն է: Իսկ, որ այդ քաղաքի շենքերի գլխին ծառեր են աճում, հավանաբար քչերը գիտեն:
Ավտոկայանի շենքի գլխին ծառ է աճում, ծառեր են աճում նաեւ այլ,հիմնականում լքված գործարաններիգլխին:
Ոչ, սա Վանաձորի քաղաքապետարանի նախաձեռնությունը չէ: Սա տարիների ընթացքում քաղաքային եւ երկրի իշխանությունների վարած քաղաքականության եւ իրականացրած գործունեության արդյունքն է:
Վանաձորը աչքի է ընկնում նաեւ սովետական շրջանի գովազդների պահպանմամբ: Սա էկզոտիկ քաղաք է: Գովազդվում են ֆիրմաներ, ընկերություններ, որոնք գոյություն չունեն: Սա Վանաձորն է: Սա մեր երրորդ քաղաքն է:
Իսկ ճանապարհի կենտրոնում հայտնված ծառեր գուցե տեսնեք միայն Վանաձորում:
Top-News.am