Փրկել շարքային Հովակիմյանին
«Իմ քայլի» մեր աղբյուրների համաձայն, Վահագն Հովակիմյանի «հեղինակած» նախագծի համար իրավաբան պատգամավորները հրաժարվել են հիմնական զեկուցող լինել։
Վարչապետ Փաշինյանն էլ ստիպված ապավինել է իր վաղեմի աշխատակցին. գրեթե Կալիգուլայի պես։
Պատգանավոր Հովակիմյանն էլ, ասում են, այս օրերին ԱԺ միջանցքներով քայլում է շատ հպարտ. «Муж назначил меня любимой женой» (ամուսինս ինձ սիրելի կին է նշանակել) հոգեբանության շրջանակներում՝ չհասկանով, որ իրեն հանձնարարվել է մի բան, ինչից մյուսները հրաժարվել են։
Իսկ հրաժարել են, քամի որ շատ լավ հասկանում են, որ որոշ ժամանակ, շատ կարճ ժամանակ անց, ստիպված են լինելու կրել պատասխանատվություն այդ օրինագծի համար, եւ պատմել՝ ով է գրել, ով է իրեն ասել՝ ստորագրի եւ ինչ է իրականում կատարվել։
Իհարկե, անկախ իր վտանգավորությունից, այս նախագիծը աշխարհի վերջը չէ եւ մի պահ այն կչեղարկվի, բայց այն, ինչ Փաշինյանն անում է շարքային Հովակիմյանի հետ, ապա դա տեղավորվում է թրաֆիքինգի միջազգային չափորոշիչներում։ Ինչպես փրկել Հովակիմյանին հարցը միայն առայժմ է հռետորական։
Վահրամ Գեւորգյան
Top-News.am