Սիլվա Համբարձումյան, Պավել Անդերսեն, Ալվարդ Մելքոնյան, ո՞վ է հաջորդը
Ըստ լրատվամիջոցների Հրայր Թովմասյանի դեմ հարուցված քրեական գործում առանցքայինը Ալվարդ Մելքոնյանի ցուցմունքն է եղել։ Այն նույն Ալվարդ Մելքոնյանի, որի թեթեւ ձեռքով Արամի 72-80 շենքերի բնակարանները միաժամանակ վաճառվել էին մի քանի մարդու, ինչի արդյունքում տուժել էր 400-ից ավելի քաղաքացի։
Նա մեկ տան համար առուվաճառքի մի քանի նախնական պայմանագիր էր կնքել, ինչի արդյուքնում էլ հնարավոր էր եղել մեկ բնակարանը մի քանի անգամ վերավաճառել։
Տուժած քաղաքացիները, ինչպես նաեւ այն ժամանակվա հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանը ժամանակին դիմել էին ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին` նոտարի նկատմամբ կարգապահական միջոցներ ձեռնարկելու հարցով: Արդյունքում Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը պաշտոնից ազատել է Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանին, ինչպես նաեւ նրա դեմ հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան:
Փատորեն Ալվարդ Մելքոնյանը հին հաշիվներ ուներ Հրայր Թովմասյանի հետ եւ ըստ էության իշխանությունները գտել են նոր «Սիլվա Համբարձումյանի», որին, ըստ օդում կախված լուրերի, կուրացիա է անում Գագիկ Ջհանգիրյանը։
«Սիլվայականությունը» Հայաստանի իրավական համակարգում նոր բրենդ, նոր գործոն է դառնում։
Աննա Բաղդասարյան
Top-News.am