Դոլարն ու եվրոն էժանացել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 5-ին, կազմել է 478.72 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.08 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 527.79 դրամ (նվազել է 1.52 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 625.40 դրամ (աճել է 2.29 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.64 դրամ (աճել է 0.07 դրամով)։
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 272.89 դրամ, ոսկի՝ 23,984.88 դրամ, պլատին՝ 14,837.12 դրամ: