Դավիթ Բաբայանը կառաջադրի թեկնածությունն Արցախի նախագահական ընտրություններին
Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանն առաջիկա նախագահական ընտրություններին կառաջադրի թեկնածությունը:
Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում՝ տեղեկացնելով, որ որոշումը կայացվել է իր գլխավորածԱրցախի պահպանողական կուսակցության (ԱՊԿ) արտահերթ համագումարի եւ խորհրդի նիստի ընթացքում:
«Համագումարի եւ խորհրդի նիստի որոշումների համաձայն Արցախի պահպանողական կուսակցությունը մասնակցելու է խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին՝ ԱՊԿ առաջնորդ Դավիթ Բաբայանի գլխավորությամբ:
Մանրամասները կներկայացնեմ այսօր ֆեյսբուքյան իմ ուղիղ եթերի ընթացքում, ժամը 21:30-ին»,-գրել է Բաբայանը: