Շանթին քննադատելուց, պախարակելուց առաջ ձեզ նայեք
Շանթ Հարությունյանը երեկ ՀՀ ոստիկանության մոտ էր: Շատերի նման եկել էր պարզելու, թե ինչու է բերման ենթարկվել իր ընկերը՝ Ռուբեն Հայրապետյանը, եկել էր նրան աջակցելու: Սա բավական էր, որ սոցիալական ցանցերում ֆեյքային կեղտոտ գրոհ սկսվի Շանթի դեմ: Եւ այստեղ անհնար է չասել՝ դու ուր, Շանթն ուր:
Շանթ Հարությունյանն այնպիսի կյանքով է ապրել, որ լիարժեք իրավունք ունի գտնվել այնտեղ, որտեղ ուզում է, աջակցել նրան՝ ում հարմար է գտնում: Շանթ Հարությունյանը քաղաքական գործիչ լինելուց առաջ մարդ է, ինչը դժվար հասկանան նրանք, ովքեր վերջին ժամերին ամենակեղտոտ գրառումներն են անում:
Անիմաստ է սթափության կոչ անել ֆեյքերին, նրանց ղեկավարներին, նրանց հանձնարարական տվողներին, քանի որ նրանք չեն հասկանում, թե ինչ է նշանակում լինել մարդ: Երբ Շանթ Հարությունյանը բանտում էր նրան եւ նրա ընտանիքի անդամներին դուք չէիք աջակցում, որ հիմա նրան անարգանքի սյունին եք գամում:
Շանթ Հարությունյանն այնքան բարձր եղավ, որ մի կողմ դնելով քաղաքական հայացքներն ու դիրքորոշումը, կանգնեց իր ընկերոջ կողքին, իսկ դուք ո՞վ եք: Դուք ձեզ հեռու եք պահում բերման ենթարկված, բանտում գտնվող ձեր ընկերոջից: Ավելին, երբ ձեր ընկերոջ կնոջը շինծու գործով կալանավորում են, դուք հիացական ստատուսներ եք գրում:
Դուք մոռանում եք նրանց, ովքեր ձեզ օգնել են, աջակցել, դժվարին պահերին եղել ձեր կողքին: Դուք նրանց դեմ անգամ այս կամ այն թերթում հոդվածներ եք գրում, հրհանգով ֆեյսբուքյան ստատուսներ գրում: Դուք անգամ հարկ չեք համարում ցավակցել ծնող կորցրած ձեր նախկին ընկերոջը: Սա եք դուք: Սա եք, դրա համար էլ Շանթ եք քննադատում: Դուք այդքան չկաք, որ Շանթ քննադատեք: Դուք այդքան չկաք, որ...
Վարդան Մխիթարյան
Top-News.am