Ամբողջովին մերկ նկարահանման նոր կանոնները
Ամերիկացիները շարունակում են կրկնել ԽՍՀՄ-ի սխալները: Հերթը հասել է ֆիլմերում անկողնային տեսարանների նկարահանմանը:
Հեռուստատեսության եւ ռադիոյի աշխատողների ամերիկյան ֆեդերացիան նոր կանոններ է մշակել անկողնային տեսարանների նկարահանման համար:
Նրանք միտված են այսպես կոչված սեռական հետապնդումներին եւ նկարահանման հրապարակներում անհարիր պահվածքներին վերջակետ դնելու համար:
Մասնավորապես, այժմ ինտիմ տեսարաններում նկարահանվել պատրաստվող դերասանների եւ դերասանուհիների հետ առանձնազրույց են ունենալու հատուկ կազմակերպիչները, որոնք շատ հստակ եւ մանրամասնորեն բացատրելու են, թե ինչի են նրանք համաձայնվում:
«Համաձայն նոր կանոնների հատուկ կազմակերպիչները պետք է հանդիպեն կինոնկարի պրոդյուսերների, տնօրենների, հեղինակների հետ պարզելու համար մերկության սահմանները, որից հետո արդեն հանդիպելու են այն դերասանների հետ, որոնք մասնակցելու են ինտիմ տեսարաններին»,- ասել է դերասանական արհմիության ներկայացուցիչներից մեկը:
Բացի այդ, կոորդնատոր-կազմակերպիչները, որոնք հիշեցնում են սովետական գրաքննիչներին, նկարահանման ժամանակ լինելու են ռեժիսորների կողքին, որ համոզված լինեն, թե որքանով են իրենց կոնֆորտ եւ ապահով զգում մերկացած դերսան-դերասանուհիները:
Top-News.am