Թոմ Քաթինան` «Ավրորա» մրցանակաբաշխության դափնեկիր (Տեսանյութ)
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը հայտարարեց «Ավրորա» մրցանակի 2017 թվականի գլխավոր մրցանակակրի անունը, դա Սուդանի 750 հազար բնակիչ ունեցող Նուբա լեռներում մշտական ներկայություն ունեցող միակ վիրաբույժ Թոմ Քաթինան է:
Որպես «Ավրորայի» դափնեկրի Թոմ Քաթինային շնորհվելու է 100,000 ԱՄՆ դոլարի պարգեւ, իսկ դափնեկիրն ինքը շարունակելու է նվիրատվության շղթան՝ ուղղորդելով 1,000,000 ԱՄՆ դոլարի դրամաշնորհն այն կազմակերպություններին, որոնք նմանատիպ բարեգործությամբ են զբաղվում և ոգեշնչել են իրեն՝ գործելու։
Ինչպես արդեն նշել ենք Թոմ Քաթինան Նուբայի լեռներում «Գթության մայր» հիվանդանոցի վիրաբույժ եւ կաթոլիկ միսիոներն է, որը տարիներ շարունակ Սուդանի պատերազմական Նուբա լեռներում միակ վիրաբույժն է և իրականացնում է տարեկան 1000 վիրահատություն՝ սպասարկելով օրական ավելի քան 400 հիվանդի:
Հյուրերը մեծարանքի են արժանացրել նաեւ մրցանակի մյուս երեք հավակնորդներին՝ Սոմալիից Ֆարթուն Ադանին և նրա դստերը՝ Իլվադ Էլմանին, Աֆղանստանում կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Ջամիլա Աֆղանին, Սիրիայի Մադայա քաղաքում դաշտային հիվանդանոցի բժիշկ Մուհամադ Դարվիշին եւ Դենիս Մուկվեգեն, ով բժշկական, հոգեբանական և իրավական աջակցություն է տրամադրում Կոնգոյում սեռական բռնությունների ենթարկված ավելի քան 50,000 կանանց: