ՈՒ ո՛չ մի ձուկ ու ո՛չ մի մուկ չի պլստալու, կտրելու ենք բոլորի թաթիկները!!! Միհրան Պողոսյանը դիմել է ՀՔԾ
Այս թեմայով
- Հրայր Թովմասյանի նախկին վարորդին մեղադրանք է առաջադրվել՝ 5 մլն դրամի հափշտակությանն օժանդակելու համար
- «Հրայր Թովմասյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի» դատական նիստի օրը հայտնի է
- Ո՞վ ասաց, որ իմ լիազորություններն այդքան կարևոր են ինձ համար. Հրայր Թովմասյան (տեսանյութ)
- Մի օր հաստատ կխոսեմ. Հրայր Թովմասյան (տեսանյութ)
«ՈՒ ո՛չ մի ձուկ ու ո՛չ մի մուկ չի պլստալու, կտրելու ենք բոլորի թաթիկները!!!
Սկսում ենք երեկվա հանցագործությունը կատարած անձանց շրջանակի բացահայտմանն ուղղված գործողություններ։
Հ.Գ. Կազմակերպիչն արդեն պարզ է...»
Իր ֆեյսբուքյան էջում գրել է Միհրան Պողոսյանը: Գրառումից եւ կից հրապարակված լուսանկարները ցույց են տալիս, որ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտպաններից Միհրան Պողոսյանը դիմել է Հատուկ քննչական ծառայության քննիչ Ա․ Ասատրյանին՝ երեկ Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» ծրագրով հեռարձակված ռեպորտաժի կապակցությամբ, որն առնչվում էր Հրայր Թովմասյանին առաջադրված մեղադրանքին։
«Ռեպորտաժի ընթացքում հեռուստամեկնաբաններն օգտագործել են այնպիսի ձևակերպումներ, որոնք ուղղակիորեն ենթադրում են, որ Ձեր վարույթում գտնվող քրեական գործում եղած «ապացույցները» Հանրային հեռուստաընկերությանը տրամադրվել են Հատուկ քննչական ծառայության կողմից»,-ասված է հարցման տեքստում։
Փաստաբանը նշել է այն նորմերը, որոնց մեկնաբանությունը ենթադրում է, որ քննչական մարմինները և դատախազությունը պետք է ոչ միայն զերծ մնան նման գործողություններից, այլև առավելագույնս ապահովեն նշված հանգամանքների գաղտնիությունը, մինչև մինչդատական փուլի ավարտը։
Միհրան Պողոսյանը խնդրել է պարզաբանել՝ արդյո՞ք ՀՔԾ-ն Հանրային հեռուստաընկերությանը հայտնել է որևէ տեղեկություն, և ի՞նչ իրավական ընթացակարգի հիման վրա է դա արվել՝ շրջանցելով «ՍԴ դատավորի անձեռնմխելիության մասին» վերտառությամբ 9-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջները։
Հիշեցնենք, որ երեկ Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ի թողարկման ընթացքում եթեր էր հեռարձակվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ, որի առնչվությամբ ՍԴ նախագահի պաշտպաններն ավելի վաղ հայտարարություն էին տարածել՝ նշելոց, որ այն հանրությանը ոչ հավաստի տվյալների, քրեական գործում եղած «ապացույցների» ակնհայտ կանխակալ ներկայացման և անմեղության կանխավարկածի ցինիկ խախտման ցայտուն օրինակ է։