Այսօր՝ 19 փետրվարի 2020թ., 00:00
Հայկական կողմն ընդառաջել է Ադրբեջանի ԶՈՒ խնդրանքին Ֆրանսիան մտադիր է խստացնել արտասահմանից իր մզկիթների ֆինանսավորումը Վերջերս բազմաթիվ են անմեղության կանխավարակածի սկզբունքի ոտնահարումները. «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» ՀԿ Մայիսի 29-ի աշխատանքային օրը կտեղափոխվի մայիսի 23-ը` շաբաթ օրը Մասիսում 5,5 կգ քաշով փոքրիկ «հսկա» է ծնվել Թուրքիան լրացնում է իր սպառազինությունները Արմեն Թավադյանը եւս 2 ամիս կմնա կալանքի տակ Թումանյանի զավակները ԱԱԾ-ի մասին դիտարկվել են բազմաթիվ բացասական հոդվածներ Զինկոմիսարիատի պաշտոնյան կաշառքի դիմաց օգնել է զորակոչիկներին՝ ազատվել ծառայությունից Մարզպետները և այլ պաշտոնյաներ խախտում են հանրաքվեի օրենքը․ Արսեն Բաբայան Էրդողանը դժգոհ է Լիբիային զենքի մատակարարման էմբարգոյի խստացման հարցով ԵՄ որոշումից Գիշերային ակումբ՝ հատուկ տարեց մարդկանց համար. ահա թե ինչպես են անցկացնում ծերությունը Լոնդոնում Թավադյանի գործով նոր արհեստական փաստաթղթեր են ներկայացվել. պաշտպան Սիրիայում ՌԴ–ի հետ հակասությունը C-400–ների վրա չի ազդի Բակո Սահակյանը հանդիպել է Արթուր Դավթյանին ԱԱԾ-ն բացահայտել է պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու հերթական դեպքը Հալեպի օդանավակայանը 8 տարի անց վերաբացվեց «Նախագահի աշխատավարձն ամենաբարձրը չէ երկրում, ավելի շատ ստացողներ էլ կան». Պուտինը խոսել է իր աշխատավարձից Բելգիական տաճարում մարդկային ոսկորներից և գանգերից կառուցված պատեր են հայտնաբերվել (լուսանկարներ) Ինչպիսի՞ սննդակարգը կարող է դանդաղեցնել ծերացումը Հայտնի է՝ ամսական որքան գումար է Ռոնալդուն հատկացնում Ջորջինային Բրիտանիայում գլխուղեղի ուռուցքի վիրահատության ընթացքում բժիշկներն արթնացրել են հիվանդին և խնդրել ջութակ նվագել (տեսանյութ) «Ես վախենում եմ երեխաների համար». Վիկտորյա Բեքհեմը՝ սոցիալական ցանցերում քննադատության մասին ՍԴ-ում «ճգնաժամ» սկսվեց, երբ դիմեց Ռոբերտ Քոչարյանի գործով Վենետիկի հանձնաժողով․ Հարությունյան (տեսանյութ) Մարտի 1-ի վերաբերյալ նոր փաստեր, որոնք երբեք չեք տեսել և չեք լսել Բոլոր դասատուների աշխատավարձը չի բարձրացել, սուտ է․ Արա Վարդանյան Կառավարությունը Վահե Գրիգորյանի մասին պաշտոնապես սուտ տեղեկություն է տվել Դատարանը քննում է Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը (տեսանյութ) Դոլարի փոխարժեքը նվազում է. եվրոն նույնպես էժանացել է Վերա Բրեժնևան հատված է հրապարակել իր հետծննդյան խնջույքից՝ ցույց տալով, թե ինչպես է պարում Մելաձեի երգի հնչյունների տակ (տեսանյութ) Համացանցում տարածվել է հուզիչ տեսանյութ, որում սիրիացի հայրը դստերը սովորեցնում է ռմբակոծություններին բարձր ծիծաղով արձագանքել Քնատությունը կարող է ճարպակալման եւ սրտի հիվանդությունների հանգեցնել. հետազոտոթյուն Ալեքսանդր Ռևան և իր հայուհի կինը դարձել են «Տարվա զույգ» մրցանակի դափնեկիրները Ռուս մասնագետը նշել է ապագայի ամենապահանջված մասնագիտությունները Ռուսական «Արգումենտի ի ֆակտի»-ն պատասխանել է Ալիևի՝ «բազմաթիվ հայազգի աշխատողներ ունենալու» պնդմանը Լավրովը հայտնել է Իդլիբի հարցով Անկարայի հետ աշխատանքը շարունակելու պատրաստակամության մասին ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Rosneft Trading ընկերության հանդեպ Երևանի քաղաքապետարանում կրկին լարված իրավիճակ է. միմյանց դեմ «գործ տալը» խրա­խուսվում է բարձր մակարդակով Արքայազն Հարին և Մեգան Մարքլը, հավանաբար, կզրկվեն թագավորական տիտղոսներից Իրինա Շեյքը BRIT Awards մրցանակաբաշխությանը հաջորդած երեկույթին ներկայացել է սլացիկ ոտքերը ցուցադրող հագուստով (լուսանկարներ) Թուրքիայում չկա օրենք, ոչ մեկ պաշտպանված չէ. Կարո Փայլան «Վատագույն սցենարը». Կրեմլն արձագանքել է Էրդողանի՝ Իդլիբում գործողություն սկսելու պատրաստակամության մասին հայտարարությանը Բացառիկ տեսանյութ․ Ավտոմատավորներ ցուցարարների շարքերում․ նրանք կարող են լինել մարտի մեկի երեք զոհերին սպանողները Բուզովային համերգից հետո կուլիսներ են ուղեկցել ձեռքերից բռնած (տեսանյութ) Ադրբեջանից ավելի ժողովրդավար լինելը չի տալիս շոշափելի առավելություն իրական քաղաքականության մեջ. Աշոտյան «Аргументы и факты»-ն շնորհակալություն է հայտնում Փաշինյանին և Ալիևին թերթը գովազդելու համար Ութ տարվա ընթացքում առաջին անգամ Դամասկոսից ուղեւորատար ինքնաթիռ է թռչել Հալեպ Նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեջ եկամուտների բևեռացման ամենասուր աստիճանը ՀՀ-ում է. Բագրատ Ասատրյան Արցախի ԱԺ-ն պատրաստվում է գարնանային նստաշրջանի բացմանը. Խորհրդարանի լիազորությունները կդադարեն մայիսի 21-ին Մարդ էլ էսքան ջայլամ կլինի՞ Tesla-ի փոխարեն Porsche Taycan է գնել. Իլոն Մասկը խոստովանել է, որ «հիասթափվել» է Բիլ Գեյթսից ԱԱԾ-ն 10 000 դոլար կաշառքի դիմաց ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում տալու դեպք է բացահայտել «Կարող ենք դա անել ամեն րոպե». Էրդողանը հայտարարել է Թուրքիայի՝ Իդլիբում գործողություն սկսելու պատրաստակամության մասին Արթուր Բաղդասարյանն ու Ալեքսան Ալեքսանյանն ազատվեցին պաշտոններից. Նախագահը ստորագրել է Գուրգեն Մարգարյանի սպանության գործով ՄԻԵԴ վճռի հրապարակումն ակնկալվում է մարտին Իսրայելը չեղարկել է Գազայի հատվածի դեմ սահմանափակումները Եթե նման բան լինի, մեր թոշակի գնալու ժամանակը կգա. Դավիթ Անանյան Փետրվարի 21-23-ը հանրապետության տարածքում ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով Վերջին շրջանում ՀՀ ՊՆ-ը և ԶՈւ-երը լրատվադաշտում թիրախավորվում են. Արծրուն Հովհաննիսյան «Մենք մտնում ենք ժողովրդագրական հերթական փոսի մեջ». ԿԲ նախկին նախագահ «Այո»-ի շտաբը դրամահավաք կիրականացնի Microsoft-ը կներկայացի Windows 10-ի` խնդիրներ առաջացրած թարմացման նորացված տարբերակը Տաջիկները մնացին առանց ինտիմ տեսարանների «Ատելության մթնոլորտը ֆեյքերի բանակների միջեւ է՝ սոցցանցերում. դրանից դուրս նման բան գրեթե չկա». ԿԳՄՍ նախարար Կորոնավիրուսը «շատ վտանգավոր իրավիճակ» է ստեղծում ամբողջ աշխարհի համար. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Հայաստանի վարչապետը պետք է արձագանքեր Ադրբեջանի նախագահի հայտարարություններին. իրավապաշտպան Վրաստանում կրկին բողոքի ցույցեր են Բլումբերգն ԱՄՆ նախագահ ընտրվելու դեպքում կվաճառի իր 60 մլրդ դոլար արժողությամբ ընկերությունը Նիկոլ Փաշինյանը՝ երթևեկության բալային համակարգի մասին. ուղիղ 20 տարում՝ 54 մլրդ դոլար. հայտնի է՝ որքան գումար է Բիլ Գեյթսի հիմնադրամը տրամադրել բարեգործությանը «Գնաճն իհարկե, չարիք, է, բայց նաեւ ցածր գնաճն է չարիք». Բագրատ Ասատրյանը՝ 2019-ի ցուցանիշների մասին Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 2000-ը Սպայական անձնակազմի ընտրության և համալրման ընթացակարգը դեռևս արդյունավետ չի գործում․ Արտակ Զաքարյան Գարնանային ցրտահարության ռիսկի համար ապահովագրական պայմանագիր կնքելու ժամկետը երկարաձգվել է մինչեւ փետրվարի 21-ը Ստեփանակերտում Հայաստանի եւ Արցախի ԱԽ համատեղ նիստ է նախապատրաստվում Հուսով եմ դու գոհ ես, շան որդի․ Կիմպեմբեի եղբայրը՝ Տուխելին Նախագահը ստացել է ՌՈ պետի և ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետի պաշտոնանկության առաջարկությունները «50.000 նոր գիրք` դպրոցների գրադարաններին». Արայիկ Հարությունյանի գրառումը Կեցցե այն Հայաստանը, որտեղ «զինվորը» թիկնազորով է պաշտպանում վարձակալած տունը․ Սոնա Աղեկյան
Հարցում

Ուժեղ մարդու կողքը կանգնելը պատիվ է․ Աղվան Վարդանյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախմբի համակարգող Աղվան Վարդանյանը ելույթ է ունեցել Հայկական բանակի կազմավորման օրվա կապակցությամբ։

«Հարգելի գործընկերներ, Շնորհավորում եմ Հայկական բանակի ստեղծման օրվա կապակցությամբ։ Խնդրում եմ՝ մեկ րոպե լռությամբ հարգել Հայաստանի և Արցախի պաշտպանության, մեր ազատության համար զոհված բոլոր նահատակների հիշատակը։ Այսօր մեր պարտքն է գնահատել այն մարդկանց, ովքեր դժվար ժամանակի մեջ կազմավորեցին մեր բանակը՝ այն դարձնելով պետականության գլխավոր հենասյունը։ Երկրի ղեկավարներ, վարչապետներ, պաշտպանության նախարարներ, ազատամարտիկներ, հրամանատարներ, զինծառայողներ, մարտական հերթափոխի կանգնած հարյուր հազարավոր զինվորներ։


Մեր պարտքն է առանձնահատուկ շեշտել ապրիլյան քառօրյայի մասնակիցներին, հերոսներին և այն բացառիկ համահայկական համախմբումը, որ տեղի ունեցավ այդ օրերին։ Թվում էր՝ հասարակությունը պառակտված է, կար դժգոհություն, շատերն ասում էին՝ պատերազմի դեպքում ոչ ոք չի գնա կռվելու, բայց պարզվեց հասարակության խորքերում հայ ինքնության ողնաշարը ամուր-ամուր է։

Հակառակորդը երկրորդ անգամ պարտվեց մեր համախմբվածությանն ու շարունակվելու կամքին։ Պարտավոր ենք նաև հիշել, որ այդ միասնականությունից անակնկալի եկած, այլոց թելադրանքով, փորձեցին երկրի ներսում ահաբեկչությամբ մեզ պառակտել, ջլատել, ու ցավոք ինչ-որ չափով հաջողեցին։ Այսօր էլ այդ ուժերը գործում են՝ զգոնություն և միավորվելու ջանք պարտադրելով մեզ։ Այս դահլիճում հավաքված է Հայաստանի երկրորդ նախագահի աջակիցների մի փոքր մասը միայն, և մենք պարտավոր ենք արձանագրել նրա հսկայական ներդրումը Արցախի ազատագրության տարիներին։ Պարտավոր ենք արձանագրել, որ նրա նախագահության ժամանակը ամենախաղաղն է եղել մեր հայրենիքի համար, եղել է բանակի լիարժեք կազմակերպման և հզորացման ժամանակ։ Հենց նախագահ Քոչարյանի հրամանագրով է 2001-ին այս օրը հռչակվել Հայոց բանակի տոն։

Ցավոք, այս օրերին մայրաքաղաքի, հանրապետության հազարավոր գովազդային վահանակների վրա դուք չեք տեսնի բանակի օրվան նվիրված պատկերներ, չկա այս օրը կարևորող մթնոլորտ, ինչը միշտ եղել է նախկինում։ Աշխատելու անկարողություն է, թե՞ միտումնավոր, բայց սա ևս մի պատճառ է, որ մենք՝ պետականության արժեքը կրողներս, գիտակցողներս, հատուկ վերաբերմունք դրսևորենք Հայոց բանակի հանդեպ։ Մենք գիտենք, որ այս մթնոլորտն ու սրա դերակատարները անցողիկ են։ Մնայունը բանակն է ու պետականությունը։ Մնայուն է այն անձանց գործը, ովքեր բանակ ու անկախ պետականություն են ստեղծել։ Եվ մեր ուղերձն է հակառակորդին, եթե երրորդ անգամ փորձեն պատերազմով գալ, երրորդ անգամ են պարտվելու։ Հարգելի բարեկամներ, Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է։ Բացարձակ անհիմն մեղադրանքով։ Ոչ պետական մարդու անհիմն վախերի, անլիարժեքության, նաև աշխարհաքաղաքական ինչ-ինչ գործոններով պայմանավորված։ Եվ սա ուղղակի հակասում է մեր ազգային-պետական շահերին։ Սա մեր պետության, յուրաքանչյուր գիտակից քաղաքացու համար ամոթալի էջ է դառնալու։ Անհեթեթ մեղադրանք է առաջադրված հանրապետության երրորդ նախագահին, տասնյակ զորահրամանատարների հանդեպ ճնշումներ են գործադրվում։ Փոքր մարդկանց հավակնությունների, իշխանությունը ցանկացած գնով պահելու մոլուցքի վկաներն ենք ամենքս։ Սուտը, կեղծիքը, հասարակության ու հայկականության պառակտումը, երեսպաշտությունը, անպարկեշտ մեծամտությունն է այս իշխանության դեմքն ու բնույթը։

Մենք սրա հետ չենք համակերպվելու։ Թույլ չենք տալու արժեզրկել պետականությունը։ Այս երկրի, հայ մարդու դեմքը, բնույթը ազնվականությունն է, անձնազոհությունն ու պարկեշտությունը, աշխարհում իր ինքնուրույն տեղը ունենալու ձգտումը ու կարողությունը։ Եվ վստահ եղեք՝մեր տեսակը տասնյակ ու տասնյակ անգամ ավելի շատ է, քան նրանցը։ Երկրում ամեն օր մթնոլորտը փոխվում է։ Այս իշխանության գահավիժումը այլևս իրողություն է։ Կեղծ իրականություն են ստեղծել ու ապրում են դրա մեջ։ Մարդիկ են խոսում ժողովրդի անունից, որոնք անսահման հեռու են ժողովրդի բուն էությունից։ Նրանք արդեն իսկ անցյալում են, նախկին են, արդեն իսկ ծաղրի են արժանանում, անհարմար վիճակում են հայտնվել մարդիկ, ովքեր միամտաբար հավատացել են սրանց։ Այսպես է՝՝ պատահաբար եկածները պատահաբար էլ գնալու են։ Խնդիրը այս խառնակ ժամանակից նվազ կորուստներով դուրս գալն է։ Այս ամենն ասելով հանդերձ՝ ես հեռու եմ այն մտքից, թե իշխանության մեջ չկան մտածող, այս իրավիճակի անհեռանկարայնությունը գիտակցող անհատներ։ Կան և նրանք էլ են ելքեր փնտրում։ Նախագահ Քոչարյանի «Կոնսենսուս-1» բանաձևն այսօր իրողություն է։ Ժամանակավոր իշխող ուժը միայնակ է։

Քիչ թե շատ դերակատար, խորհրդարանական, թե արտախորհրդարանական որևէ ուժ, որևէ հավաքականություն չի պաշտպանում սրանց։ Մի փոքր շերտ կա միայն դեռ ոգևորված, և իրենք են՝ իրենց համար իսկ անակնկալ իշխանություն ստացածներն ու համակարգային կոռուպցիայի դրսևորում պարգևավճարներ վայելողները։ Նաև ինչ-ինչ մարգինալ խմբեր, որոնք առնչություն չունեն մեր ժողովրդի ու երկրի հետ։ Իսկ սրանց հրապարակային, մի քանի լրատվամիջոցներով պտտվող-պաշտպանողների անունները, վաղը այս իշխանության ամոթի խարան են դառնալու։

Ասելու են՝ ամոթ, Ձեզ էս ու էս էին պաշտպանում։ Այո, «Կոնսենսուս-1»-ը իրողություն է, բայց այն դեռ պետք է մարմին ու բովանդակություն ստանա, միասնական օրակարգ ունեցող համախմբում դառնա և առաջադրի Հայաստանի քաղաքական կյանքի նոր կանոնները։ Այսօր առնվազն 6-7 քաղաքական, հանրային կենտրոններ կան, որոնք թեև գործում են առանձին-առանձին, բայց ձգտում են միավորման գլխավոր օրակարգերի շուրջ։ Անվտանգություն, իրավական-ժողովրդավարական պետություն, սահմանադրականության, արցախյան հիմնահարցի արժանապատիվ կարգավորում, համերաշխություն, հանդուրժողականություն. սա է միավորման առանցքը, սա է մեր պատկերացրած հզորացող, արդար պետականության հիմքը։ Հենց այս գաղափարն է համախմբել այս դահլիճում հավաքվածներին, հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներին։ Մեր պարտքն է թույլ չտալ, որ վարկաբեկեն նրա գործն ու անունը։ Հարգելի աջակիցներ, Վստահ եղեք՝ թեև բանտախցում,

Ռոբերտ Քոչարյանը խաղաղ է, ինչպես միշտ՝ կամային ու վճռական։ Նա արժանապատվորեն է ծառայել իր ժողովրդին ու երկրին։ Այսօր էլ նույն հանձնառությամբ պայքարի օրինակ է հազարավորների համար։ Մնում է մենք անենք մեր անելիքը։ Ավելի կազմակերպված, ավելի համախմբված, առանց չարության, առանց ատելության։ Ատելությունը թույլերի զենքն է։ Տեսնում եք՝ այս իշխանությունը պատրաստ է ցանկացած հակաիրավական քայլի։ Մեր երկու տղաների բռի կալանավորումը, Արմեն Թավադյանին սադրանքով մեկուսացնելը, դեռ սպասվելիք անսեռ դիաննաների հնարավոր նոր դեպքերը մեկ նպատակ ունեն՝ տեսարաններ սարքել, մթնոլորտ պղտորել, փորձել կասկածներ սերմանել մեր մեջ, թուլացնել մեր կազմակերպվածությունը։ Ուզում եմ պարզ ասել՝ անբնական կլիներ, եթե մեր մեջ նաև պատահական մարդիկ, տարբեր կառույցների թելադրանքով ներդրվածներ չլինեին։ Հանգիստ ու խաղաղ վերաբերվեք։ Մենք օրինապահ քաղաքացիներ ենք։ Այս ամենն անցնելու է։ Ինչպես անցնելու է պատահական մարդու, պատահական մարդկանց իշխանությունը։ Նախագահ Քոչարյանի աջակցության հանձնախումբը կարելին ու անկարելին անելու է, որ մեր նպատակները իրականություն դառնան։ Անելու է Ձեր հետ, Ձեր միջոցով՝ համագործակցելով «Կոնսենսուս-1» ձևավորվող կենտրոնների ու խմբերի հետ։ Մեկ մարդու իշխանությունն արդեն իսկ խարխլված է։ Այն արդեն անվտանգության սպառնալիք է դառնում։ Այն դատապարտված է։

Վաղը Հայաստանում նոր իշխանություն է լինելու։ Ազգային-պետական շահերով առաջնորդվող, պրոֆեսիոնալ, ոչ թե պառակտող, այլ՝ համախմբող, ծրագիր ու ռազմավարություն ունեցող արդյունավետ կառավարությամբ։ Եվ այդ կառավարությունը շարունակելու է բոլոր նախորդների արած դրականն ու գնահատելին։ Շարունակելու է նաև նախագահ Քոչարյանի ներքին ու արտաքին արժանապատիվ քաղաքականությունը։ Մենք այստեղ ենք, կողք-կողքի, որ հնարավորինս մոտեցնենք այդ օրը։ Վստահ ու ամուր եղեք։ Ուժեղ մարդու կողքը կանգնելը պատիվ է»,-նշել է նա։

 

website by Sargssyan