ՀՀ ոստիկանությունը պարտավոր է ներողություն խնդրել Նարեկ Մալյանից․ Տիգրան Աթանեսյան
ՀՀ ոստիկանությունը պարտավոր է ներողություն խնդրել ՀՀ ոստիկանության պետի նախկին գլխավոր խորհրդական Նարեկ Մալյանից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մալյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
«Կասկածը չհաստատվելու դեպքում, ոստիկանությունը պարտավոր է հատկապես այս դեպքում հրապարակավ ներողություն խնդրել ՀՀ ոստիկանության պետի նախկին գլխավոր խորհրդականից և ծառայողական քննություն անցկացնել դատարկ տեղեկատվություն «ձեռքբերող» օպերատիվ աշխատակցի վերաբերյալ, իսկ հակառակ դեպքում այս պարզաբանումը պարզապես սուտ է և պաշտոնեական հանցագործության քողարկում»,-նշել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ բերման է ենթարկվել նաև «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը։ Նա բերման է ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով։