Այսօր՝ 22 փետրվարի 2020թ., 00:00
Ես չեմ պնդել, որ ձկնկիթ գնելու մեջ հանցակազմ կա, հակառակը, այդտեղ կա բարոյականության անկում. Նարեկ Սամսոնյան Փաշինյանը գիրք նվիրելու համար թակել է միայն իրեն սատարողների դռները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 55 վարույթ է հարուցել Լուկաշենկոն նշել է ռուսական գազի արդարացի գինը Իրանում հայերը քվեարկել են խորհրդարանական ընտրություններում Թուրքիան փակել է իր օդային տարածքը ռուսական ռազմական ինքնաթիռների համար Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը եւս 2 ամսով երկարացնելու մասին ԱԱԾ-ն միջնորդություն է ներկայացրել ԱԱԾ-ն հրաժարվել է քրեական գործ հարուցել Փաշինյանի կողմից սահմանադրական կարգի դեմ գործողություններ կատարելու դեպքի առթիվ Փաշինյանի եւ Ալիեւի ելույթներից իրականում մենք գրեթե ոչինիչ չիմացանք բանակցային բուն նյութի մասին. Արմեն Աշոտյան ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ռուսական նոր հրթիռները «չափազանց վտանգավոր» է անվանել «Ryanair»-ը հրաժարվում է փոխհատուցել Միլան-Երեւան չվերթի ուղեւորների վնասը ՀՀ Գլխավոր դատախազությունում 2 տարվա ընթացքում 2 միլիոն 676 հազար դոլար պարգեւավճար է ստացվել Զելենսկին Ուկրաինան համեմատել է միջնադարյան Եվրոպայի հետ «Երևան ՖԱ»-ն այլևս հանդես չի գա ՀՀ Բարձրագույն խմբի 2019/2020 մրցաշրջանում Դավիթ Յուրչենկոն հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում Հայտնի է Պուտինի ինքնագրի արժեքը Գերմանիայում կկառուցվի Եվրոպայում «Tesla» էլեկտրական մեքենաներ արտադրող առաջին գործարանը. Դատարանը թույլատրել է դրա համար անտառ հատել Մերի Մակարյանը` ընտանիքը լքած հոր և Միհրան Ծառուկյանի մասին Հիբրիդային հիթ Ջուլիան Ասանժի պաշտպանական թիմը Ֆրանսիայից քաղաքական ապաստան է խնդրում Կլիմայական փոփոխությունները կարող են մինչև 2100թ. վերացնել Երկրի ողջ կորալյան խութերը. գիտնականներ Կարո Փայլանը շնորհավորել է Մայրենի լեզվի միջազգային օրը` հայկական այբուբենի լուսանկարը հրապարակելով (լուսանկար) Հարավային Կորեայում կորոնավիրուսի օջախն է եղել ապոկալիպտիկ աղանդը «Եկեք նշենք միասին». Շվեյցարիայի նախագահը երկրում նույն տարվա նույն օրը ծնված բոլոր քաղաքացիներին հրավիրել է իր ծննդյան խնջույքին Ուկրաինայում քարկոծել են Ուհանից տարհանված ուկրաինացիներով ավտոբուսները (տեսանյութ) Victoria's Secret-ի տերերը հայտարարել են ընկերության 55 % բաժնեմասը 525 մլն դոլարով վաճառելու մասին Թուրքիան լրացուցիչ զինտեխնիկա է փոխադրում Սիրիա Չինաստանում հայտնել են կորոնավիրուսի հաղթահարման ժամկետները Էրդողանը Մակրոնի եւ Մերկելի հետ քննարկել է Իդլիբի իրավիճակը ԱՄՆ-ի պատժամիջոցներն առավելագույն ճնշման քաղաքականության ձախողում են նշանակում. Իրանի ԱԳՆ Ադրբեջանն Իտալիայից կգնի M-346 ուսումնամարզական ինքնաթիռներ «Նորմանդյան ձևաչափով» նոր հանդիպման ժամկետը հայտնի չէ Ո՞րն է կաշառքի եւ պետությունից պարգեւավճարի տարբերությունը. սա գողություն է բյուջեից. Բագրատյան Վերաքննիչն արձանագրել է Գագիկ Խաչատրյանին անհրաժեշտ բուժօգնություն չտրամադրելու դեպքում իրավական հետեւանքները ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետն աշխատանքային հանդիպում է ունեցել ՊԲ հրամանատարական կազմի հետ «ՈՉ» քարոզչական կողմի հայտարարությունը Արցախի իրավապահներին հորդորում եմ միջադեպը դիտարկել օտարերկրյա գործակալական ցանցի գործունեության համատեքստում. Ղազինյան Խամենեի. «Քվեարկելը հավատացյալի պարտքն է» Եղանակը Հայաստանում.ջերմաստիճանը բարձրանում է Փաստաբանների պալատն առաջարկում է քրեականացնել վիրավորանքները սոցցանցերում ՀՔԾ-ն միջամտում է ԶԼՄ աշխատանքներին․ Ժուռնալիստների միության կոչը Արմեն Թավադյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը մերժվել է ԵՄ առաջնորդները կոչ են անում դադարեցնել ռազմական գործողությունները Իդլիբ նահանգում Պաշտոններից ազատվել են Ռազմական ոստիկանության մի քանի բաժնի պետեր Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել «Մոնա Լիզայի» վրայի ճաքերը պաշտպանում են շրջակա միջավայրի ազդեցությունից. պարզել են քիմիկոսները «Ես նրան մի օր կսպանեմ». Լիլի Մորտոն սիրելիի հետ զվարճալի տեսանյութ է հրապարակել Իդլիբում խնդիրը կհաջողվի լուծել միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը «մի կողմ քաշվի». Թուրքիայի պաշտպանության նախարար Մոսկվայում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների միջև Ռուսաստանը դարձյալ փորձում է օգնել Թրամփին, կարծում են ԱՄՆ հատուկ ծառայությունները Ռուսական և թուրքական ուժերն ուղղակիորեն մասնակցել են մարտերին Իդլիբում ԵԱՀԿ-ն Ռուսաստանին կոչ է արել վերաբացել Բորիս Նեմցովի սպանության գործը ԱՄՆ դոլարը ՀՀ բանկերում վաճառվում է 481 դրամ առավելագույն փոխարժեքով Մի շարք ղեկավարներ կասկածվում են օտարերկրացիներին կեղծ տեղեկանքներ տրամադրելու մեջ «Թուրքիան ՆԱՏՕ է». ՆԱՏՕ-ն Թուրքիային աջակցող տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Ո՞ւր են ֆեմինիստները. բոյկոտը՝ որպես աջակցություն ՍԴ կին դատավորներին․ կարծիք «Դենիս» փոթորկի հետևանքով հեղեղվել է Ջորջ և Ամալ Քլունիների` 12 մլն դոլար արժողությամբ շքեղ առանձնատունը (լուսանկարներ) Միացյալ Նահանգներն ընդլայնել է պատժամիջոցներն Իրանի դեմ Լարսի ճանապարհը բաց է միայն մարդատար մեքենաների համար. ռուսական կողմում կուտակված է 335 բեռնատար Կենդանասերները հակված են ահաբեկիչ դառնալ. Սկանդալային զեկույց Թուրքիայում Պուտինը, Մակրոնը եւ Մերկելը քննարկել են իրավիճակը Իդլիբում Հ1-ին «դըզել ա՞» Սիրիացի զինվորականները գրոհայիններին պատկանող ստորգետնյա քաղաք-ռազմաբազա են հայտնաբերել Հալեպի մոտակայքում (տեսանյութ) Թուրքիան չեղարկել է վիզային ռեժիմը 6 եվրոպական երկրի համար Քաղաքացիները չպետք է մասնակցեն հակաօրինական և վտանգավոր հետևանքներով լի այս հանրաքվեին. ԱԺՄ Ադրբեջանական կողմը փոփոխություններ է անում վրաց-ադրբեջանական սահմանին (լուսանկարներ) «Սա ի՞նչ երկիր է, որ ես ներդնեմ. անընդհատ ասֆալտին փռել, պատերին ծեփել»,- նախկին վարչապետ Անդրանիկ Քոչարյանը պետք է հրաժարական տա Մյունխենի զրույցը ինձ վախեցրեց․կարծում եմ՝ Փաշինյանը օգնության կարիք ունի Ղարաբաղի հարցում. Հրանտ Բագրատյան Անիմաստ, անբովանդակ փառատոններից Հայաստանն աչք չի բացում «Շերեմետևո» օդանավակայանում ձերբակալել են չվերթի ժամանակ ուղևորներից մեկից 40 000 դոլար գողացած հայ ամուսիններին «Քաղաքացիները չպետք է մասնակցեն հակաօրինական եւ վտանգավոր հետեւանքներով լի այս հանրաքվեին». ԱԺՄ «Ոչ»-ի շտաբի նպատակը հանրաքվեի գործընթացը վերահսկելն է. Գոհար Մելոյան Դպրոցների համատարած ՔՊ-ականացում Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է. երեք մարզեր թաղված են մառախուղի մեջ Իրանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները Որքան հեշտ է ամերիկաներից սիրել հայրենիքը Մշակող արդյունաբերությունն աճել է 12%-ով․ Նիկոլ Փաշինյան 65,86 մլն դոլարի ներհոսք․ Հայաստան եկող տրանսֆերտների չափը մեծ թափով շարունակում է աճել Ասում են՝ հեղափոխությունը նոր արժեքներ է բերել, չկա նման բան․ Շանթ Հարությունյան (տեսանյութ)
Հարցում

Մամուլի շենքում հրդեհի դեպքից անցել է տասը օր և ոչինչ արված չէ․ «Մեդիա պաշտպան»

Մամուլի շենքում տեղի ունեցած հրդեհից հետո պարզ դարձավ, որ այրվել են հոսանքահաղորդիչները և տևական ժամանակ է վերելակները չեն աշխատում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը։

«Հոսանքի հարցը լուծված չէ։ Մամուլի շենքում գտնվող լրատվականներն այս կամ այն կերպ լուծել են իրենց լույսի հարցը, որպեսզի խմբագրությունների աշխատանքը չտուժի։ Պատասխանատուները դեռևս չեն նշում վերականգնման ժամկետները, իսկ լրատվականներն ամեն օր նոր մարտահրավերների առաջ են, թե ինչպես պետք է շարունակեն իրենց աշխատանքը։ Սա պատկան մարմինների կողմից ոչ պատշաճ վերաբերմունք է շենքում աշխատողների նկատմամբ։


Դեպքի հետ կապված «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը զրուցել է «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանի հետ, որն իր խոսքում նշեց, որ իրենց ջանքերի շնորհիվ թերթն ու կայքը բնականոն աշխատում են. «Կայքի աշխատակիցները հիմնականում աշխատում են տնից, իսկ թերթը մեր ընկերների մոտ այն հավաքվում և տպագրվում է»։

«Նովայա Վրեմյա» թերթի գլխավոր խմբագիր Ռուբեն Սաթյանը նշեց, որ դեպքից անցել է տասը օր և ոչինչ արված չէ։ «Վերականգնման աշխատանքները զրոյական փուլում են։ Երեկ եմ գնացել ոնց կար հրդեհից հետո, այդպես էլ մնացել է»,- ասաց նա։

Սաթյանը նաև հավելեց, որ դիմել է պատկան մարմիններին. «Դիմել եմ պետգույքի կառավարման կոմիտեի ղեկավար Նարեկ Բաբայանին։ Նշեցի գույքի վնասների չափը, բայց դեռ որևէ արձագանք չկա։ Նարեկ Բաբայանը եկավ պտտվեց ու վերջ։ Զանգահարել եմ կառավարություն, մամուլի քարտուղար էլ չկար։ Ինչ հնարավոր է, արել եմ»։

Թերթի գլխավոր խմբագիրը նշեց, որ շենքի պատասխանատուն ասել է. «Ում ուզում եք բողոքեք»։ Ըստ պրն Սաթյանի՝ հրդեհը կազմակերպված է եղել և ամենաշատ տուժել է իրենց հարկը։ «Շաբաթ օրը, երբ մարդ չկա շենքում, ինչո՞ւ պետք է հրդեհ լինի։ Ֆորսմաժորային իրավիճակ է, մարդիկ առանց աշխատավարձի նստած են, թերթը լույս չի տեսնում, իսկ իրենք հանգիստ են, իրենց համար ոչ աշխատանքային օր է (նկատի ունի իշխանություններին)»։ Ըստ պարոն Սաթյանի՝ նման իրավիճակներում կառավարությունները գոնե փորձում են աջակցել, փոխհատուցել, այդ ամենի մասին առհասարակ խոսք չկա։

Պրն. Սաթյանը նաև զարմացած էր, մասնավորապես, իրենց թերթի նկատմամբ մամուլի հարցերով զբաղվող իրավապաշտպան կազմակերպությունների վերաբերմունքից. «Օրինակ՝ Երևանի Մամուլի ակումբը, որի ֆինանսավորումը կհերիքեր ոչ միայն հրդեհի, այլ ավելիի համար։ Ոչ մի զանգ։ Մամուլը գրում է, բայց իրենք անտարբեր են։ Դե թող գան, տեր կանգնեն։ Ազատ մամուլի մասին անընդհատ խոսում են... Հետո՞։ Մերոնք-ձերոնք, ոնց եղել է այդպես էլ մնացել է։ Ազատ մամուլն այն է, որ սրա նրա ձեռքին չի նայում։ Ամեն ինչ արված է, որ մամուլը սրա նրա ձեռքին նային։ Հիմա ես 3-րդ հարկում նստած եմ, խմբագրությունը կանգնած է, բայց ես արենդայի, սպասարկման գումար տալիս եմ, հարկերը վճարում եմ, ինչպե՞ս։ Հիմա պետք է ընկնեմ սրա նրա դուռը խնդրեմ, որ օգնեն»։

Պրն Սաթյանը նշում է, որ այս դանդաղկոտությունն ամենայն հավանականությամբ կապված է նրա հետ, որ պետգույքի կոմիտեն փորձում է այնտեղից հանել մամուլի ներկայացուցիրչներին։ Նրա խոսքերով՝ դեռ անցած տարի հանդիպում է եղել մամուլի ներկայացուցիչների հետ, որին ներկա է եղել նաև պրն Սաթյանը և հարց է բարձրացվել , որ պայմանագրերի ավարտից հետո մրցույթ է հայտարարվելու և ով ավել շատ գումար տա, նա էլ կաշխատի մամուլի շենքում։ Այս հարցը բուռն քննարկումների առիթ է դարձել, որից հետո պետգույքի կոմիտեն, ըստ Սաթյանի, շարունակություն չի տվել։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն անհանգստացած է ստեղծված իրավիճակով և կոչ է անում իշխանություններին մամուլի անխափան աշխատանքները կազմակերպել այնքան ժամանակ, մինչ կվերականգնվեն հրդեհից տուժած տարածքները»,- նշված է նախաձեռնության ֆեյսբուքյան էջում։

website by Sargssyan