Այսօր՝ 29 մարտի 2024թ., 00:00
Հայաստանի ղեկավարությունը միտումնավոր փորձում է փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ. Լավրով Եվրոպական արժեքները կրելով հանդերձ չպետք է Ռուսաստանին թշնամի դարձնենք, իսկ Իրանն էլ մեր հզոր հարեւանն է․ Արամ Մանուկյան Նյարդաբանները ուղեղում մի մեխանիզմ են հայտնաբերել, որը վերահսկում է երաժշտության տակ պարելու ցանկությունը ԱՄՆ առաջին տիկինը երեխաների համար գիրք է գրել իր կատվի մասին Եվրոպայում 11-ից 15 տարեկան գրեթե յուրաքանչյուր վեցերորդ երեխան կիբերհարձակման է ենթարկվում ԱՄՆ-ն 2024 թ. 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին պաշտպանության համար Ուկրաինան առաջնագծում այժմ լճացման վիճակում է և բացառապես պաշտպանվում է. Զելենսկու գրասենյակ Չեմ բացառում, որ այսօր հնչած հայտարարություններից հետո Արցախի պետական և քաղաքական գործիչների նկատմամբ կսկսվի հետապնդումների նոր ալիք. Սաղաթելյան Ապացույցներ են ձեռք բերվել, որ «Կրոկուս Սիթի Հոլ»-ի ահաբեկիչները կապ ունեն ուկրաինացի ազգայնականների հետ. ՌԴ Քննչական կոմիտե Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ Երևանում թալանել են հայտնի «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոս Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները եղել են թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ազդեցության տակ Հայաստանն աշխարհի աչքի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթն անօրինական էր, բայց դա հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր․ Շահրամանյան Մանիպուլյացիա․ Կառավարությունը հարկատուների գումարները տվեց «Վեոլիա Ջուր»-ին, որ հարկատուների համար ջուրը չթանկանա Մեծ Պահք. Ավագ հինգշաբթի. Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին ՀՀ-ն 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների հումանիտար կարիքների բավարարման համար Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում Արցախը երբևէ Հայաստանի համար վտանգ չի եղել, դա մանիպուլյացիա է իշխանությունը պահելու համար. Արցախի ԱԺ պատգամավորը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190 ՔՊ-ականներն այլեւս առաջվանը չեն. նրանց սիրտը վախ է ընկել 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Որքան են վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար Տավուշի հարցով իշխանությունը պահեստային տարբերակներ է նախատեսել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում քաոս է ՔԿ-ն մտել է դատարան և Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը օգնականի վերաբերյալ հարցեր է տվել Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը ՆԳ նախարարը քաղաքական լուրջ վրիպում է թույլ տվել Գուրգեն Արսենյանը ՔՊ-ից նեղացած է 15-օրյա ժամկետում տուգանքը վճարելու դեպքում կկիրառվի 30 տոկոսի նվազեցում. ՆԳՆ Զույգերը, որոնք միասին ալկոհոլ են խմում, ավելի երկար են ապրում միասին Ցուցարարները գոմաղբ են թափել ամերիկացի պաշտոնյաների տների մոտ Պեսկովը պատմել է «Крокус»-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Պուտինի անցկացրած անքուն գիշերվա մասին «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Արթուր Աբրահամ․ Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր Օրվա խորհուրդ Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն այսքան տարի իրենց հանդուրժում է. «Հրապարակ» Սրանք անցան պլան Բ-ին. Գառնիկ Դանիելյան ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ և չէր էլ կարող լինել. ՀՀ ԱԳՆ-ն՝ Ադրբեջանի հայտարարություններին «Ամիօ բանկ»-ը վերաբրենդավորումից հետո լծվել է ֆիզիկական և իրավաբանական անձանց հարկադիր սնանկացման գործընթացին Օրենքի խախտմամբ աշխատանքից ազատվածներին նախարարությունները 436 մլն դրամ հարկադիր պարապուրդի գումար են վճարել Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների Ոսկերչության ոլորտի կասկածելի աճը շարունակում է «բարձր տնտեսական աճ» ապահովել Զախարովան՝ Ուկրաինային ադրբեջանական զենք մատակարարելու մասին՝ նման տեղեկությունները մանրակրկիտ ստուգվում են Իշխանությունների՝ ամեն ինչ օպտիմալացնելու ու կրճատելու սեւեռումը հասել է Դիլիջան Տարածքներ զիջելը դե ֆակտո տարածքային փոփոխությունների է հանգեցնում․ Գևորգ Դանիելյան Մահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ Նախկին ԱԱԾ-ականները՝ Զվարթնոցից ռուս սահմանապահներին հանելու մասին «Ճակատագրական չաթը». ինչո՞ւ են հրաժարական տվել 4 դատավորները Թալիբները նախատեսում են քարկոծելով մահապատժի ենթարկել կանանց դավաճանության համար Հետազոտողները վերծանել են ացտեկների տեքստերը, որոնք պատմում են մայրաքաղաքի հիմնադրման և իսպանացիների ներխուժման մասին Գիտնականները արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը Իտալական լճում «առաջադեմ տեխնոլոգիաներով» կառուցված հնագույն նավակներ են հայտնաբերվել Մենք «Զանգեզուրի միջանցք» տերմինը չենք օգտագործում, այլ` երթուղի, որը Ադրբեջանի արևմտյան շրջանները ՀՀ-ի Սյունիքի մարզով կապում է Նախիջևանի հետ․ Զախարովա Թիվ 130 դպրոցի՝ յուրացումների մեջ մեղադրվող տնօրենն ազատվեց աշխատանքից 29-ամյա երիտասարդը կալանավորվել է դանակով համաքաղաքացու սպանության փորձի և վերջինիս փեսային մարմնական վնասվածքներ հասցնելու մեղադրանքով Փնտրելու կարիք չկա, այդ մարդիկ Տավուշում սպասում են ձեզ. Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին 153 մլն ռուբլի. ՌԴ-ում բանկի փոխնախագահին թալանել են սեփական բանկում Ոստիկանության պաշտոնատար անձ կաշառք է ստացել ապօրինի հատված փայտանյութի տեղափոխման դիմաց Crocus City Hall-ը գրավադրվել է Գազպրոմբանկում Ծեծկռտուք Արարատի մարզում՝ համայնքապետարանի աշխատակիցների մասնակցությամբ Crocus City Hall-ը՝ ահաբեկչությունից հետո Ես ավելի լավ ֆուտբոլ եմ խաղում, քան մեր հավաքականը. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 189 Ժխտողականներ Էրդողանն ու Նեթանյահուն ամոթաբար շահարկում են ցեղասպանություն եզրույթը՝ միմյանց մեղադրելու համար․ Սասունյան Ալիևը Փաշինյանին հանդիմանել է Վարդան Օսկանյանը արցախցիների հետվերադարձի վերաբերյալ բանակցություններ է վարում Եվրոպայում և ԱՄՆ-ում Արևմուտքը Փաշինյանին զգուշացնում է Կարևորը արդյունքն է, իսկ այն բացասական է. Պետրակով 2 հարկի վերանորոգման համար ծախսվել է 55 մլն դրամ, իսկ ճանապարհների վրա՝ 0 Հնագետները պատմական բնահողի նմուշներում առաջին անգամ միկրոպլաստիկ են հայտնաբերել ԱԱԾ մեկուսարանը կփակվի, նոր ՔԿՀ է ստեղծվում Ավելի ու ավելի ենք մոտենում այն կետին, որտեղ կործանարար քաոսն անխուսափելի է․․․ Մհեր Մելքոնյան Մահացել է Արթուր Աբրահամի հայրը Ներքին խմբում գրված հայհոյանքները հավանելու դնելու համար դատավորը հեռացավ համակարգից Կտրականապես դեմ ենք Կոնսերվատորիան այլ ԲՈւՀ-ի հետ միավորելուն. ԿԳՄՍՆ-ին դիմում է փոխանցվել «Զանգեր»-ի մոտակայքում ձյան և մերկասառույցի պատճառով բեռնատարներ էին արգելափակվել, օգնության են հասել փրկարարները Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ձերբակալվածների ցուցմունքները հաստատել են ուկրաինական հետքը Թուրքական լրատվամիջոցները մանրամասներ են հայտնել «Crocus»-ի ահաբեկչության մեջ մեղադրվողների՝ Ստամբուլում գտնվելու մասին
Հարցում

Կիսատ ճշմարտությունների գայթակղությունը․ Լիլիթ Գալստյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«ԿԻՍԱՏ ՃՇՄԱՐՏՈւԹՅՈւՆՆԵՐԻ ԳԱՅԹԱԿՂՈւԹՅՈւՆԸ

ԳՐԻՉ-ի մասին ողջ ճշմարտությունը լսելուց, մանավանդ՝ խիստ փաստարկված մերկացումներին հաջորդող հազարավոր մեկնաբանությունները կարդալուց հետո, լուրջ բաների մասին խոսելու ցանկությունս երկար ժամանակով կորչում է: Ընկճախտի հանգեցնող տրամադրությունիցս ազատվելու համար՝ որոշում եմ հետևել իմ որոշ ընկերների հորդորներին և կառավարության գործունեության դրական արդյունքները տեսնել: Նոր Հայաստանի հարյուր հեղափոխական ձեռքբերումներն եմ լսում առաջին դեմքից… Հասնում եմ Նոր Հայաստանի աննախադեպ 57 և 58-րդ բարձունքներին, և, իսկապես, լավ լուր՝ 700 մլն-ով աճել է մշակույթի ոլորտի ֆինանսավորումը, ինչի արդյունքում մի քանի կոլեկտիվներ՝ Սիմֆոնիկ և Ֆիլհարմոնիկ նվագախմբերը, Ազգային ակադեմիական երգչախումբը, Կամերային երկու երգչախմբերը, Կամերային և Ջազ նվագախմբերը, Կոմիտաս քառյակը, Տաղարանը, Կամերային կենտրոնն ու Հովեր երգչախումբն ամբողջությամբ կֆինանսավորվեն պետության կողմից:

Սա ընդամենը նշանակում է, որ տվյալ կոլեկտիվները ժամանակավորապես ազատվում են լրացուցիչ միջոցներ հայթհայթելու սեփական նախաձեռնությունից: Այստեղ կարելի էր կանգ առնել և այդ մի քանի կոլեկտիվի համար լավ լուրով եզրափակել բարձունքը:

Բայց վարչապետը չի դիմանում խոսելու, մանրամասներն ու «ողջ ճշմարտությունը» մեզ հետ կիսելու գայթակղությանը և մեկնաբանում է հեղափոխական ձեռքբերումը: Պարզվում է, որ այս ամենն արվում է, որպեսզի մեր արվեստագետներն այսուհետ «վիզ չծռեն և վետերոկների բացումներում կամ նախընտրական հանդիպումներում ելույթներ չունենան»: Իհարկե, կարելի է գոհանալ ու շունչ քաշել. փառք Աստծո՝ վնգստալ բայը չի գործածվել:

Բայց միթե՞ սա է ողջ ճշմարտությունն ու իրականությունը, միթե՞ սա է նպատակը, միթե՞ սա է Մշակույթի և Մշակույթի մարդու հետ խոսելու բառապաշարը: Պետական ամբողջական ֆինանսական աջակցություն ստացած վերոհիշյալ որևէ կոլեկտիվ և նրա գեղարվեստական ղեկավարը՝ Էդ. Թոփչյան, Հ. Չեքիջյան, Էդ. Թադևոսյան, Հ. Թոփիկյան, Ռ.Մլքեյան, երջանկահիշատակ Ա. Ղարաբեկյան, Հ. Մարտիրոսյան, Հյուսնունց, Ս.Սմբատյան, Ս. Երկանյան, Ս. Հովհաննիսյան ոչ վիզ ծռող են, ոչ էլ՝ վետերոկում օլիգարխի կենաց խմող: Սրանք արարող արվեստագետներ են, որոնց ներդրումն անուրանալի է, բարձրարժեք, վավերական…Ինչու՞ հանուն քարոզչական էֆեկտի վիրավորել, նվաստացնել նրանց և մեր արժանապատվությունը:

Բայց կա նաև շարունակություն. պարզվում է, որ «Հայաստանում նախկինում մշակույթը զարգացնելու խնդիր դրված չի եղել։ Մշակութային կոլեկտիվները պետք են եղել, որ քարոզարշավների ժամանակ իշխանությանը պաշտպանող ճառերով հանդես գան…»,-հաստատում է վարչապետը՝ ազդարարելով մշակույթի գործիչների ազատագրման գործընթացից։

Ինչ վերաբերում է վերը նշված կոլեկտիվներին, ապա պետք է իրազեկ ու միևնույն ժամանակ անկեղծ լինել և ասել, որ սա դեռ մեր ողջ մշակույթային տնտեսությունը չէ: Թվարկվածները դասական երաժշտության ոլորտի կոլեկտիվներն են, ըստ էության նրանք, որոնք «Իմ Քայլը» հիմնադրամից աջակցություն են ստացել: Ի դեպ, հանուն ճշմարտության պիտի ի մտո ունենալ, որ իշխող քաղաքական ուժի հետ նույն անունը կիսող հիմնադրամի նվիրատուները նույն օլիգարխներն են, հին Հայաստանի օլիգարխները, որոնք նույն հեզությամբ և հնազանդությամբ նաև նախկիններին էին տալիս և ըստ վարչապետի` ազատությունից զրկում արվեստագետներին… Այդուհանդերձ, վատ չի լինի խորհել՝ արդյոք խիստ քաղաքական և հասցեական անունով հիմնադրամից ֆինանսական աջակցությունը մշակույթի գործիչների ազատազրկման կարճ ճանապարհը չէ՞…

Ասեմ, որ Մշակույթին աջակցող հիմնադրամների, նաև մեկենասության մեջ որևէ վատ բան չեմ տեսնում: Սա է Մշակույթ պահելու միջազգային չափանիշը: Իսկ իրական արվեստագետի ազատության սահմանը չի վաճառվում և չի վաճառվել…

Սակայն զազրելի են կրկնակի ստանդարտները, կիսատ, հայեցողական ու խեղված ճշմարտություններով մոլորեցնելն ու հասարակությանը թունավորելը: Կարմիր գծեր եք հատում և ամենուր… Ի դեպ, միանվագ, այն էլ կառավարության պահուստային ֆոնդից մի քանի կոլեկտիվի միանվագ հատկացումը դեռ մշակութային քաղաքականություն չէ, ոչ էլ՝ ոլորտի նկատմամբ հավասարատեսություն: Ու՞ր մնացին թատրոնները, թանգարանները, համերգային այլ կոլեկտիվները, ազգային երաժշտական խմբերը…էլ չեմ խոսում ոլորտի աշխատավարձերից…

Իսկ ներկա իշխանությունների մշակութային քաղաքականության ամենահիշարժան դրվագը առանց հիմնավորումների Մշակույթի նախարարության լուծարումն ու սուպերնախարարության տանիքի տակ տեղավորումն էր: Նաև այն, որ Մշակույթի ոլորտում իշխող քաղաքական ուժի խնդիրների և նպատակների մասին վկայող ոչ ռազմավարություն կա, ոչ էլ՝ հայեցակարգ»":

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan