Այսօր՝ 20 փետրվարի 2020թ., 00:00
«Էրեբունի» ԲԿ-ում փրկվել է ծայրահեղ ծանր վիճակում գտնվող նորածնի կյանքը Մոսկվայում հայ տղամարդը հարձակվել է հայուհու վրա՝ ռուս տղայի հետ ընկերություն անելու համար (տեսանյութ) Վերելակում, որում Նիկոլ Փաշինյանն էր, լույսն անջատվեց (տեսանյութ) Բրիթնի Սփիրսը կոտրել է ոտքը եւ հայտնվել հիվանդանոցում Արցախի եւ Հայաստանի գլխավոր դատախազները քննարկել են Արցախում անցկացվող ընտրությունների հսկողության առնչվող հարցերը Համատիրությունները դժվար է կայացած համակարգ համարել. Մարությանը ներկայացրել է 2 վարչական շրջանների նոր ղեկավարներին «Ռոմայի» հայտացուցակը «Գենտի» դեմ խաղին Հայկական կողմն ընդառաջել է Ադրբեջանի ԶՈՒ խնդրանքին Ֆրանսիան մտադիր է խստացնել արտասահմանից իր մզկիթների ֆինանսավորումը Վերջերս բազմաթիվ են անմեղության կանխավարակածի սկզբունքի ոտնահարումները. «Իրավական կրթություն եւ վերահսկողություն» ՀԿ Մայիսի 29-ի աշխատանքային օրը կտեղափոխվի մայիսի 23-ը` շաբաթ օրը Մասիսում 5,5 կգ քաշով փոքրիկ «հսկա» է ծնվել Թուրքիան լրացնում է իր սպառազինությունները Արմեն Թավադյանը եւս 2 ամիս կմնա կալանքի տակ Թումանյանի զավակները ԱԱԾ-ի մասին դիտարկվել են բազմաթիվ բացասական հոդվածներ Զինկոմիսարիատի պաշտոնյան կաշառքի դիմաց օգնել է զորակոչիկներին՝ ազատվել ծառայությունից Մարզպետները և այլ պաշտոնյաներ խախտում են հանրաքվեի օրենքը․ Արսեն Բաբայան Էրդողանը դժգոհ է Լիբիային զենքի մատակարարման էմբարգոյի խստացման հարցով ԵՄ որոշումից Գիշերային ակումբ՝ հատուկ տարեց մարդկանց համար. ահա թե ինչպես են անցկացնում ծերությունը Լոնդոնում Թավադյանի գործով նոր արհեստական փաստաթղթեր են ներկայացվել. պաշտպան Սիրիայում ՌԴ–ի հետ հակասությունը C-400–ների վրա չի ազդի Բակո Սահակյանը հանդիպել է Արթուր Դավթյանին ԱԱԾ-ն բացահայտել է պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու հերթական դեպքը Հալեպի օդանավակայանը 8 տարի անց վերաբացվեց «Նախագահի աշխատավարձն ամենաբարձրը չէ երկրում, ավելի շատ ստացողներ էլ կան». Պուտինը խոսել է իր աշխատավարձից Բելգիական տաճարում մարդկային ոսկորներից և գանգերից կառուցված պատեր են հայտնաբերվել (լուսանկարներ) Ինչպիսի՞ սննդակարգը կարող է դանդաղեցնել ծերացումը Հայտնի է՝ ամսական որքան գումար է Ռոնալդուն հատկացնում Ջորջինային Բրիտանիայում գլխուղեղի ուռուցքի վիրահատության ընթացքում բժիշկներն արթնացրել են հիվանդին և խնդրել ջութակ նվագել (տեսանյութ) «Ես վախենում եմ երեխաների համար». Վիկտորյա Բեքհեմը՝ սոցիալական ցանցերում քննադատության մասին ՍԴ-ում «ճգնաժամ» սկսվեց, երբ դիմեց Ռոբերտ Քոչարյանի գործով Վենետիկի հանձնաժողով․ Հարությունյան (տեսանյութ) Մարտի 1-ի վերաբերյալ նոր փաստեր, որոնք երբեք չեք տեսել և չեք լսել Բոլոր դասատուների աշխատավարձը չի բարձրացել, սուտ է․ Արա Վարդանյան Կառավարությունը Վահե Գրիգորյանի մասին պաշտոնապես սուտ տեղեկություն է տվել Դատարանը քննում է Արմեն Թավադյանի կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը (տեսանյութ) Դոլարի փոխարժեքը նվազում է. եվրոն նույնպես էժանացել է Վերա Բրեժնևան հատված է հրապարակել իր հետծննդյան խնջույքից՝ ցույց տալով, թե ինչպես է պարում Մելաձեի երգի հնչյունների տակ (տեսանյութ) Համացանցում տարածվել է հուզիչ տեսանյութ, որում սիրիացի հայրը դստերը սովորեցնում է ռմբակոծություններին բարձր ծիծաղով արձագանքել Քնատությունը կարող է ճարպակալման եւ սրտի հիվանդությունների հանգեցնել. հետազոտոթյուն Ալեքսանդր Ռևան և իր հայուհի կինը դարձել են «Տարվա զույգ» մրցանակի դափնեկիրները Ռուս մասնագետը նշել է ապագայի ամենապահանջված մասնագիտությունները Ռուսական «Արգումենտի ի ֆակտի»-ն պատասխանել է Ալիևի՝ «բազմաթիվ հայազգի աշխատողներ ունենալու» պնդմանը Լավրովը հայտնել է Իդլիբի հարցով Անկարայի հետ աշխատանքը շարունակելու պատրաստակամության մասին ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Rosneft Trading ընկերության հանդեպ Երևանի քաղաքապետարանում կրկին լարված իրավիճակ է. միմյանց դեմ «գործ տալը» խրա­խուսվում է բարձր մակարդակով Արքայազն Հարին և Մեգան Մարքլը, հավանաբար, կզրկվեն թագավորական տիտղոսներից Իրինա Շեյքը BRIT Awards մրցանակաբաշխությանը հաջորդած երեկույթին ներկայացել է սլացիկ ոտքերը ցուցադրող հագուստով (լուսանկարներ) Թուրքիայում չկա օրենք, ոչ մեկ պաշտպանված չէ. Կարո Փայլան «Վատագույն սցենարը». Կրեմլն արձագանքել է Էրդողանի՝ Իդլիբում գործողություն սկսելու պատրաստակամության մասին հայտարարությանը Բացառիկ տեսանյութ․ Ավտոմատավորներ ցուցարարների շարքերում․ նրանք կարող են լինել մարտի մեկի երեք զոհերին սպանողները Բուզովային համերգից հետո կուլիսներ են ուղեկցել ձեռքերից բռնած (տեսանյութ) Ադրբեջանից ավելի ժողովրդավար լինելը չի տալիս շոշափելի առավելություն իրական քաղաքականության մեջ. Աշոտյան «Аргументы и факты»-ն շնորհակալություն է հայտնում Փաշինյանին և Ալիևին թերթը գովազդելու համար Ութ տարվա ընթացքում առաջին անգամ Դամասկոսից ուղեւորատար ինքնաթիռ է թռչել Հալեպ Նախկին ԽՍՀՄ հանրապետությունների մեջ եկամուտների բևեռացման ամենասուր աստիճանը ՀՀ-ում է. Բագրատ Ասատրյան Արցախի ԱԺ-ն պատրաստվում է գարնանային նստաշրջանի բացմանը. Խորհրդարանի լիազորությունները կդադարեն մայիսի 21-ին Մարդ էլ էսքան ջայլամ կլինի՞ Tesla-ի փոխարեն Porsche Taycan է գնել. Իլոն Մասկը խոստովանել է, որ «հիասթափվել» է Բիլ Գեյթսից ԱԱԾ-ն 10 000 դոլար կաշառքի դիմաց ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում տալու դեպք է բացահայտել «Կարող ենք դա անել ամեն րոպե». Էրդողանը հայտարարել է Թուրքիայի՝ Իդլիբում գործողություն սկսելու պատրաստակամության մասին Արթուր Բաղդասարյանն ու Ալեքսան Ալեքսանյանն ազատվեցին պաշտոններից. Նախագահը ստորագրել է Գուրգեն Մարգարյանի սպանության գործով ՄԻԵԴ վճռի հրապարակումն ակնկալվում է մարտին Իսրայելը չեղարկել է Գազայի հատվածի դեմ սահմանափակումները Եթե նման բան լինի, մեր թոշակի գնալու ժամանակը կգա. Դավիթ Անանյան Փետրվարի 21-23-ը հանրապետության տարածքում ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով Վերջին շրջանում ՀՀ ՊՆ-ը և ԶՈւ-երը լրատվադաշտում թիրախավորվում են. Արծրուն Հովհաննիսյան «Մենք մտնում ենք ժողովրդագրական հերթական փոսի մեջ». ԿԲ նախկին նախագահ «Այո»-ի շտաբը դրամահավաք կիրականացնի Microsoft-ը կներկայացի Windows 10-ի` խնդիրներ առաջացրած թարմացման նորացված տարբերակը Տաջիկները մնացին առանց ինտիմ տեսարանների «Ատելության մթնոլորտը ֆեյքերի բանակների միջեւ է՝ սոցցանցերում. դրանից դուրս նման բան գրեթե չկա». ԿԳՄՍ նախարար Կորոնավիրուսը «շատ վտանգավոր իրավիճակ» է ստեղծում ամբողջ աշխարհի համար. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Հայաստանի վարչապետը պետք է արձագանքեր Ադրբեջանի նախագահի հայտարարություններին. իրավապաշտպան Վրաստանում կրկին բողոքի ցույցեր են Բլումբերգն ԱՄՆ նախագահ ընտրվելու դեպքում կվաճառի իր 60 մլրդ դոլար արժողությամբ ընկերությունը Նիկոլ Փաշինյանը՝ երթևեկության բալային համակարգի մասին. ուղիղ 20 տարում՝ 54 մլրդ դոլար. հայտնի է՝ որքան գումար է Բիլ Գեյթսի հիմնադրամը տրամադրել բարեգործությանը «Գնաճն իհարկե, չարիք, է, բայց նաեւ ցածր գնաճն է չարիք». Բագրատ Ասատրյանը՝ 2019-ի ցուցանիշների մասին Չինաստանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 2000-ը
Հարցում

Ժամանակն է՝ ձեռնարկենք Ձեր սահմանադրական պարտականությունները, հակառակ դեպքում կդառնաք հակասահմանադրական վիճակի պատասխանատուն

 

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում բաց նամակ է հրապարակել՝ ուղղված ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին։

Բաց նամակն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Պարոն նախագահ

Սահմանադրության 123-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Դուք պետք է հետևեք Սահմանադրության պահպանմանը:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեք օրվա ընթացքում երեք անգամ խախտեց Սահմանադրության 66-րդ հոդվածը` անմեղության կանխավարկածը: Յուրաքանչյուր անգամ վարչապետ Փաշինյանը խախտեց այն է°լ ավելի կոպտորեն: Մասնավորապես, եթե առաջին խախտման ժամանակ ինձ հռչակեց պաշտոնեական կեղծիք կատարող, ապա երկրորդ անգամ դրան միացրեց ՍԴ նախագահի պաշտոնն օկուպացնելու մեղքը, իսկ վերջում հայտարարեց, որ իմ կողմից կատարված հանցանքն այլևս դուրս է անմեղության կանխավարկածով պաշտպանվելու Սահմանադրական երաշխիքից ու այլևս փաստ է։

Ենթադրելով, որ զբաղվածության հետևանքով չեք հասցրել ծանոթանալ երկրի աննախադեպ քրեական գործի ընթացքին և թե ինչի մասին է խոսքը, կարճ կներկայացնեմ ստորև:

Այսպես, ինձ Հատուկ քննչական ծառայությունում (այսուհետ՝ ՀՔԾ) նախ որպես կասկածյալ ապօրինի ձերբակալեցին (ապօրինությունը հաստատվել է դատական ակտով) քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածով, ըստ որի` իբր ես թույլ եմ տվել պաշտոնեական կեղծիք, այնուհետև, Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ մեղադրանք առաջադրեցին նույն օրենսգրքի 38-300-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ իբր ես օժանդակել եմ սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալուն: Այդ անհեթեթ մեղադրանքով ինձ ապօրինի կալանավորեցին (ապօրինությունը կրկին հաստատվել է դատական ակտով), որի հետևանքով ես 22 անցկացրեցի բանտում՝ ստանալով քաղաքական բանտարկյալի կարգավիճակ:

Հետո, երբ քաղաքական իշխանությունն արդեն նույնիսկ միջազգային գործընկերների մոտ խայտառակվեց, քաղաքական որոշմամբ ինձ ազատ արձակեցին: Դրան հաջորդեց ՀՔԾ-ի կողմից քրեական գործի նախաքննության ավարտ հայտարարելը և գործը մեղադրական եզրակացության հաստատման համար հսկող դատախազին ուղարկելը: Մի քանի օր անց գլխավոր դատախազությունը հայտնեց, որ ՀՔԾ-ում թերի է քննվել գործը, որ ձեռք չեն բերվել այնպիսի փաստական տվյալներ, որոնք կվկայեն իմ կողմից հանցավոր արարք կատարելու մասին, և գործը վերադարձրեց ՀՔԾ՝ նոր քննություն անցկացնելու պահանջով:

Այսինքն, գլխավոր դատախազությունն իր հսկողության սահմաններում ստուգեց և փաստեց, որ նույնիսկ նախաքննության ըթնացքում իմ մեղքը չի ապացուցվում:

Իսկ իրականում քրեական գործի նյութերը վկայում են, որ հանցադեպն է բացակայում:

Այս ամենի լույսի ներքո` ՀՀ վարչապետ Փաշինյանն իր կապանյան ասուլիսում, հունվարի 25-ին և հաջորդող չորս օրերին, այնուհետև ֆեյսբուքյան գրառմամբ, որից հետո էլ ֆեյսբուքյան ուղիղ եթերով, իրեն իրավունք վերապահեց ինձ հռչակել մեղավոր, ավելին՝ նույնիսկ արդեն ես հայտարարվեցի դատապարտված անձ, քանի որ, ըստ վարչապետ Փաշինյանի, այլևս անմեղության կանխավարկածն այս գործում անելիք չունի և, կրկին ըստ վարչապետի, այլևս փաստ է, որ ՍԴ նախագահն ընտրվել է կեղծիքով:

Այսպիսով ակնհայտ է դառնում, որ վարչապետը հանձնարարեց ՀՔԾ-ին ու դատախազաությանը, որ ամեն գնով ես մեղավոր ճանաչվեմ ու դատապարտվեմ ազատազրկման: Մենք վաղուց ենք համոզվել, որ վարչապետ Փաշինյանի այսօրինակ հայտարարություններին անմիջապես հաջորդում են իրավապահների ակտիվ գործողությունները, և ես վստահ եմ, որ շուտով ինձ կրկին ապօրինի կկալանավորեն:

Պարոն նախագահ,

վստահեցնում եմ, որ հանուն իմ պետության ապագայի` ես պատրաստ եմ կրկին բանտարկվել ու զրկանքներ կրել: Վստահեցնում եմ, որ դրան պատրաստ են նաև ընտանիքս, հարազատներս ու ընկերներս: Բայց ուզում եմ տեղեկացնել, որ իմ հնարավոր ապօրինի բանտարկությունն ամենափոքր խնդիրն է այս ամենում:

Մենք արդեն գրեթե կորցրել ենք իրավական պետությունը, իսկ Դուք, որպես Սահմաանդրության պահպանման երաշխավոր, ժամանակն է` ձեռնարկեք Սահմանադրությամբ Ձեզ վրա դրված պարտականությունները, որպեսզի հետագայում կարողանանք վերականգնել մեր պետության հեղինակությունը միջազգային հանրության շրջանում:

Ձեր կողմից սահմանադրական պարտականությունների կատարումից խուսափելը Ձեզ կդարձնի հակասահմանադրական այս վիճակի պատասխանատուն:

Հ․Գ․ նախորդ իշխանությունների կողմից հալածված բազաթիվ մարդիկ, որոնք այս պահին որպես քաղաքական հալածյալներ ապաստան են ստացել եվրոպական պետություններում, ինձ պարբերաբար հորդորում են վարվել իրենց նման, քանի որ ունեմ դրա համար բոլոր անհրաժեշտ հիմքերը: Բայց ինձ ճանաչողները գիտեն, որ իմ տեսակն ուրիշ է. ես մնալու եմ ու պայքարելու եմ` մինչև Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական կարգի վերականգնումը»:

 

website by Sargssyan