Մերի Պոպինսի դերակատար Նատալյա Անդրեյչենկոն «անհետացել» է Մեքսիկայում
Հայտնի ռուս դերասանուհի Նատալյա Անդրեյչենկոն անհետացել է: Այս մասին ինստագրամյան իր էջում տեղեկացրել է նրա ներկայացուցիչ Յան Տրունցևը:
Վերջինիս խոսքով՝ Մերի Պոպինսի մասին ֆիլմի գլխավոր դերակատարը մեկ օրից ավելի է կապի դուրս չի գալիս: Տրունցևը մանրամասնել է, որ վերջին օրերին Անդրեյչենկոյի ինքնազգացողությունը վատ է եղել:
«Նա պետք է այցի գնար ընկերուհուն՝ Կանկունում բնակվող Մարետին, սակայն բողոքում էր վատ ինքնազգացողությունից: Մեքենա նստելուց հետո նա այլևս կապի դուրս չի եկել»,-գրել է Տրունցևը:
Բացի այդ, դերասանուհին չի պատասխանում ո՛չ ռուսական, ո՛չ ամերիկյան հեռախոսահամարների զանգերին: