Ռուբեն Վարդանյանը չինացիներին է վաճառել Կրեմլի հարևանությամբ գտնվող բիզնես կենտրոնում իր բաժնեմասը
«Տրոյկա Դիալոգ» ընկերության հիմնադիր Ռուբեն Վարդանյանը Կրեմլի հարևանությամբ գտնվող «Վոզդվիժենկա Ցենտր» բիզնես կենտրոնում ունեցած 10% -անոց բաժնեմասը վաճառել է չինացի ներդրողներին:
Ինչպես նշում է eadaily.com-ը, 2019թ. դեկտեմբերին կնքված պայմանագրի արդյունքում բաժնեմասը ձեռք է բերել չինական Fosun International Ltd.-ն՝ դառնալով «Վոզդվիժենկա Ցենտր»-ի 100% -անոց բաժնետեր:
Միլիոնատերը հաստատել է գործարքի փաստը՝ չմանրամասնելով բաժնեմասի վաճառքի պատճառները:
Ըստ մասնագետների՝ գործարքի գինը կարող էր կազմել 22-25 մլն դոլար: