Մեկը չկա՞ր՝ համոզեր Փաշինյանին՝ նման ցածր, ամոթալի գրառում չկատարի․ Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․
«Լավ, բա ամոթ չի՞։ Մեկը չկա՞ր Կապանում՝ համոզեր Փաշինյանին, որ նման անհարիր, ցածր, ամոթալի գրառում չկատարի։ Թովմասյանի հետ շատ մարդ է շփվել, և բոլորը կհավաստեն՝ նա ընդգծված քաղաքավարի է թե՛ ղեկավարների և թե՛ հատկապես ենթակաների հանդեպ։ Միգուցե դա իրո՞ք թերություն է։
Շողոքորթությունը Թովմասյանից նույնքան հեռու է, որքան, օրինակ, բանակից փախածից առնականությունը»։