Սահմանադրական փոփոխությունների սկիզբն անլուրջ է, նման հանձնաժողովով որակ ապահովել չեն կարող. սահմանադրագետ
«Սահմանադրական բարեփոխումների գործընթացին թերահավատորեն եմ մոտենում, հանձնաժողովը կազմվում է անլուրջ մոտեցմամբ, նման հանձնաժողովով որակ ապահովել հնարավոր չի լինի»: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ Վարդան Այվազյանը:
«Մասնագետներն ի՞նչ չափանիշներով են ներառվում: Չափանիշ է սահմանվել գիտությունների թենածու կամ դոկտոր՝ 7 տարվա մասնագիտական ստաժով: Նրանց թիվը հազարներով է, ինչպե՞ս են ընտրելու, այդ մարդիկ մրցույթն անցկացնելիս կարող են ներգրավել այն մարդկանց, որոնք իրենց պետք են, որ իրենց մտահղացումներին չխանգարեն: Ես փորձում եմ առավելագույնս ձեռնապահ մնալ գործընթացներին ներգրավելուց: Տեսնում եմ՝ սկիզբն անլուրջ է»,- ընդգծեց նա:
Վարդան Այվազյանն ասաց, որ գործընթացը դասական ձևաչափի մեջ չէ, նախագահին մեկուսացրել են գործընթացներից:
«Սահմանադրական փոփոխությունների հանձանաժողովը պետք է ՀՀ նախագահը ձևավորի, ընդհանրապես, նախագահն է սահմանադրության երաշխավորը, իհարկե, մեր երկրում այդպես չէ. խեղաթյուրել են նախագահի ինստիտուտը: Հիմա սահմանադրական փոփոխությունները նախաձեռնել է գործադիր թևը, ցանկացած իշխանության թեև ունի ներգերատեսչական շահագրգռվածություն: Եթե ԱԺ-ն լիներ նախաձեռնողը, իր լիազորությունների մեծացման շարժառիթը դրված կլիներ, դատականն իր համար, գործադիրն էլ իր համար է անում»,- նշեց նա:
Վարդան Այվազյանի խոսքով՝ սահմանադրությունը կոնցեպտուալ փաստաթուղթ է և դրա փոփոխությունը չպետք է արդարադատության նախարության մակարդակով կազամակերպվի: Ինչ վերաբերում է հետագայում խորհրդարանական քննարկումներին, ապա Վարդան Այվազյանն ասաց, որ այս խորհրդարանը ևս չի կարող որակյալ փաստաթուղթ հրամցնել:
«Այստեղ բացառապես խոսքը գնում է ինտելեկտուալ կարողությունների և իրավունքի ոլորտում գիտելիքների վերաբերյալ: Այսօրվա խորհրադարանը չունի այդ ներուժը, բացառությամբ մի քանիսի` չկան պատագմավորներ, ովքեր իրավական պատշաճ գիտելիքներ ունեն և կարող են ապահովել դրա որակականությունը, պարազապես սիրողական մակարադակով է ամեն ինչ արվելու: Նույնը 1995 թ-ից սկսած մինչև օրս շարունակվում է, այդ պատճառով էլ պետականության մեջ որակ չենք տեսնում: Որակը չի որոշվում թալանչի կաշառակեր, թավշյա լինելով, այլ մասնագետ լինելով»,- ասաց նա:
Վարդան Այվազյանի խոսքով՝ ընդհանուր առմամբ սահմանադրական փոփոխություններն անհրաժեշտ են, քաղաքական ճգնաժամն այսօր շարունակվում է, բայց փոփոխություններին պետք է համակարգային, լուրջ մոտեցում ցուցաբերել:
Ինչ վերաբերում է հարցին` արդյո՞ք փոփոխությունները կարող են միտված լինել կառավարելի ՍԴ ունենալուն կամ ուժայինների նկատմամբ քաղաքական ազդեցությունն ավելացնելուն, սահմանդրագետն ասաց, որ դա պարզ կլինի, երբ փոփոխությունների տեքստը հրապարակվի: