Մարսելում շենքում սկսված հրդեհի հետեւանքով հայեր են մահացել
Ֆրանսիայի Մարսել քաղաքում շենքում բռնկված հրդեհի հետեւանքով հայեր են զոհվել: NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ մայիսի 26-ին, ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը նշեց, որ հրդեհի հետեւանքով զոհվել է Քոչարյանների ընտանիքի 3 անդամ, իսկ մեկը տեղափոխվել հիվանդանոց:
Շենքերից մեկում հրդեհ է սկսվել, ընտանիքի անդամներից Արսեն Քոչարյանն իջել է իր ներքեւի հարեւանին օգնելու եւ այդ ընթացքում նրա կինը, եւ երկու տարեկան երեխան եւ Սամանտա Քոչարյանը մահացել են:
Իսկ Արսեն Քոչարյանն այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
NEWS.am