Ճապոնիայում անհայտ անձը հրդեհել է գնացքի վագոնը
Ճապոնիայում անհայտ տղամարդը հրդեհել է ճեպընթացի վագոնում նստարանին դրված ամսագրերը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով NHK հեռւստաալիքը:
Օսակայից Օկայամա մեկնող գնացքի ուղեւորներն արագորեն մարել են կրակը: Տուժածներ չկան: Կայարանում ոստիկանները ձերբակալել են տղամարդուն:
Նա հայտարարել է, որ ամսագրերն այրել է, «քանի որ գնացքը մոտենում էր Օկայամա կայարանին»: Այլ բացատրություն առայժմ չի հրապարակվում:
NEWS.am