Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել. արտարժույթները՝ մայիսի 26-ի դրությամբ
Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները մայիսի 26-ի դրությամբ՝ ըստ rate.am-ի:
Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 479.50 դրամ նվազագույն և 480.50 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում` 483 դրամ նվազագույն և 484 դրամ առավելագույն փոխարժեքով:
Մեկ եվրոն գնվում է 533 դրամ նվազագույն և 537 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում` 542 դրամ նվազագույն և 545 դրամ առավելագույն փոխարժեքով:
Ռուսական ռուբլին գնվում է 8.35 դրամ նվազագույն և 8.47 դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում` 8.55 դրամ նվազագույն և 8.70 դրամ առավելագույն փոխարժեքով:
Նշենք, որ վերջին մեկ ամսում ամերիկյան դոլարը անկում է ապրել և՛ առքի, և՛ վաճառքի փոխարժեքներում՝ 2,5-3,5 դրամով: Անկում է գրանցել նաև ռուբլին՝ առքի դեպքում 13-26 դրամով, վաճառքի դեպքում՝ 15-ից 20:
Իսկ եվրոն՝ հակառակը՝ գրանցել է 13-17 դրամի աճ առքի և 12 դրամ աճ՝ վաճառքի դեպքում: