Այսօր՝ 22 փետրվարի 2020թ., 00:00
«Ի՞նչ անեմ, կախվե՞մ». վարորդ Հրաչյա Հարությունյանին նորից են դատում. բացառիկ հարցազրույց Թափառող կենդանիների վնասազերծման ՀՈԱԿ-ի ու քաղաքապետարանի իմմիտացիան, ինչպես նաև շների ՆԵՐԳԱՂԹԸ Վառ շպար, գանգուր վարսեր․ Իվետա Մուկուչյանը հրապուրիչ կերպարում Նեյմարը պատրաստ է երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ Սիրիան հայտարարել է, որ երկրի օդային տարածք ցանկացած ներխուժում կգնահատվի որպես ռազմական ագրեսիա Իրանի հետ սահմանը չի փակվի. առողջապահության նախարարը հորդորում է սադրանքներին չտրվել Որոշ հակաբիոտիկներ կարող են բնածին արատներ առաջացնել պտղի մոտ. հետազոտություն Հայտարարված «ընտրական տուրիզմը» խափանվեց տարածաշրջանում կորոնավիրուսի համաճարակի անսպասելի բռնկման պատճառով Քաղաքացին փորձում է պայթուցիկ սարք տեղադրել օդանավակայանում. ահազանգ ԱԻՆ-ում Եգիպտոսի դատարանը արդարացրել է երկրի նախկին նախագահի որդիներին Մոորինյու. Առանց հարձակվողների խաղալը խնդիր է Ես գալիս եմ, տեղ ու ժամ ասա. Մենուա Հարությունյանը՝ Պետրոս Ղազարյանին ՀՀ դեսպանությունը կոչ է անում Իրանում գտնվող Հայաստանի քաղաքացիներին կապ հաստատել իրենց հետ Ֆրանսիայում ձերբակալել են «դեղին բաճկոններ» շարժման առաջնորդին Apple-ը գրանցել է ամբողջությամբ ապակյա iPhone-ի արտոնագիրը Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն Իրանը դադարեցնում է ուխտագնացությունները դեպի Իրաք կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով Էրդողանը հայտարարել, որ Թուրքիան Սիրիայում առավել վճռորոշ քայլերի կդիմի Սննդի չափաբաժին՝ տարբեր կենսակերպ ունեցող մարդկանց համար Իտալական քաղաքը փակվել է կորոնավիրուսի 6 հաստատված դեպքից հետո Բանակցային գործընթացը ֆեյքային-լայքային-լայվային սոուսով չես կարող համեմել Նիկոլ Փաշինյանը Արցախի նախագահի հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Արցախում Արարատ Միրզոյանը հանդիպել է Աշոտ Ղուլյանին Երեւանում քիմիկոսների ուսանողական առաջին մրցաշարն է տեղի ունեցել Աշխատանքային խումբ է գործուղվել Մեղրիի բժշկասանիտարական հսկիչ կետ Քաղաքացիական տրանսպորտի համար պաշտոնապես բացվել է Դամասկոս-Հալեպ ավտոճանապարհը Սանդերսը Մոսկվային խորհուրդ է տվել «հեռու մնալ» ԱՄՆ ընտրություններից Հայ թավջութակահարները մրցանակների են արժանացել Աննա Կուլի անվան միջազգային մրցույթում «Չելսին» ուժեղ էր լոնդոնյան դերբիում (տեսանյութ) Իտալիայում կորոնավիրուսի պատճառով ֆուտբոլային հանդիպումներ են հետաձգվել Ով կհաղթի Թրամփին. դեմոկրատները թեկնածու են փնտրում Շոյգուն Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ քննարկել է իրավիճակը Իդլիբում Ալեն Սիմոնյանը կմասնակցի Ուրուգվայի նորընտիր նախագահի պաշտոնի ստանձնման արարողությանը Վարդենյաց լեռնանցքը բեռնարատների համար փակ է, Սոթք-Քարվաճառը՝ դժվարանցանելի Աշխարհի ամենագեղեցիկ կինը ցուցադրությանը մասնակցել է թափանցիկ վերնաշապիկով Ֆրանսիայում փակվում է երկրի ամենահին ատոմակայանը Դուք ատելության ալիք եք ուղղորդում այդ անձի վրա. Անի Սամսոնյան Նախկին կնոջը սպանելու մեջ կասկածվող Լեսոտոյի վարչապետը «առողջական պատճառներով» մեկնել է Հարավային Աֆրիկա Հայաստանի ոստիկանության բոլոր բաժիններում տեսախցիկներ կտեղադրվեն Փաշինյանի «Մյունխենյան սկզբունքների» հակառակ կողմը Օգնեմ մեր ԱԱԾ-ին և տեղադրեմ իրենց որոնած քֆուրչի կնոջն ու ամուսնուն. Նարեկ Մալյան Ավելի քան 3500 տոննա. Հնդկաստանում ոսկու խոշոր հանքավայր է հայտնաբերվել Հայուհին ճանաչվեց Ռուսաստանի ամենաուժեղ կինը Փնտրվում է «բովանդակություն» McDonald's-ը ուտելիքի բույրով մոմեր կթողարկի Ադրբեջանը և Թուրքիան պայմանագիր կստորագրեն ռազմական ոլորտում Պետական հեղաշրջման փորձի կազմակերպման վերաբերյալ գործ ՀՔԾ-ում չի քննվում Ղազախստանում տասնյակ ընդդիմադիրներ են ձերբակալվել Ինչո՞ւ է համեղ ուտելիքը վնասակար ուղեղի համար Մեծ Բրիտանիայում կարգելվի վառել բուխարին ածխով եւ խոնավ փայտով Պուտինն ու Էրդողանը համաձայնության չեն եկել Սպանություն Արմավիրի մարզում. կասկածյալը նախկին ոստիկան է Սպիտակ տանը կազմում են նախագահ Դոնալդ Թրամփի հակառակորդների ցուցակը Աննա Սեդոկովան ակնարկել է չորրորդ հղիության մասին Հայտնի են Իրանի խորհրդարան անցած հայ պատգամավորների անունները Ալբանիան արտահանձնել է Սիրիայում «Իսլամական պետության» շարքերում կռված ռուսաստանցուն Պորտուգալիան օրինականացրել է էվթանազիան «Անվերջ կարելի է նայել երեք բանի: Ինչպես է վառվում կրակը, ինչպես է հոսում ջուրն, ու ինչպես է կինը մեքենան կայանում»․ Մկրտիչ Արզումանյան Ազգային ժողովում 174 մլն դրամի պարգևավճարներ են բաժանվել հունվարին աշխատած 17 օրերի համար SANA-ն հրապարակել է Իդլիբում ահաբեկիչների հարձակումը հետ մղելու տեսանյութը (տեսանյութ) ԵՊՀ գիտխորհուրդը մերժել է Ռուբեն Մելքոնյանի առաջարկը «Նա մարմնավորում է երիտասարդների տագնապն իրենց ապագայի հանդեպ». Հարիսոն Ֆորդը խոսել է նոր ֆիլմի և Գրետա Թունբերգի մասին Գերմանիայում 19-ամյա երիտասարդին հաջողվել է 2000-ամյա դաշույն հայտնաբերել և ամբողջովին իր նախնական տեսքին վերադարձնել (լուսանկարներ) Լևանդովսկի. «Եթե միացնենք Կլոպի ու Գվարդիոլայի որակները, կատարյալ մարզիչ կստանանք» Արցախը և Ադրբեջանը երբևէ չեն կարող լինել ընդհանուր քաղաքական տարածքում, քանզի Արցախում դեռ 10 տարի առաջ ժողովրդավարության մակարդակը մի քանի անգամ բարձր է եղել, քան Ադրբեջանում. Ն. Փաշինյան Էս ի՞նչ արեցիր «Պողոս» Քուվեյթը կորոնավիրուսի պատճառով դադարեցրել է ավիահաղորդակցությունն Իրանի հետ Եղվարդի ծննդատունը չի փակվի. մարտից կսկսվեն հիմնանորոգման աշխատանքները. Ռոմանոս Պետրոսյան Բանակում կարգապահությունը, բարոյահոգեբանական մթնոլորտը և հարաբերությունները պետք է բերվեն բոլորովին նոր մակարդակի, այս խնդիրն իրապես լուծելի է. Նիկոլ Փաշինյան Կադիրովի դուստրը կներկայացնի սեփական ապրանքանիշի հագուստը Փարիզում Փարիզը մլակների գրոհի է ենթարկվել. ԶԼՄ-ներ Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը մասնակցել են Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին Հայաստանի նախագահը ցավակցական ուղերձ է հղել Գերմանիայի նախագահին Թողարկվել է Ալ Պաչինոյի մասնակցությամբ «Որսորդները» ֆիլմի նոր թրեյլերը Ստեփանավանում ապօրինի ծառահատման դեպք է գրանցվել «Պարզ սրտով ու բաց մտքով սկսենք օրը»․ Նազենի Հովհաննիսյան Որքան բարձր է մարդու IQ-ն, այնքան վառ եւ իրատեսական են նրա երազները Կլոպ. «Աթլետիկոյին» պարտվելուց հետո ոչ մեկին չէր հետաքրքրում, որ մենք լավագույնն ենք Անգլիայում Հանրաքվեով փորձ է արվում Սահմանադրական դատարանը դարձնել գործադիր իշխանության կցորդ. «Վերնատուն» Մակրոնը նոր միգրացիոն ճգնաժամ է կանխատեսել Եվրոպայում` Իդլիբում իրավիճակի սրացման հետեւանքով
Հարցում

Անընդունելի է, որ ատելության խոսքն ու զրպարտությունը հովանավորվի իշխանությունների կողմից

Antifake.am կայքի հետաքննությունը պարզել և հանրայնացրել է մարդկանց, ովքեր Youtube հարթակում պատրաստել և տարածել են բացահայտ սուտ, կեղծիք և զրպարտություն պարունակող տեսանյութեր: Այդ տեսանյութերը անվանարկում և բացահայտ զրպարտում են Հայաստանի իշխանություններին ոչ հաճո քաղաքական գործիչների, նրանց ընտանիքի անդամների, առանց որևէ փաստ ու փաստարկի խեղաթյուրված ու թշնամանք սերմանող քարոզչություն են իրականացնում մի շարք արտասահմանյան երկրների ղեկավարների հանդեպ: antifake.am կայքի հրապարակումից անցել է տևական ժամանակ, և պատկան մարմիններից չկա որևէ արձագանք: Այդ ալիքների հեղինակները, սակայն, միայն Փաշինյանի ընդդիմախոսներով չեն սահմանափակվել, նրա «կշիռը» բարձրացնելու համար ապատեղեկատվության զոհ են դարձրել նաև համաշխարհային առաջնորդներին՝ կեղծ տեղեկություններ տարածելու միջոցով ազգամիջյան թշնամանք հրահրել:


Ավելին կառավարության պատկան օղակների ներկայացուցիչները անգամ չեն էլ թաքցնում, որ իրենց հայտնի է այդ մարդկանց ինքնությունը, սակայն զարմանալիորեն որևէ քայլ չեն ձեռնարել հանրության տեղեկատվության անվտանգության պահպանման ուղղությամբ: Փաստացի կեղծիք, թշնամանք և զրպարտություն տարածող խումբը հայտնի է, բայց այդ գործունեությունը կասեցնելու համար Հայաստանի իշխանությունը այս շուրջ մեկ տարվա ընթացքում որևէ քայլ չի ձեռնարկել:


«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը խորը մտահոգություն է հայտնում պետական հաստատությունների անգործության առիթով: Փաստացի, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, տեղեկացված լինելով Youtube հարթակում գործող ատելություն, սուտ, կեղծիք և բացահայտ զրպարտություն ստեղծող խմբի գործունեության մասին, որևէ քայլ չի ձեռնարկել և չի ձեռնարկում օրենքի տառին համապատասխան մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար հիմքեր տալով եզրակացնելու, որ ատելություն տարածող խմբի գործությունն առնվազն հաճելի է Հայաստանի իշխանության բարձրագույն օղակներին և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը նաև մտահոգություն է հայտնում տարածված լուրերի առթիվ, համաձայն որոնց antifake.am կայքի բացահայտած զրպարտություն ստեղծող և տարածող խմբի գործունեությունը համակարգվում և ֆինանսավորվում է կառավարական օղակներից: Կոչ ենք անում պատկան մարմիններին ժամ առաջ սկսել հետաքննություն և պարզել լուրերի իսկությունն ու պատասխանատվության ենթարկել ատելություն, զրպարտանք և կեղծիք տարածող խմբին:


Անընդունելի է, որ ժողովրդավարական կառավարման համակարգում ատելության խոսքն ու զրպարտությունը հովանավորվի իշխանությունների կողմից: Ուստի, մենք հայտարարում ենք, որ ստի, կեղծիքի, ատելության խոսքի և զրպարտության դեմ պայքարի համատեքստում ամենայն ուշադրությամբ հետևելու են Հայաստանի կառավարության գործունեությանը, և այդ մասին տեղյակ ենք պահելու խոսքի ազատության պաշտպանությամբ և ատելության խոսքի դեմ պայքարող միջազգային կառույցներին, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելություններին և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին։

website by Sargssyan