ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ ձեռնարկելու հարցն ամռանն է քննարկելու
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, հանրապետական Բոբ Կորկերը հայտնել է, որ հանձնաժողովն ամռանը կքննարկի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ ձեռնարկելու շուրջ հարցը՝ 2016-ին ԱՄՆ նախագահական ընտրություններին ենթադրյալ միջամտության համատեքստում։
Կորկերը հայտնել է, որ հանձնաժողովը կանցնի օրինագծի քննարկմանն ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին լսելուց հետո միայն։ Վերջինս մոտակա շաբաթներին կպատմի հանձնաժողովին ՌԴ հանդեպ Թրամփի վարչակազմի քաղաքականության մասին։
Հանձնաժողովի նախագահը նաև ասել է, որ առայժմ չի կարող նշել թե կոնկրետ ինչ պատժամիջոցների մասին է գնում խոսքը, եթե դրանք, այնուամենայնիվ, ներմուծվեն: