Ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան. Աշոտ Ահարոնյանը՝ «Էրեբունի պլազայում» հնչած կրակոցների մասին
Այս թեմայով
- «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած տղամարդը հրաժարվել է ցուցմունք տալ
- Ով է «Էրեբունի Պլազա» ներս մտած զինված քաղաքացին
- Ո՞վ էր այս «անհանդուրժողականության» թատրոնի սցենարիստը․ Նարեկ Մալյանը՝ «Էրեբունի պլազա»-ի միջադեպի մասին
- Արման Սարգսյանի շնորհիվ՝ իրավիճակը հաղթահարվեց հնարավոր ամենամեղմ սցենարով․ Փաշինյան
Ժամը 14։ 43-ին քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազայում» զինված անձ կա: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ոստիկանության լրատվական վարչության պետ Աշոտ Ահարոնյանը՝ անդրադառնալով «Էրեբունի Պլազայում» հնչած կրակոցներին։
«Դեպքի վայր են ժամանել տարբեր իրավապահ կառույցների ներկայացուցիչներ, ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ, ոստիկանությանղ եկավար կազմը: Համապատասխան գործողություններ են իրականացվում այս պահին:
Բոլոր հանգամանքները ստուգվում են: Ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան: Բոլոր հանգամանքները կստուգվեն»,-ասել է նա:
Նշենք, որ դեպքի վայրում են Կարմիր բերետավորներ, հատուկջոկատայիններ: Հյուրանոցի շենքում գտնվողն TV5-ի գրասենյակում եւս ոստիկաններ են:
Դեպքի վայրում է նաև ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը։