Այսօր՝ 08 ապրիլի 2020թ., 00:00
Ի՞նչ է մոռացել Լեւոն Տեր-Պետրոսյանը Իսկ ի՞նչ է իրականացվում երկրորդ նախագահի նկատմամբ Առաջարկում է Լեւոն Տեր-Պետրոսյանը Անդրեա Բոչելին Զատիկին համերգ կտա Միլանի դատարկ տաճարում` ուղիղ հեռարձակմամբ Հիգիենայի պարագաների բացակայությունից դժգոհած բժշկին Մոսկվայում դատախազություն են հրավիրել Նորվեգիան առել է կորոնավիրուսը վերահսկողության տակ եւ սկսել է չեղարկել որոշ սահմանափակումներ․ Reuters ՌԴ զինված ուժերի մասնագետները ժամանել են Հայաստան՝ իրենց հետ բերելով COVID-19–ի հետազոտության շարժական լաբորատորիա Ֆիլհարմոնիկ նվագախմբի անակնկալ կատարումը 15-րդ թաղամասի բակերից մեկում Հանցագործությունների քանակը պաշտոնապես աճում է «3 րոպեանոց տեսահոլովակի համար, որը մի մեծ պատմություն է, անհրաժեշտ են ժամերի տեսանյութեր». Զարուհի Բաբայանի ու դստեր հոլովակը Փարիզում խստացրել են կարանտինի կանոնները․ RFI Արցախում ընտրական 2-րդ փուլը կկայանա ապրիլի 14-ին, քարոզարշավը՝ ապրիլի 9-ից Հայաստանը մտադիր է ավելացնել գինու արտահանումը Կանադա. ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն Հայաստանում տնտեսվարող սուբյեկտները թաքցրել են 700 հազար բժշկական դիմակների առկայությունը. ՏՄՊՊՀ Ապրիլյանի հանձնաժողովը վաղը գրավոր կպատասխանի Սերժ Սարգսյանի բարձրացրած հարցերին Փաշինյանի մոտ քննարկվել է գյուղատնտեսական ոլորտում իրականացվող վարկային ծրագրերի ընթացքը 2019թ. կապիտալ ծախսերը թերակատարվել են 70 միլիարդ դրամով Վաղ թե ուշ կորոնավիրուսով վարակվելու են բոլոր մարդիկ. Newsgeorgia.ge Արժույթի միջազգային հիմնադրամը հայտարարել է Չինաստանի վերականգնման հուսադրող նախանշանների մասին Դա ցինիզմ է ժողովրդի նկատմամբ. Նարեկ Սամսոնյանը ներկայացնում է Նիկոլ Փաշինյանի «ստերը» (տեսանյութ) Եթե ապացուցեն, որ սպիրտը թանկացել է՝ պատրաստ եմ դիմում գրել և աշխատանքից դուրս գալ. ՏՄՊՊՀ նախագահ Լուկաշենկոն հայտարարել է կորոնավիրուսով հիվանդներին անձամբ բուժելու պատրաստակամության մասին Կառուցապատողների, ռիելթորների եւ ճարտարապետների նամակը՝ Փաշինյանին, Ավինյանին եւ Մարությանին Իրանի ԱԳ նախարարը Միացյալ Նահանգներից պահանջում է վերջ տալ պատժամիջոցներին Այս փուլում թե արտահանումը, թե ներմուծումը Հայաստան շատ ակտիվ է. Գեորգի Ավետիսյան Անդրանիկ Քոչարյանը շատ անհանգիստ դրության մեջ է. Սերժ Սարգսյանի որոշումն անակնկալ է եղել Facebook-ը տվյալներ կհավաքի օգտատերերի տեղաշարժի մասին և դրանք կփոխանցի ԱՄՆ իշխանություններին. Politico Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը երկրորդ դիմումն է ներկայացրել ՄԻՊ-ին Ի՞նչ վտանգ են ներկայացնում ռեզինե ձեռնոցները, որոնք կրում են կորոնավիրուսից պաշտպանվելու համար Toyota-ն կսկսի պաշտպանիչ դիմակներ արտադրել Կորոնավիրուսի առումով ռիսկի գոտում գտնվող 9 անձի խափանման միջոցը փոխվել է Գլաձոր համայնքի բնակիչը սպանության փորձ է կատարել համագյուղացու նկատմամբ. Կրակել եւ վիրավորել է Վարչապետը պետք է հրապարակի 1 մլրդ պարգևավճար ստացած բարձրաստիճան պաշտոնյաների ցանկը «Դարոինք»-ում վարակվածը մենեջեր է եղել, արտադրության հետ կապ չի ունեցել. ՍԱՏՄ ղեկավար Նիկոլի տրամաբանությունը Ադրբեջանի քրեակատարողական հիմնարկներում կորոնավիրու՞ս է տարածվել Ադրբեջանի և Թուրքիայի երազանքն իրականացել է. Հայաստանը Փաշինյանի նման վարչապետ ունի Դոլարի փոխարժեքը նվազեց 500 դրամից. Եվրոն թանկացել է Ռուսաստանում նախազգուշացրել են ապրանքների մինչև 20 տոկոս թանկացման մասին. «Իզվեստիա» Աֆրիկայում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 10 000-ից Բարեբախտաբար՝ աշխատավարձի վերաբերյալ որոշում չկա․ ԿԳՄՍ փոխնախարար Համաճարակը հաղթահարած չինացի բժիշկները ամիսների բաժանումից հետո վերամիավորվել են ընտանիքների հետ (տեսանյութեր) Հուլիսի 1-ից առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը 50 հազար դրամից կդառնա 300 հազար դրամ «Դատարանը շարունակում է թերանալ»․ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը երկրորդ դիմումն է ներկայացրել ՄԻՊ-ին Բուժաշխատողների՝ երգի վերածված կարոտը. տեսանյութ Ուղիղ եթերում կոտրեցին Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջը #AraratChallenge շարժումը 120.000 դոլար է փոխանցել Հայաստանի առողջապահության նախարարությանը Քուանշ, պարոն վարչապետ Վերջ տվեք աբսուրդի թատրոնին Քաղավիացիայում բան չի մնացել, երկու-երեք ինքնաթիռ կիսամեռ թռչում են. Դմիտրի Ադբաշյան Երբ աճը ներկայացնում են որպես նվազում. Արսեն Թորոսյանի շփոթեցնող գրաֆիկը Եթե հանրապետության նախկին նախագահի խափանման միջոցը կալանքն ենք ընտրում, ունենում ենք քաղաքական դատավարություն․ Հրանտ Բագրատյան Պարետի որոշմամբ սահմանափակվել է հեծանիվ վարելու եւ սպորտով զբաղվելու ժամանակահատվածը Վերմիշյանին կաշառք տալու մեջ մեղադրվող «Երեւանշին» ընկերության խորհրդի նախագահը գրավի դիմաց ազատ է արձակվել Նիկոլ Փաշինյանը ստեց․ վարչապետի մարքեթինգային հնարքները Հայաստանում ճգնաժամի պայմաններում հետաքրքրությունը մշակույթի նկատմամբ զգալիորեն աճել է. փոխնախարար Սերժ Սարգսյանն ապրիլի 16-ին կմասնակցի ՀՀ ԱԺ հատուկ հանձնաժողովի լսումներին. Նա պայման է դրել Երիցս ճիշտ է վարչապետ Փաշինյանը. Արփինե Հովհաննիսյան Միասնական քննությունների անցկացման մի քանի սցենար է քննարկվում. ԿԳՄՍ փոխնախարար (տեսանյութ) Սիրելի մայրեր ու դուստրեր, այս դժվարին և բարդ պայմաններում, առավել ուշադրություն ու հոգատարություն ցուցաբերեք ձեր ընտանյաց անդամներին Աշխարհում գոթական ոճով ամենամեծ տաճարը կորոնավիրուսի վարակակիրների համար հոսպիտալի կվերածվի. The New York Times Հայ կինը և նրա մարմնավորած կերպարը մշտապես եղել է յուրաքանչյուր ընտանիքի հենասյունը Ինչպես խուսափել Հայաստանի բանտերում կորոնավիրուսի բռնկումից. «Ռեգնում»-ի անդրադարձը Ռուսաստանը մարդասիրական օգնությամբ երկու ինքնաթիռ կուղարկի Հայաստան Թրամփը հրամանագիր է ստորագրել ԱՄՆ-ի կողմից լուսնի պաշարներն օգտագործելու իրավունքի մասին Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին Երկիր մոլորակին կանխատեսել են հերթական աղետը Ադրբեջանը մտադիր է Ռուսաստանից Су-35 և МиГ-35 մարտական ինքնաթիռներ գնել Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը Միխայիլ Գալուստյանը «Փոխվիր տանը» «չելենջ» է սկսել և սափրել դեմքը (տեսանյութ) Ռոբերտ Քենեդու կորած թոռնուհու մարմինը գտել են Չասապիկսկի ծոցի ափերին Գործարկվել է միանվագ դրամական աջակցության համար դիմումների ընդունման online.ssa.am կայքը ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութը փորձարկում են 40 կամավորների վրա Moody’s-ը կանխատեսում է ԱՄՆ ՀՆԱ-ի կրճատում շուրջ 2 տոկոսով Ինչպե՞ս կփոխվի ամերիկացիների աշխարհայացքը կորոնավիրուսից հետո․ AP Վարչապետին հերթական անգամ սխալ են զեկուցել ոլորտի պատասխանատուները. ավիացիոն խորհրդատու Ինչպե՞ս են ֆերմերները վերաբերվում ՀՀ Կառավարության կողմից աջակցության միջոցառումներին. կարծիքներ եւ գնահատականներ Ավելի լավ է միանգամից ասեք՝ ձեզ ֆինանսական աջակցություն չենք տրամադրելու ԱՄՆ-ը մտադիր է օգտագործել Լուսնի պաշարները Եթե վիճակագրությունը նվազման գնա, ապա արտակարգ դրության ռեժիմը կթուլանա
Հարցում

Միսը պետք է մորթել սանիտարական պայմաններում, սակայն դա չպետք է բերի անիմաստ թանկացման. Ավետիք Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան գրառումը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադառնում է կենդանիներին մորթը պարտադիր սպանդանոցներում կազմակերպելու խնդրին։ Գրառումը ներկայացնում ենք ստորեւ.

«Կառավարության սպանդանոցային դիլեման


Երեկ մեկ շաբաթ տեւած բողոքի ակցիաներից հետո, Կառավարությունը տեղի տվեց միս արտադրող ֆերմերների պահանջին, եւ հետաձգեց սպանդանոցներում պարտադիր մորթի պահանջի կիրառումը մինչեւ հուլիսի 1-ը։ Սա քայլ է ճիշտ ուղղությամբ, սակայն դեռեւս անբավարար, իսկ տեղի ունեցածը բազմաթիվ հարցեր է առաջացնում, դրանցից մի քանիսը ստորեւ՝

ա) Այն, որ միսը պետք է մորթել սանիտարական պայմաններում, թերեւս քչերի մոտ է կասկած առաջացնում, եթե նույնիսկ դա բերում է մսի որոշակի թանկացման, այն արդարացված է սննդամթերքի անվտանգության եւ հանրային առողջության տեսակետից։ Խնդիրը այն է, որ այն չպետք է բերի անիմաստ թանկացման, գերշահույթի նոր աղբյուրների առաջացման, եւ նաեւ մսարտադրողների զգալի մասի սննկացման։ Այսօրվա պայմաններում սակայն, հենց դա էր տեղի ունենալու, քանի որ Հայաստանի մարզերի մեծ մասում չկան բավարար թվով սպանդանոցներ (տես ստորեւ գրաֆիկը), եղածները մենաշնորհային դիրք ունեն, իսկ շատ դեպքերում, դրան նաեւ գումարվում են տրանսպորտային հսկայական ծախսերը, երբ Սյունիքի կամ Գեղարքունիքի պես մարզերում մարդիկ հսկայական տարածություններ պետք է անցնեն՝ սպանդանոց հասնելու համար։

բ) Որպեսզի այս խնդիրները լուծվեն (իսկ դրանք լուծվող են), պետք է մշակվի բոլոր հիմնական շահառուների մասնակցությամբ ճանապարհային քարտեզ, փուլային տրամաբանությամբ, որտեղ յուրաքանչյուր փուլում ստեղծվում են որոշակի սպանդանոցային հզորություններ, մսարտադրողները տարբեր խելամիտ եղանակներով խրախուսվում են դրանցից օգտվել, աստիճանաբար երկրի տարածքում առաջանում է սպանդանոցների շուկայական ցանց, բավարար մրցակցություն առանձին վերցված յուրաքանչյուր մարզում եւ տարածաշրջանում, եւ նույնիսկ մսարտադրողների համար ձեռնտու է դառնում սպանդանոցային մորթը։

գ) Հենց այսպիսի խնդիրների որակյալ լուծման համար է երկրին պետք Կառավարություն, իր նախարարություններով, եւ հենց սա է, որ փաստացի երկրում նորմալ չի գործում։ Փոխարենը ներկա Կառավարությունը մեկը մյուսի հետեւից հրապարակ է նետում տարբեր անհեռատես, չհաշվարկված նախաձեռնություններ, եւ հանդիպելով հասարակության տարբեր հատվածների բուռն արձագանքին, հետ է նահանջում, ցույց դնելով իր ցածր կոմպետենտությունը եւ մակերեսայնությունը։

դ) Կոնկրետ այս դեպքում, խնդիրը ծանրանում է նաեւ նրանով, որ մեկ տարի առաջ, Կառավարությունը լուծարեց Գյուղատնտեսության նախարարությունը, չնայած բազմաթիվ բողոքների եւ մասնագետների զգուշացումների։ Մի երկրում, որտեղ գյուղատնտեսությունը շարունակում է տնտեսության ամենամեծ ճյուղը մնալ, եւ աշխատանքով ու ապրուստով ապահովել համարյա 300 հազար ընտանիք, ունի բազմաթիվ չլուծված խնդիրներ, եւ որտեղ ամենօրյա աշխատանք է պետք շահառուների տարբեր խմբերի հետ, նախարարության լուծարումն ի սկզբանե չհաշվարկված եւ վնասակար գործողություն էր, եւ այսօր բերում է իր ակնհայտ բացասական հետեւանքները։

Ես շատ կուզենայի, որ այս ամենից խելամիտ դասեր առնվեն, եւ Կառավարությունը ավելի համակարագային, հաշվարկված գործելաոճ որդեգրի, ցանկացած հանրային կարեւորության խնդրում շահառուների հետ հետեւողական աշխատանքի, խնդիրների համատեղ վերհանման եւ լուծումների մշակման հիման վրա կայացնի իր որոշումները, եւ դրանով բարձրացնի թե իր գործունեության արդյունավետությունը, թե մեր բոլորի բարեկեցությունը։ Մինչ այդ, բոլորիդ լավ օր եմ ցանկանում, մի լավ օր այդ ամենին հասնելու հաստատ վճռականությամբ»։

 

website by Sargssyan