Ալիեւն իր երախտագիտությունն է հայտնել Պակիստանի վարչապետին` ԼՂ հակամարտության հարցում «արդար» դիրքորոշման համար
Շվեյցարական Դավոսում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Պակիստանի վարչապետ Իմրան Խանի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է «Թրենդ» գործակալությունը:
Հանդիպման ժամանակ քննարկվել են երկրների միջև համագործակցությանը վերաբերող հարցեր:
Պակիստանի վարչապետը նշել է, որ աջակցում է Ադրբեջանի «արդար» դիրքորոշմանը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում և երբեք դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել «ագրեսոր» Հայաստանի հետ:
Ալիևն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Պակիստանի վարչապետին նման դիրքորոշման համար և իր աջակցությունն է հայտնել Պակիստանին մի շարք այլ հարցերում:
Պակիստանը միակ երկիրն է աշխարհում, որը չի ճանաչում Հայաստանը` որպես պետություն: