Այսօր՝ 31 մարտի 2020թ., 00:00
80.000 ՓՄՁ-ից 3000-ը կկարողանա օգտվել այդ փաթեթներից, մնացածն ի՞նչ են անելու Չեմպիոնների և Եվրոպայի լիգայի եզրափակիչները կարող են կայանալ օգոստոսին Կրճատելու են, այն էլ 70 տոկոսով Բարսելոնայի ֆուտբոլիստների աշխատավարձերը Համաճարակի դեմ պայքարի անվան տակ իշխանությունը կարող է վերահսկել յուրաքանչյուրի գտնվելու վայրը. «Ազգային օրակարգ» Թուրք-իրանական սահմանին գազատարի պայթյուն է տեղի ունեցել Դիմակներն իզուր էլ գնել էիք՝ կարող եք դեն նետել Ադրբեջանի կրակոցից Ոսկեվանում վիրավորում ստացած երեխայի վիճակը կայուն է, կյանքին վտանգ չի սպառնում 300%-անոց խայտառակության փոխարեն մենք ունենք 200%-անոց խայտառակություն. Ռուբեն Մելիքյան «Սա երկարաժամկետ պայքար է, և մենք չենք կարող թուլացնել մեր զգոնությունը»․ ԱՀԿ ներկայացուցիչ․ Reuters Նախագիծը չի՛ ենթադրում որեւէ խոսակցության ձայնագրում կամ որեւէ այլ բովանդակության բացահայտում. հաղորդագրություն Վարկերի ավելացումը տնտեսությանը և հասարակությանը կդնի ավելի մեծ բեռի տակ Հանձնարարական է իջեցվել՝ «տակից» աջակցել նախագահին . որոնք են պատճառները Փաստորեն պանդեմիա էր պետք, որ կառավարությունը գիտակցեր գյուղոլորտի կարևոր նշանակությունը Հայաստանի պարենային անվտանգության տեսանկյունից «Իմ քայլում» համակարծիք չեն. ո՞ր պատգամավորների ձեռքը չգնաց կողմ քվեարկել տոտալ վերահսկողությանը Որոնք են այն մութ նպատակներըը, որոնք կան իշխանության նախաձեռնությունների կոնտեքստում Հայաստանում հեղուկ գազի պակասուրդ է. Փոխարենը բենզինի գինը հասել է 300 դրամի Արցախում քվեարկության ժամանակ քաղաքացիներին կտրամադրվի ընդհանուր առմամբ 80.000 հատ դիմակ ու 160.000 հատ ձեռնոց Ո՞րն է մարդկանց տեղորոշելու նախագծի իրական նպատակը. ի՞նչ է լինելու այդ տվյալների հետ համաճարակից հետո Կոռուպցիոն դեպքերով ՀՀ իրավասու մարմինների վարույթում նախապատրաստված նյութերի քանակն աճել է Դատավոր Աննա Դանիբեկյանի աշխատակազմը հեռախոսազանգերին չի պատասխանում. փաստաբան Հայկ Հարությունյանի ինքնասպանության գործով նոր փորձաքննություններ կնշանակվեն Տնտեսական խնդիրների փունջն իսկական սպառնալիք է դառնում Փաշինյանի համար ԱԺ 2 պատգամավորները, որոնց առաջին թեստի պատասխանը դրական է եղել, հանվել են պատվիրակության կազմից Մեկուսացման պրոցեսը շարունակվում է Ե՞րբ կկայանա Վանեցյանի կուսակցության հիմնադիր համագումարը Այս կարգավորումները դառնալու են մարդու իրավունքների նկատմամբ բարձր միջամտության ու սահմանափակումների հիմք. Ա. Թաթոյան Պատգամավորները՝ ընդդեմ կառավարության․ զայրացած են եղել Ծանր վիճակում գտնվող երկու պացիենտի մոտ դիտվում է դրական դինամիկա. Արսեն Թորոսյան Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի մարտ ամսվա պարգեւավճարը կփոխանցվի համայնքային բուժաշխատողներին. Մարության Հերթը Սերժ Սարգսյանինն է. հանձնաժողովը ուշքի չի գալիս Հակառակորդի կրակոցից վիրավորված երեխային վիրահատել են. նրան տեղափոխել են Երևան 300%-անոց խայտառակության փոխարեն մենք ունենք 200%-անոց խայտառակություն. Ռուբեն Մելիքյան 14-ամյա երեխայի վիրավորվելու փաստն արձանագրվել է և միջազգային կառույցներին կուղարկվի հատուկ նամակ․ ՄԻՊ Լևոն Արոնյան. Խոսքեր չեմ գտնում վիշտս արտահայտելու համար Արցախում մեկնարկել են նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները Կա՞ արդյոք կապ կյանքի տեւողության եւ մազերի գույնի միջեւ ՀՀ զինված ուժերը դիմելու են իրավիճակին համարժեք քայլերի. ԱԳՆ Գյումրիում բռնության ենթարկված 13-ամյա աղջիկը բժիշիկների օգնությամբ կարողանում է քայլել (տեսանյութ) Ադրբեջանում մարդկանց արգելել են դուրս գալ տանից՝ առանց ծայրահեղ անհրաժեշտության. ТАСС Zoom-ի հիմնադիրը կորոնավիրուսի համավարակի շրջանում միլիարդներ է վաստակել Իտալիայի վարչապետը նախազգուշացրել է «ազգայնական բնազդների» աճի մասին Ավիաընկերությունը պատրաստ է ավելի քան 8000 դոլար փոխհատուցում վճարել թռիչքի պատճառով կորոնավիրուսով վարակվողներին. Luxury Launches Հունգարիայի վարչապետն անսահմանափակ լիազորություններ է ստացել կորոնավիրուսի դեմ պայքարի համար. Reuters Գյումրիում կինը տղամարդուն սպանել է՝ ոգելից խմիչք օգտագործելու համար դիտողության արժանանալու առիթով Նիդերլանդները Հայաստանը դասել է անվտանգ ծագման երկրների շարքում Հուսանք՝ սխալվում եմ. Ավետիք Իշխանյան Ֆրանսիայի ոստիկանները ծափահարում են հայ երիտասարդներին. (տեսանյութ) Շուտով կորոնավիրուսի այնպիսի տվյալներ եմ հաղորդելու, որ Կառավարության որոշ անդամներ ամոթ ունենան, երկրից կգնան.բժիշկ (տեսանյութ) Ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ, վիրավորվել է 2 զինծառայող. ՊՆ Կորոնավիրուսը չի փոխանցվում օդով. ԱՀԿ Իշխանությունն ավելի շատ իր սխալները կոծկելու, ընդդիմախոսների բերանը փակելու վրա է կենտրոնացած, քան հանրությանը մոբիլիզացնելու Իմ տեղեկություններով ՀՀ բերված կորոնավիրուսի թեստերից 90%ը կեղծ դրական է ցույց տալիս.Մարինա Խաչատրյան (տեսանյութ) Նիդերլանդների Սինգեր Լարեն թանգարանից գողացել են Վինսենթ վան Գոգի նկարը. Independent Կտեղադրեմ նաև իմ տնային մաշիկները. Գուցե մի օր էլ անձնական իրերը փորելու նախագիծ հաստատվի. Թեհմինա Վարդանյան (լուսանկար) Դուք չափազանց վտանգավոր շեմ էք հատում այս հերթական աբսուրդային նախագծով Հակառակորդի կրակոցից Տավուշում 10-րդ դասարանի աշակերտ է վիրավորվել ՏՄՊՊՀ-ն քայլեր է ձեռնարկում կոճապղպեղի թանկացումների պատճառը պարզելու համար Հայաստանում բենզինն ավելի էժան է, քան Վրաստանում. Անի Սմբատյան Ժողովրդի փողերը վերադարձնենք ժողովրդին. Արսեն Բաբայանի կոչ Ազգային ժողովին Դատական ակտը ցանկության դրսեւորում էր. Գագիկ Բեգլարյանի փաստաբանը վերաքննիչ բողոք է ներկայացրել Անհասկանալի է, թե մարդու իրավունքերի սահմանափակումներն ինչով կարող են նպաստել համաճարակի սանձմանը․ փաստաբան Վանաձորում ձերբակալվել է քրեական հեղինակություն Կոկոն (տեսանյութ) ԱԺ հանձնաժողովը մարտի 31-ի նիստում կքննարկի ԿԲ նախագահի թեկնածության հարցը ԶՈՒ–ն կորոնավիրուսից զերծ պահելու համար գործադրում են բոլոր ջանքերը. ՊՆ Վրաստանում հայտարարվել է համընդհանուր կարանտին. Վրաստանում ՀՀ դեսպանություն Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել Ոչ մի դեպքում թույլ չտալ ներքին պառակտում եւ թշնամանք անկախ ընտրությունների արդյունքից. Արթուր Վանեցյանի կոչը «Մենք սատարում ենք ձեզ». Սիմֆոնիկ նվագախմբի կատարումը՝ նվիրված բուժաշխատողներին Իրանում մեկ օրում 3 հազարից ավելի մարդ վարակվել է կորոնավիրուսով Ինչո՞ւ է կորոնավիրուսը տարբեր մարդկանց մոտ տարբեր կերպ ընթանում ՄՕԿ-ը հայտարարեց Օլիմպիական խաղերի անցկացման ժամկետը Մեգան Մարքլը երկրորդ հղիություն է ծրագրում Թուրքիան կոչ է արել միջազգային հանրությանը չճանաչել Արցախի Հանրապետության ընտրությունները Գործարկվել է iUniversity հայկական առաջին համալսարանական առցանց հարթակը «ԱԺ Քննիչ հանձնաժողովը որևէ իրավասություն չունի «բարոյական գնահատական» տալ որևէ իրադարձության». Յուրի Խաչատուրով «Կարծես թե օգտվելով այս կորոնավիրուսի պահից, մեր իշխանությունները գնում են ամենադատապարտելի ճանապարհով». Լարիսա Ալավերդյան Շաքարային դիաբետի բուժման նոր եղանակ են առաջարկել չինացի գիտնականները Ռոբերտ Քոչարյանը ցավակցական ուղերձ է հղել Պատրիկ Դևեջյանի անժամանակ մահվան կապակցությամբ Պատգամավորներն առաջին ընթերցմամբ հավանություն տվեցին Կառավարության մի շարք սկանդալային օրենսդրական նախաձեռնությունների Չինաստանի խոշոր արդյունաբերական ձեռնարկությունների 98,6 տոկոսը վերսկսել է աշխատանքը․ CGTN
Հարցում

Ժամանակն աշխատում է Նիկոլ Փաշինյանի դեմ. Վիգեն Հակոբյան

Եթե մինչև հիմա խոսվում է գործող իշխանությունների անփորձության մասին, ապա դա նշանակում է, որ կա՛մ կադրերն ունակ չեն իրենց աշխատանքն անել, կա՛մ ցանկություն չունեն անելու: Այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ ասել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: Իշխանությունն, ըստ նրա, հենց այն բանի համար է, որ կարողանա պատասխանատվություն վերցնել, այդ թվում՝ նաև ոչ պոպուլյար որոշումների համար:

«Նույն մսավաճառների պարագայում որևէ մեկը կասկածի տակ չի դնում, որ պետք է այդ ոլորտում հարաբերությունները և գործընթացները ցիվիլ հողի վրա դնել: Խնդիրն այն է, որ պետք է համապատասխան ենթակառուցվածքներ ձևավորել և միայն դրանից հետո կյանքի կոչել այդ որոշումը: Կարծում եմ՝ կլինի վախ՝ դժգոհությունից, և սա նորմալ պրակտիկա չէ իշխանության համար: Որևէ որոշում ընդունելուց առաջ իշխանությունը պետք է 100 անգամ չափի, նոր կտրի»,- ասել է նա:


Քաղտեխնոլոգի խոսքով՝ երբ խնդիրների տարբեր շահառուներ սկսում են հասկանալ, որ իշխանությունն իրենց խնդիրները չի ուզում լուծել, նրանք սկսում են կամա թե ակամա որոնել այլընտրանքներ. «Այդ այլընտրանքների որոնումներն ընթանում են քաղաքական դաշտում: Որևէ մեկը թող կասկած չունենա, որ արդեն 2020թ. այդ քաղաքական այլընտրանքները սկսելու են ձևավորվել: Եթե ձևավորվի պահանջարկ, կլինելի նաև առաջարկ: Արդեն քաղաքական դաշտում ձևավորվում են ընդդիմադիր տարբեր սեգմենտներ՝ նախկիններ, նորեր, դեռևս հայտ ներկայացնողներ, և այլն: Այսինքն՝ եթե տարբեր խմբերի սոցիալ-տնտեսական հարցերը լոկալ մակարդակում չլուծվեն, ապա ուշ թե շուտ դրանք վերածվելու են ընդհանուր քաղաքական խնդրի՝ արդեն իշխանության համար, և պարարտ հող՝ ընդդիմության համար»:

Վիգեն Հակոբյանն անդրադարձել է նաև Նիկոլ Փաշինյանի վարկանիշին. «Ժամանակն աշխատում է Նիկոլ Փաշինյանի դեմ. ակնհայտ է, որ նրա վարկանիշն ընկնում է: Ինչ-որ տեղ դա բնական է, որովհետև ցանկացած գործադիր իշխանություն, այն էլ՝ այնպիսի երկրում, ինչպիսին Հայաստանն է, որտեղ սոցիալ-տնտեսական վիճակը ծանրագույն է, անկախ նրանից, թե ինչ վիճակագրական տվյալներ են հիմա ներկայացվում, այդպիսի երկրներում կառավարությունը չի կարող ունենալ շատ բարձր վարկանիշ: Շատ դեպքերում նույնիսկ անզեն աչքով է երևում, որ 2018թ. մայիսի և ներկայիս վարկանիշները համեմատելու չեն»:

Խոսելով խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի մասին, երբ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի վերաբերյալ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հնչեցրած խոսքերից հետո քաշքշուկ սկսվեց, Վիգեն Հակոբյանն ասել է. «Այսօր հիվանդագին դրսևորումների ենք ականատես լինում: Խորհրդարանում տեղի ունեցածին գուցե շատ հանգիստ վերաբերվեի, որովհետև ես միշտ էլ ասում եմ, որ շատ ավելի զարգացած, շատ ավելի մեծ ավանդույթներ ունեցող խորհրդարաններում այդ ամենը նորմալ է: Բայց այն լարվածությունը, այն ատելության մթնոլորտը, որ կա մեր հասարակության մեջ, արդեն ներթափանցել է խորհրդարան: Խորհրդարանում դա արդեն դժվարությամբ են քողարկում: Հնարավոր չէ հասարակությանը բաժանել սևերի և սպիտակների, իսկ խորհրդարանում այդ բաժանումը չլինի: Բացի դրանից, լարվածությունն այնպիսին է, որ էներգիայի մի տեսակից վերածվում է այլ տեսակի՝ արդեն ֆիզիկական դրսևորում է ունենում»:

Նրա խոսքով՝ հիմա որոշակի քաղաքական տրանսֆորմացիաներ են տեղի ունենում. «Կլինե՞ն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, թե՞ ոչ՝ կախված է մի շարք գործոններից: Ո՞ր դեպքերում են լինում արտահերթ խորհրդարանական ընտրություններ. առաջինը, երբ կոնկրետ օրվա իշխանությունը հասկանում է, որ, ասենք, ևս երկու տարի նմանատիպ ռեյտինգով ինքը չի ձգելու, և եթե ընտրությունները հերթական լինեն, ապա չի բացառում, որ այդ դեպքում վերարտադրման հնարավորությունը ցածր կլինի, և փորձում է ժամանակից շուտ՝ հենց այն պահին, երբ իր վարկանիշը բավարար է, որպեսզի վերարտադրվի, ինքն է նախաձեռնում արտահերթ ընտրություններ: Նման դեպքեր մենք շատ երկրներում տեսնում ենք: Երկրորդն այն պարագայում է, երբ հանրային տրամադրությունները այլևս չեն համապատասխանում ուժերի հարաբերակցությանը նույն խորհրդարանում: Երրորդ դեպքն ուղղակիորեն հեղափոխական գործընթացներն են: Եվ չորրորդը կա, որ լուրջ տրանսֆորմացիաներ են լինում բուն խորհրդարանում: Այսինքն՝ մեծամասնության մեջ տեղի են ունենում փոփոխություններ. այսօր դու ունես 88 ձայն, ինչ-ինչ պրոցեսների ազդեցության տակ այդ 88 ձայները սկսում են վերաբաշխվել, կոպիտ ասած՝ փախչում են այդ ձայները, միավորվում են խորհրդարանական ընդդիմության հետ, և ուժերի հարաբերակցությունը փոխվում է»:

Վիգեն Հակոբյանն այս պահին ավելի հավանական է համարում չորրորդ տարբերակը. «Բուն իշխանությունը կազմված է խայտաբղետ քաղաքական և հասարակական ուժերից, որոնք ինչ-որ չափով հեղափոխական տրամաբանությամբ են ձևավորվել այնտեղ: Եվ այնտեղ տեսնում ենք բավականին տարբեր քաղաքական-հասարակական հոսանքներ, որոնք բացարձակապես տարբեր նպատակներ, տարբեր շահեր ունեն: Եթե հանրային սեկտորը, որը, կարծեմ, 26 թե 27 ձայն ունի այդ 88-ի մեջ, որոշի, որ այս վարչապետն իրենց ձեռք չի տալիս, իրենց պահանջները չի կատարում, չի բացառվում, որ այդ 88-ը մի օր դառնա 50: Այդ պարագայում ամեն ինչ կարող է փոխվել»:

website by Sargssyan