Արարատ Միրզոյանը կարգապահական տույժ կիրառեց Ալեն Սիմոնյանի նկատմամբ
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը որպես կարգապահական տույժ նախազգուշացում կիրառեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի նկատմամբ: «Ինքը գիտի՝ ինչի համար»,-ասաց Միրզոյանը:
Բանն այն է, որ այդ պահին Ալեն Սիմոնյանը իր տեղում չէր, դահլիճում զրուցում էր իշխող խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի հետ, ինչից հետո վերջինս վերադարձավ նախագահություն:
Հիշեցնենք, որ այսօր նման նկատողություն էր ստացել Էդմոն Մարուքյանը: Վերջինս լրագրողների հետ զրույցում դժգոհել էր, թե Միրզոյանն իրենց պատգամավորների պահվածքը թող նկատի ու նման տույժեր կիրառի։ ԱԺ խոսնակն ամենայն հավանականությամբ փորձեց նման քայլով ցույց տալ, որ ինքն անաչառ է։