Այսօր՝ 28 փետրվարի 2020թ., 00:00
Մխիթարյանը գոլային փոխանցման հեղինակ Հունաստանում սեզոնային գրիպից 77 մարդ է մահացել Քեյթ Միդլթոնը մրցավազքի է մասնակցել՝ ցուցադրելով իր հիանալի մարզավիճակը (լուսանկարներ) ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը պարգևատրել է սահմանախախտին հայտնաբերած քաղաքացուն Եթե 300.1-ը նոր հանցակազմ չէ, «7-ի գործը» պետք է բացվի․ Խուդոյան ԱԳՆ-ում կայացել է կորոնավիրուսի կանխարգելման հարցով հանդիպում՝ դեսպանների մասնակցությամբ Իդլիբում ռազմական բախումների ֆոնին մեծանում է լարվածությունը Թուրքիայի և Ռուսաստանի միջև Քարոզարշավի 1-ին շաբաթում Հ1-ն իշխանության օգտին է գործել Այսօր մենք ոգեկոչում ենք Սումգայիթյան հակահայկական ջարդերի զոհերի հիշատակը. ԱԳՆ Գերմանիան գտնվում է COVID-19-ի համաճարակի սկզբում․ նախարար Կիբերհարձակումների պատճառով ԵՄ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի եւ Չինաստանի դեմ Իրանի քաղաքացի վարորդների հետ շփումները և նրանց ելքը ավտոմեքենաներից Մեղրիի անցակետում կսահմանափակվեն Թուրքական ստորաբաժանումները Իդլիբում գնդակոծում են ռուսական ինքնաթիռները ՍԴ դատավորներից ոչ ոք չօգտվեց օրենքի մակարդակի բարձրացված անպարկեշտ առաջարկից. Երվանդ Վարոսյան Ստացվել են երկկողմանի թոքաբորբից մահացած ՀՀ քաղաքացու թեստի արդյունքները ՍԴ դատավորները ցուցաբերեցին բարձր հարգանքի արժանի կամք. Արսեն Բաբայան Երևանի 37 անցումներում կտեղադրվեն հետիոտնային կանչի ռեժիմով լուսացույցներ Սլովակիայի նախկին վարչապետը 19 տարվա ազատազրկման է դատապարտվել խարդախության համար Գերմանացի փորձագետը նախազգուշացրել է, որ դիմակը չի փրկի կորոնավիրուսից ՍԴ-կառավարություն 100:0 Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն թանկացել է ավելի քան 2 դրամով «Չափազանց հպարտ եմ նրա՝ որպես անհատ կայանալու համար». Դևիդ Բեքհեմը՝ արքայազն Հարիի մասին Մահացել է հուշարձանագետ Սամվել Կարապետյանը ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանը վերընտրվել է ամբիոնի վարիչ Հայաստանի եւ Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջեւ ստորագրվել է 2020 թվականի համագործակցության ծրագիր Ատալանտա» - «Վալենսիա» խաղին Միլան այցելած իսպանացի լրագրողի մոտ ախտորոշվել է կորոնավիրուս «Եթե ինչ-որ մեկն այս պատմության մեջ պետք է իրեն վիրավորված զգա, ապա դա մենք ենք». Մեգան Մարքլ Կորոնավիրուսից չվախենալով մերկացել է (Լուսանկարներ) Հայաստանին ռուսական գազի մատակարարումների մասին պայմանագրի հարցը երկու երկրների միջեւ «կռվախնձոր» չի դառնա. դեսպան «Հակամարտության խաղաղ կարգավորմանը այլընտրանք չկա». Ստանիսլավ Զասը՝ Արցախի խնդրի մասին Հս. Կորեան մինչև կորոնավիրուսի բուժման մեթոդների մշակումն ու հայտնաբերումն օտարերկրացիների համար երկրի սահմանները չի բացի Կորոնավիրուսի` համաշխարհային զբոսաշրջությանը հասցված վնասը 22 միլիարդ դոլար է գնահատվել Պատահարների քանակի աճը պայմանավորված է ներմուծված ավտոմեքենաների մեծ մասի հնությամբ. ՃՈ պետ ՌԴ դեսպանը՝ Ռ. Քոչարյանի, Ս. Սարգսյանի, Հ. Թովմասյանի գործերի մասին Պարոն Փաշինյան, վերջապես գտեք Ձեր մեջ համարձակություն եւ նշանակեք ԱԱԾ տնօրեն եւ Ոստիկանության պետ. Ղազինյան «Մենք հո հանցագործ չենք, որ խուսափում է մեզ հետ շփվելուց». ՁԻԱՀ–ի կենտրոնի աշխատակիցներն՝ Արսեն Թորոսյանին Արսեն Թորոսյանը դասապրոցեսը դադարեցնելու անհրաժեշտություն չի տեսնում Վրաստանում կորոնավիրուսի պատճառով խուճապի մատնվելու պատճառներ չեն տեսնում Իրանում 1 օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է ավելի քան 100-ով և հասել է 245-ի Սաուդյան Արաբիան կորոնավիրուսի ֆոնին կասեցնում է ուխտագնացների մուտքը երկիր Բարի գալուստ համաճարա՞կ Նշվել են պատմության գլխավոր չլուծված հանելուկները Կոծկելուն էլ ձև կա Մարտի 5-ին Ստամբուլում Պուտինի եւ Էրդողանի հանդիպում չի նախատեսվում. Պեսկով Իրականությունը Մարտի 1-ի մասին․ ի՞նչ են թաքցրել հասարակությունից (տեսանյութ) ՀԾԿՀ-ն 10 մլն դրամով կտուգանի «Վեոլիա Ջուր» ընկերությանը Սիրիայում 2 թուրք զինվորական է սպանվել Զիդան․ Շատ բարդ խաղում չհերիքեց 10 րոպե կենտրոնացվածություն Մաքսատուրքի բարձրացումը կհետաձգվի, սակայն դա չի վերաբերում մեքենաներին «Ես կուզեի այսպիսի կազմվածք ունենալ երեք երեխաներ ունենալու դեպքում, իսկ դուք հինգը ունեք». Նատալյա Վոդյանովան՝ հիասքանչ կերպարներում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նիստը Թբիլիսիի փոխարեն կանցկացվի Ստրասբուրգում` բողոքի ցույցերից խուսափելու համար «ԱԳՆ, ձեր պատգամավորների համար հատուկ կուրսեր կազմակերպեք». Աշոտյան Վրաստանում կորոնավիրուսի կասկածով հոսպիտալացվել է 10 մարդ, նրանցից 4-ը` Ադրբեջանի քաղաքացի Հոնկոնգի բոլոր մշտական բնակիչները 1280 դոլար կստանան․ իշխանությունները փորձում են փրկել տնտեսությունը Հորդորում են չայցելել 5 երկիր. ԱԳՆ հայտարարությունը՝ նոր տիպի կորոնավիրուսի վարակի վերաբերյալ Հայ-ռուսական խմբավորումը տարածաշրջանային անվտանգության ապահովման կարեւոր գործոն է. ՌԴ դեսպան Չինաստանում 2019 թվականին միլիարդատերերի թիվն աճել է ավելի քան երեք անգամ Արմեն Գևորգյան. Եվս մեկ անգամ՝ կորոնավիրուսի մասին Սուտ մատնությանը վերաբերող նոր հոդվածով սլաքներն ուղղվելու են ազատ խոսքի դեմ. Երվանդ Վարոսյան Կորոնավիրուսի բռնկման պատճառով «Եվրատեսիլ 2020»-ը վտանգի տակ է Թեժ գիծ եք բացել, որ ինչ անեք Լեգենդար դել Պիերոն Երեւանից տեսանյութ է հրապարակել. Բարի լույս Երեւան Պոմպեոն Ռուսաստանին կոչ է արել «դադարեցնել Ղրիմի բռնակցումը» «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի» աշխատակիցները կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում (ուղիղ) Կրակում են արդեն նաեւ դպրոցում. «նոր» Հայաստան, նոր բարքեր Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 400-ի ՏՄՊՊՀ նախագահը մեկնել է Մոսկվա. օրակարգում է նաեւ ԵՏՄ տարածքում ռոումինգի չեղարկման հարցը Այսօրվանից հանրապետության տարածքում ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերն են գրանցվել Դանիայում և Էստոնիայում Ծառերը կարող են «գիտելիքներ փոխանցել» հաջորդ սերունդներին Դավիթ Տոնոյանն ընդունել է Ստանիսլավ Զասին, քննարկել անվտանգային հարցեր Ռոման Բաբայանը քննադատել է «НГ»–ին՝ Սումգայիթի դեպքերը խեղաթյուրված ներկայացնելու համար «Փաշինյանը վերադարձել է դավադրությունների տեսությանը»․ Ավետիք Չալաբյանը հարցեր է ուղղվել վարչապետին Վրաստանը երկու շաբաթով սահմանափակել է օդային եւ ցամաքային հաղորդակցությունը Իրանի հետ Ունենք 850 հետազոտության թեստ, ևս 3000-ը շուտով կստանանք, ՀՀ-ն պատրաստ է դիմագրավել կորոնավիրուսին, չնայած գրանցված դեպքեր չկան. նախարար Բացառվում է, որ ՀՀ-ում լինի կորոնավիրուսի դեպք ու կառավարությունը թաքցնի. Նիկոլ Փաշինյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարում է Մայր Տաճարի համար համահայկական հանգանակություն Վահագն Վերմիշյանն ազատվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից Հարավային Կորեան եւ ԱՄՆ-ն կորոնավիրուսի պատճառով համատեղ զորավարժությունները կհետաձգեն Միքայել Մինասյանին հրավիրել են ՀՔԾ՝ հարցաքննության, նա չի ներկայացել
Հարցում

Ո՞վ է «մենքը», և այդ ի՞նչ «հեքիաթ»ի մեջ էր ապրում․ Վահան Իշխանյան

Հրապարակախոս Վահան Իշխանյանը գրում է․

««Հայկական ժամանակ» թերթում գրող Վահրամ Մարտիրոսյանի հարցազրույցի սկիզբը կարդացի, ու էլ չկարողացա շարունակել, ինչո՞ւ։ Մարտիրոսյանը ասում է. «Երջանկությունն ազատությունն է: Մենք հեքիաթի մեջ ենք ապրում: Արդեն երկրորդ անգամ: 1988, 2018: Իհարկե, ավելի լավ էր սովետական փորձագիտարանում չծնվել, որից մեզ ազատեց 1988-ի հեքիաթը՝ աշխատանքային ճամբարը, որ Բորիս Գրոյսը կոչում է «փորձ, էքսպերիմենտ», փորձանք դարձավ միլիոնների, տասնյակ միլիոնների գլխին: Իսկ Սովետի ուշ տարիներին, երբ մեծ գաղափարները մարած, շահարկված էին, կայուն ծանր տնտեսական վիճակը ծնեց ցինիզմ, հեդոնիզմ, դեֆիցիտի պայմաններում արտառոց սովետական սպառողականությունը, որոնցից պրծում չունեցավ մի քանի սերունդ: Իհարկե, ավելի լավ էր, փաստացի 1990-ին ստեղծված անկախ պետությունը նույն տասնամյակի վերջում չզավթվեր գիշատիչ կապիտալիստների վերածված սովետական միջին օղակի կուսակցականների՝ Քոչարյանի, Սերժի կողմից, որպեսզի հետո 2018-ը մեզ ազատեր, բայց երջանկություն է, որ էդ հեքիաթը եղավ»։

Ո՞վ է «Մե՞նք»-ը որ «հեքիաթ»ի մեջ էր ապրում 1988-1998 թվերին, քանի որ սովետական միլիոնավոր քաղաքացիներ միայն դժբախտացել են սովետական միության փլուզումից, և Սովետը հիշում են որպես լավ տարիներ։

Մարտիրոսյանն ասում է, որ 1-ին հեքիաթը տևել է 1990-ից մինչև 1998 թիվը, մինչև այն պահը, երբ իշխանությունը «զավթեցին միջին օղակի կուսակցականները»։Տեսնենք, թե այդ ի՞նչ հեքիաթ էր 1990-1998 թվերին և ո՞վ էր իշխանության։

1992-1997 թվերին պաշտոնական տվյալներով մոտ 600 հազար մարդ է արտագաղթել Հայաստանից, Խորհդային վերջին տարիներին, երբ երկրի բնակչությունը կես միլիոնով ավելի էր, մահերը ավելի քիչ էին, այսպես ըստ վիճակագրության ծառայության տվյալների, 1986-ին մահացել է 19410, իսկ «հեքիաթ» 1997-ին՝ 23984։Ծնունդներն էլ 1986-ին եղել է 81192 ծնունդ, իսկ «հեքիաթ» 1997-ին՝ 43929 ծնունդ, այսինքն՝ երկու անգամ պակաս։

Մի երկրում, ուր սով չկար և տնտեսապես մարդիկ գրեթե հավասար էին ապրում, Սովետի վերացումից վեց տարի անց, «հեքիաթ» 1996 թվին, ըստ ՄԱԿ֊ի տվյալների, 23,9 տոկոսը ապրում էր ծայրահեղ աղքատ, 82,4 տոկոսը վատ, միայն 13,2 տոկոսն էր բավարար, և 4,4 տոկոսը լավ կամ շատ լավ: Ուրեմն, գուցե այս լավ ապրողներն էին հեքիաթում հայտնվել։ 97 թվին միջին աշխատավարձը կազմում էր 28 դոլար, նվազագույն աշխատավարձը 1000 դրամ էր (2 դոլար):

իշխանության էլ եկել էր ոչ թե կուսակցական միջին օղակը, այլ ՀՀՇ֊ն գիտաշխատողներ, գրողներ, 1990-ին Գերագույն Խորհրդի, ապա 1991-ին նախագահ ընտրվեց մատենադարանի գիտաշխատող Լևոն Տեր-Պետրոսյանը, բարձրագույն բոլոր պաշտոններին նույնպես գրող ու գիտաշխատողներ էին։ Իսկ նրանց ինչպես կբութագրեն, արդյոք մարտիրոսյանական կոշտ բառերո՞վ «գիշատիչ կապիտալիստների վերածված գիտաշխատողներ ու գրողներ»։

Իսկ 1998 թվականից հետո էլ միայն երկու նախագահներն են եղել միջին օղակի կուսակցականներ, իսկ վարչապետներից կարծես ոչ մեկը, ամենաերկարը վարչապետ է եղել Անդրանիկ Մարգարյանը, որ սովետական դիսիդենտ էր։

Իսկ այն ժամանակ, երբ, ըստ Մարտիրոսյանի, «հեքիաթը» ավարտվում է, 1998-ից սկսած աղքատությունը սկսում է նվազել, 1998-ին երկրում աղքատությունը 55 տոկոս էր, իսկ ծայրահեղ աղքատությունը՝ 22 տոկոս, 9 տարի անց 2007-ին աղքատությունը իջավ 25 տոկոսի, այսինքն 2 անգամ կրճատվեց, իսկ ծայրահեղ աղքատութունը իջավ մինչև 4 տոկոս, այսինքն կրճատվեց մոտ 6 անգամ։ ՀՆԱ֊ն աճել էր 6 անգամ, 1998-ին 2 միլրադ դոլար էր, 10 տարի անց՝ 2008-ին, 12 միլիարդ դոլար։

Ուրեմն, 1998-ից հեքիաթը ավարտվեց միայն նրանց համար, ովքեր կորցրեցին իշխանություն ու արտոնություններ։

Երկրոդ հեքիաթը, ըստ Մարտիրոսյանի, սկսում է 2018-ից։ Այդ «հեքիաթի» խորհդանիշներից է Կողբ գյուղում կաղ ծեր կինը, որ մոտենում է Փաշինյանին ու ասում՝ ձեր աշխատավարձերը բարձրացրիք, բա մենք ոնց ենք անելու, ամեն անգամ կենտրոն դիալիզի գնալու համար 3 հազար դրամ եմ տալիս։ Իսկ Փաշինյանն էլ պատասխանում է այ էդ ձեռիդ լավաշի համար ՀԴՄ վերցրե՞լ ես, կինը ասում է՝ թոռս է առել, Փաշինյանը չի լսում՝ այ որ ՀԴՄ վերցնես, վիճակդ կլավանա։ Թշվառ գյուղի աղքատ կինը աղքատ խանութի ՀԴՄ֊ն վերցնի, հեքիաթը կսկսվի։ Բայց, կան նաև իրոք հեքիաթի մեջ հայտնվածներ, ընդ որում՝ առանց ՀԴՄ֊ի, Իմ քայլի պատգամավորներն ու կառավարության անդամները չէին էլ երազել այն հեքիաթը, որում հայտնվել են։

Այո, և՛ 1990-ին, և՛ 2018-ին կան մարդիկ, որ հեքիաթում են հայտնվել, պատգամավոր ու նախարար դարձել, պաշտոններ ու լավ աշխատանքներ ստացել, ֆինանսական վիճակներն են բարելավել և այլն։ Ուղղակի հանրությանը թյուրիմացության մեջ չգցելու համար անհրաժեշտ էր ճշտել, թե Մարտիրոսյանը ո՞ւմ անունից է ասում՝ «մենք»»։

website by Sargssyan