Microsoft-ը փոխում է Windows 10-ը
Microsoft ընկերությունը սկսել է թողարկել Windows 10-ի նոր թեսթային տարբերակը, որում ոչ միայն փոխվում է ներքին սարքավորումը, այլեւ ավելանում են դիզայնի նոր տարրեր, գրում է MSPowerUser-ը։
Windows-ի արտաքին տեսքի փոփոխությունների մասին ազդարարվել էր 2019թ․ դեկտեմբերի կեսին։ Microsoft-ում մտադիր են թարմացնել նշանները եւ փոխել ապրանքանշանը՝ բոլորը դարձնելով Fluent Design ոճով։
Թարմ թեսթային տարբերակն առաջարկում է հիանալ նորացված պիկտոգրամներով, որոնք տեղադրված են Windows-ի «խնդիրների վահանակին»։
Օպերացիոն համակարգի մնացած բաժինները դեռեւս թարմ դիզայն չեն ստացել։ Ակնկալվում է, որ վերջնական հավաքումը, որի մեջ դրանք կընդգրկվեն, կլինի 2020թ․ գարնանը։