Թիլերսոն. «Ռուսաստանը «Մեծ յոթնյակ» չի վերադառնա»
ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավար Ռեքս Թիլերսոնը հաստատել է Վաշինգտոնի եւ G7 մնացած երկրների դիրքորոշումն առ այն, որ Ռուսաստանի վերադարձը այս խումբ հնարավոր կլինի միայն այն բանից հետո, եթե Մոսկվան վերականգնի Ուկրաինայի ինքնիշխանությունը։
Այս մասին դիվանագետն ասել է լրագրողներին՝ դեպի Բրյուսել ուղեւորվող նախագահական ինքնաթիռի մեջ։
«Ռուսաստանին խմբից հանել են Ուկրաինայում իրավիճակի պատճառով։ Դրա համար էլ, որպեսզի վերադառնա, նա պետք է Ուկրաինայի հարցով զբաղվի։ Մենք շատ պարզ հասկացրել ենք, թե ինչ է դա նշանակում. դա նշանակում է առաջնորդվել Մինսկի խմբի պայմանավորվածություններով եւ դրանք իրականացնելով, ինչպես նաեւ վերականգնել Ուկրաինայի ինքնիշխանությունը»։
Թիլերսոնն ավելացրել է, որ «քանի դեռ չկա որեւէ պայմանավորվածություն այն մասին, թե ինչպես պետք է լուծենք Ուկրաինայի խնդիրը, որ այն ընդունելի լինի ե՛ւ իրենց՝ ուկրաինացիների, ե՛ւ յոթնյակի բոլոր անդամների համար, ես չեմ կարծում, թե նա (Ռուսաստանը) երբեւէ կվերադառնա»։