Էրդողանն առաջիկա կես տարում շեշտը կդնի երկրի տնտեսական ոլորտի զարգացման վրա. «Սպուտնիկ»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է առաջիկա 6 ամիսների ընթացքում 7 կետից բաղկացած զարգացման նոր ծրագիր սկսել երկրի մի շարք որորտներում, այս մասին գրում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:
Փոփոխությունները հիմնականում կապված են լինելու զբոսաշրջության, առողջապահության, տրանսպորտի, քաղաքաշինության, պաշտպանության և էներգետիկ ոլորտների հետ:
Այդ ընթացքում զգալիորեն պետք է ավելացվի Թուրքիայի մեծ քաղաքներում հիվանդանոցների, կամուրջների, այլընտրանքային ավտոմայրուղիների թիվը:
Գործակալությունը նշում է, որ Էրդողանի համար առաջիկա կես տարում առաջնային է լինելու երկրի տնտեսական զարգացումն ու ստեղծված տնտեսական ճգնաժամի դեմ պայքարը, իսկ կրթական և մշակութային ծրագրերը դեռևս պետք է սպասեն իրենց հերթին: