Թուրքիայում 15-ամյա աղջիկը բջջային հեռախոսի համար սպանել է հորը
Թուրքիայի Իզմիր նահանգում 15-ամյա Օ․-ն հեռախոսի համար վիճել է հոր՝ 42-ամյա Ֆարուք Դեդեի հետ եւ դանակահարել նրան։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ աշխատանքից հետո տուն վերադարձած հայրը աղջկանից պահանջել է իրեն տալ բջջային հեռախոսը, սակայն աղջիկը հրաժարվել է, ինչից հետո վիճաբանություն է սկսվել։
Վիճաբանության ժամանակ 15-ամյա աղջկա նյարդերը տեղի են տվել եւ նա դանակահարել է հորը։ Հիվանդանոց տեղափոխված Ֆարուք Դեդեի կյանքը չի հաջողվել փրկել։