Այսօր՝ 19 ապրիլի 2024թ., 00:00
ԿՀՎ տնօրեն. Առանց ԱՄՆ-ի օգնության Ուկրաինան կարող է պարտվել պատերազմում մինչև տարեվերջ WhatsApp-ում արհեստական բանականության գործառույթ կներդրվի․ ի՞նչ է այն անելու Իսրայելի կողմից Իրանին հարվածելու թիրախը եղել է Սպահան քաղաքի մոտ գտնվող ավիաբազան Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան Փորձում են այնպես անել, որ հայերը մոռանան Արցախի կորստի մասին՝ ջնջելով «Արցախ» անունը ժողովրդի հիշողությունից Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը Մենք հետևողական ենք լինելու, սա չի կարող մնալ անհետևանք․ Լևոն Քոչարյանը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Թրենդային է դարձել ընդդիմադիր դաշտի ներսում, որ խորհրդարանական ընդդիմությունն ավելի շատ ունենա ընդդիմություն, քան իշխանությունները Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. Գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Փաշինյանի՝ տավուշյան վերջին այցից հետո ՔՊ-ում փորձում են հասկանալ՝ ինչ է փոխվել վերջին օրերին Իրական արդարությունն այն է, որ ԼՂ-ից տեղահանվածները վերադառնան․ Բրեդ Շերման Իսրայելը հարվածել է Իրանին. լրատվամիջոց Կմասնակցի արդյոք Փաշինյանը Մոսկվայում կայանալիք շքերթին Սրանց «թեթև» ձեռքով շատ արագ մոտենում է անվերադարձի կետին․ Մհեր Մելքոնյան Հագեցնող սնունդը նվազեցնում է քաղցրեղենի ցանկությունը Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում Չափազանց բարդ տնային աշխատանքը վնասում է երեխաներին Սպորտ դիտելը ակտիվացնում է ուղեղում պարգևատրման համակարգը Վրաստանի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը ներշնչվել է Կրեմլի կողմից․ Միլլեր Խաղաղ օվկիանոսում հայտնաբերվել են ավելի քան 50 նոր տեսակի օրգանիզմներ ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար Դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյան՝ Պետրոս Ղազարյանին Անընդունելի է ՀՀ առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջում՝ առանց սահմանազատման գործընթացի ամբողջական իրականացման․ «Ապրելու երկիր» Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կոչված է կանխելու Ուկրաինայի ճակատագրի կրկնությունը, Կոբախիձե Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին (տեսանյութ) Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Ուկրաինան ինքը պետք է բանակին ապահովի կենդանի ուժով․ Ստոլտենբերգ Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց ԵՄ-ն ի գիտություն է ընդունում ԼՂ-ից ռուսական զnրքերի դուրսբերման մասին հայտարարությունը Վայոց ձորում կողաշրջվել է իրանական համարանիշերով բեռնատարը Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով Հայաստանը 2023-ին կոնյակի ամենախոշոր մատակարարն է Ռուսաստանին ԼՂ հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ հայրենիք, եթե ապահովվի նրանց անվտանգությունը. ՌԴ ԱԳՆ Ժողովրդավար և խաղաղ հայ ժողովուրդը բախվում է իր ամենամութ օրերը հիշեցնող սպառնալիքների․ կոնգրեսական 5 անձ է կալանավովել խոշոր չափի հափշտակության դեպքով Սանահինցիները «կանկախանան» Կիրանցի արոտավայրերը, այգիները, Ոսկեպարի խմելու և ոռոգման ջրի ակնունքները հայտնվելու են թշնամու վերահսկողության ներքո. Զեկույց Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ Օսկանյանին սպասելիս Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201 Այս իշխանության խոսքի հանդեպ նրանք հավատ չունեն այլեւս եւ որոշել են սպասել քայլերին Փաշինյանը խոսել է Ալիևի հետ ինչ-որ «բանավոր պայմանավորվածության» մասին Խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է Լեռնային Ղարաբաղի իրադարձություններն օրինակ են, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ. ԱՄՆ Պետքարտուղարություն ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում» Շատերը ռուսների հեռանալը պարտություն կընկալեն. Մարկեդոնով Հերթն Անահիտ Ավանեսյանինն է ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին երկիրը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ Գիտնականները պարզել են, թե ինչ ազդեցություն է ունենում անառողջ նախաճաշը դպրոցականների առաջադիմության վրա Honda-ն ներկայացրել է Ye էլեկտրական մեքենաների նոր շարքը Չինաստանի համար Գիտնականները պարզել են, թե երբ է մոլորակի վրա հայտնվել արաբիկա սուրճը Բժիշկ անեսթեզիոլոգը հիվանդներին և գործընկերոջը թունավորել է մահացու դեղամիջոցներով Ավստրալացին, ահռելի դդումի մեջ նստած, անցել է Թումուտ գետը (տեսանյութ) «Փախավ». ոսկեպարցիներին թույլ չեն տվել Փաշինյանին հարց տալ Փաշինյանը 3 տասնյակից ավել մեքենայով է մեկնել Ոսկեպար և Կիրանց ՔՊ-ականները հիշել են Սյունիքի տեղը «Դավաճան վիժվածք» ասած քաղաքացին խոշտանգվում է, իսկ քաղաքացու վրա թքած ԱԺ նախագահը, սպառնացող ՔՊ քարտուղարը դառնում են անպատժելի արտոնյալներ «Ուրալ»-ի վթարի գործով ՀՀ ՊՆ պաշտոնյաների պատասխանատվության ենթարկելու հարց է բարձրացվել. հետաքննությունը շարունակվում է 1,5 միլիոնի անունները պարզելու ցանկությունը հակահայ քայլ է, Փաշինյանը ծնկի եկած ապագա է պատրաստում հայ ժողովրդի համար․ Մուրադ Փափազյան 34-ամյա ՌԴ քաղաքացին կրակել է Արարատի մարզի բնակչի ոտքերին․ նրան մեղադրանք է ներկայացվել Դատական կախյալ համակարգ, ոստիկանության դաժանություններ․ «Freedom House»-ը՝ Հայաստանի մասին Հայաստանում հայերի հանդեպ սկսել են կիրառել ադրբեջանական խոշտանգման ձևերը․ Անժելա Էլիբեգովա Սահմռկեցուցիչ խոշտանգումը ՔՊ-ի քաղաքական պատվերն էր. Ռուբեն Մելիքյանը` Սամվել Վարդանյանի դեպքի մասին Սխալվում են՝ կարծելով, թե նավթ ու գազ վաճառելով ամեն ինչ կվտանգես. ԵԽԽՎ Բաքվի հարցով նախկին զեկուցող Փաշինյանը «կանաչ լույս է վառել» վայրագությունների համար Երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան Տղամարդը զբոսնելիս պատահաբար 5600 տարվա դաշույն է գտել Առճակատման նոր փուլը հղի է ամբողջ տարածաշրջանի համար աղետալի հետևանքներով. Պուտինը՝ Ռաիսիին
Հարցում

Միակողմանի քննությունը չի բացահայտելու մարտի 1-ի ողջ ճշմարտությունը

12 տարվա վաղեմության Վիկիլիքսի գաղտնազերծված փաստաթղթերը կարևոր բացահայտումներ են անում 2008թ. նախագահական ընտրությունների, դրան նախորդող և հաջորդող իրադարձությունների վերաբերյալ։ Այս իրադարձությունները եղել են ԱՄՆ դեսպանության ուշադրության կենտրոնում և ամերիկացի դիվանագետների գրագրությունը ներկայացնում է մարտի 1-ի գործով ՀՔԾ վարկածից էականորեն տարբերվող իրականություն։

Նախ Վիկիլիքսի հրապարակումները բացահայտում են նախընտրական փուլի սոցհարցումները, որոնց համաձայն առաջատարը Սերժ Սարգսյանն էր, իսկ մյուս թեկնածուները զիջում էին նրան։ Ամերիկյան դիվանագետները վստահ էին սոցհարցումների տվյալների վրա։ Այդ նույն հրապարակումների համաձայն, սոցհարցումների արդյունքները իրականություն դարձան ընտրությունների ժամանակ, ինչն անակնկալ չէր ամերիկյան դիվանագիտական շրջանակների համար։ Իսկ ԵԱՀԿ/ԺՄԻԳ դիտորդական առաքելությունը ընտրությունները որակել էր որպես «հիմնականում միջազգային ստանդարտներին համապատասխան»։

Ամերիկյան դիվանագետների գրագրությունը փաստում է, որ ընդդիմության երկարաժամկետ պլանը եղել է ցույցերը, հայտարարել, որ ընտրությունները կեղծվել են իշխանությունների կողմից և լցնել փողոցները։ Տարօրինակ է, որ այդ հրապարակումներում նշված փաստերը չեն ստուգվել, չեն մեկնաբանվել ՀՔԾ կողմից, քանի որ այն կարող էր էական նշանակություն ունենալ արարքի և գործով անցնող մեղադրյալների գործողություններին ճիշտ գնահատականներ տալու համար։

Վիկիլիքսյան հրապարակումները փաստում էին, որ դեսպանատունն ուներ տվյալներ, որ քաղաքական գործընթացների մեջ ներքաշվում էին պաշտպանության փոխնախարարներ, ԵԿՄ-ն։ Ընդ որում, քաղաքական գործընթացներին Մանվել Գրիգորյանի ներքաշման վերաբերյալ ինֆորմացիայի աղբյուրը ԱՄՆ դեսպանատան համար ոչ միայն իշխանությունն է եղել, այլև ընդդիմության ներկայացուցիչները։

Վստահաբար օրինական և անօրինական զենքի պաշարների տիրապետող Մանվել Գրիգորյանը և ԵԿՄ-ն ցուցարարներին ծաղկեփնջերով չէին միանալու։ Հասկանալի է, որ այս հանգամանքը քաղաքական և իրավական զարգացումները բոլորովին այլ հունով էին տանելու։ Ըստ էության փորձ է արվել Պաշտպանության նախարարության պատասխանատու պաշտոնյաների, ԵԿՄ-ի առանձին հրամանատարների միջոցով քաղաքական գործընթացները տանել երկրի պետականության համար վտանգավոր ճանապարհով։ Այս հանգամանքների բացահայտումը կքանդեր սահմանադրական կարգի տապալման մեղադրանքը։ Հավանաբար նաև այդ պատճառով է, որ այս հարցերին քրեական գործով անդրադարձ չի կատարվել։

Եվ եթե մենք ուզում ենք ունենալ մարտի 1-ի բազմակողմանի քննություն անցած գործ, այս հարցերի պատասխանները մենք արդեն իսկ պետք է ունենայինք։ Գործի քննությամբ պետք է պարզված լիներ, թե ովքեր և ում հանձնարարությամբ էին բանակցում ՊՆ տեղակալների, գեներալների հետ՝ քաղաքական գործընթացների խառնվելու և բանակը քաղաքական գործընթացներին ներքաշելու նպատակով, ովքե՞ր և ո՞ւմ հանձնարարությամբ էին բանակցում տարբեր զորամասերի հրամանատարների հետ բանակի ստորաբաժանումները քաղաքական գործընթացներին խառնելու և ներքաշելու նպատակով։ Սրանք ծանրագույն իրավախախտումներ են, որոնք կասկածի տակ են դնում սահմանադրական կարգի տապալման մեղադրանքը և, որոնց մասին իրավապահ համակարգի կողմից ոչ մի խոսք չի եղել։ Մանվել Գրիգորյանը մարտի մեկի գործով նույնիսկ չի հարցաքննվել, ինչի մասին վերջերս հայտարարեց նրա փաստաբանը։ Եվ այս պարագայում հայտարարվում է, որ մարտի 1-ի գործը բացահայտված է։

Հետաքրքիր է, որ ՀՔԾ-ն, որը Արմեն Գևորգյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրել է Վիկիլիքսի հրապարակումները ՍԴ դատավորի նկատմամբ ենթադրյալ ճնշման վերաբերյալ, և այդ մասին 2018թ. օգոստոսի 3-ին հանրային հեռուստաընկերությամբ հիշատակեց ՀՔԾ պետը, իսկ հետո շաբաթներ շարունակ լուրը ազդարարվեց հանրայինի եթերներով, որևէ ջանք չի գործադրել այդ նույն հրապարակումներում եղած և մարտի 1-ի գործով առանցքային նշանակություն ունեցող հարցերի բացահայտման ուղղությամբ։

ՀՔԾ-ի և ամերիկյան տեսանկյունների անհամատեղելիությունը

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի մասին 2018թ. հուլիսի 3-ի հաղորդագրության մեջ ՀՔԾ-ն որպես հաստատված փաստ ներկայացնում է, որ 2008 թվականի փետրվարի 19-ին անցկացված՝ Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրության նախապատրաստման և անցկացման ընթացքում տեղի են ունեցել այնպիսի ընտրախախտումներ, որոնք, ըստ հասարակության լայն շերտերի, խախտել են այդ ժամանակ գործող ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածում ամրագրված` ընտրական իրավունքի հիմնական սկզբունքները, որի արդյունքում ժողովուրդը զրկվել է ազատ ընտրությունների միջոցով իր իշխանությունն իրականացնելու հնարավորությունից։

Հետաքրքրական է, որ ամերիկացիներն այս հարցում բոլորովին այլ մոտեցում ունեին։ Մասնավորապես ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փեննինգթոնը ԱՄՆ պետքարտուղարությանը, ՆԱՏՕ-ին և մի շարք այլ կազմակերպություններին ուղղված գրագրության մեջ հայտնում է, որ իրենք հավատում են, որ Սերժ Սարգսյանն ավելի շատ ձայն է հավաքել, քան մյուս թեկնածուները, և պատրաստ են աշխատել նախագահի հետ մի շարք ուղղություններով, երբ ճգնաժամը կհանգուցալուծվի։ Նրանք նաև կարծիք են հայտնել, որ թեև Սարգսյանը, հնարավոր է, հաղթել է փետրվարի ընտրություններում, սակայն դրանից հետո տանուլ է տալիս մարտը՝ հասարակական կարծիքի համար։

Մեկ այլ հատվածում ՀՔԾ-ն նշում է, որ 2008 թվականի փետրվարի 20-ից սկսած Երևանի Ազատության հրապարակում կազմակերպվել են նախագահի մյուս թեկնածուներին սատարող բազմահազար քաղաքացիների զանգվածային հրապարակային խաղաղ միջոցառումներ, երթեր, շուրջօրյա հանրահավաքներ: Հասարակության լայն շրջանակներում առաջացող դժգոհությունը և խաղաղ հավաքներին մարդկանց նոր զանգվածների ներգրավումը լուրջ անհանգստություն է պատճառել գործող իշխանություններին։

ՀՔԾ-ն որևէ անդրադարձ չի կատարել ՊՆ փոխնախարարների և ԵԿՄ քաղաքական գործընթացին ներքաշելու վարկածին։ Մինչդեռ ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները կարողացել են բավականին հստակ ինֆորմացիա կուտակել այդ խնդրի վերաբերյալ։ Փեննինգթոնը 2008թ. փետրվարի 28-ին նախագահ Քոչարյանի հետ տեղի ունեցած հանդիպման մանրամասները ներկայացնելիս, հիշատակել է, որ նախագահը տեղեկացրել է, որ մի քանի օր առաջ ԵԿՄ-ի մասնակցությամբ տեղի են ունեցել վտանգավոր գործընթացներ, երբ իրավիճակը քաղաքական կարգավիճակից կարող էր մտնել այլ՝ ռազմական կարգավիճակ՝ նկատի ունենալով հեղաշրջման փորձը։ ՊՆ փոխնախարար Մանվել Գրիգորյանի քաղաքական գործընթացներին ներգրավվածության մասին ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները տեղեկատվություն ստացել են նաև ընդդիմության կողմից։

ՀՔԾ-ն հաղորդագրության մեկ այլ հատվածում խոսում է Մյասնիկյանի արձանի հարակից տարածքում խաղաղ ցուցարարների թվի աճի մասին։ Ըստ Վիկիլիքսի հրապարակման ԱՄՆ դեպսպանատան ներկայացուցիչների տվյալները մի փոքր տարբերվում են ՀՔԾ հաղորդագրության տվյալներից։ Փեննիգթոնը նշում է, որ կեսօրին Ֆրանսիայի և Իտալիայի դեսպանատների մոտ հավաքվել է մոտ 3500 քաղաքացի, որոնք կարճ ժամանակում վերածվել են բարկացած զանգվածի, քարեր և շշեր են նետել ոստիկանության ուղղությամբ, ավտոբուսները վերածել բարիկադների։ 18:00-ի դրությամբ արդեն հավաքվել է 20-30 000 ցուցարար, որոնք շարունակել են բարիկադներ կառուցել։ Մեկ այլ նամակագրության մեջ ամերիկյան կողմը փաստում է, որ մարտի 1-ին օրվա ընթացքում ցուցարարները զինվել էին ինքնաշեն զենքերով, սուր քարերով և սալաքարերով, Մոլոտովի կոկտեյլներով, երկար փայտերով ու խողովակներով, ավտոբուսներից բարիկադներ էին կառուցել։ Կեսօրից հետո հավաքվածների մի զգալի խումբ (մի քանի հազար մարդ) հստակ նախապատրաստվում էր բախումների։

Անտեսվել է նաև հրապարակումների մի կարևոր հատված ևս, համաձայն որի, մարտի 1-ին ժամը 17։00-ին Լևոն Զուրաբյանը զանգահարել է ԱՄՆ դեսպանատան ներկայացուցչին, խնդրել, որ ԱՄՆ դեսպանությունը հաղորդագրություն ուղարկի ՀՀ կառավարությանը։ Լևոն Տեր-Պետրոսյանը պատրաստ է գալ հանրահավաքի վայր և վերահսկել ամբոխին, եթե իշխանությունները նրան թույլ տան դուրս գալ տնից և անհապաղ թույլտվություն տան 10 օր օրինական ցույցեր կազմակերպել։ ԱՄՆ ներկայացուցիչն այս մասին տեղեկացրել է Վիգեն Սարգսյանին, որը հայտնել է, որ Քոչարյանը պատրաստ է կազմակերպել Տեր-Պետրոսյանի տեղափոխությունը, եթե նա պատրաստ է ցրել ցուցարարներին կամ տեղափոխել նրանց «Դինամո» մարզադաշտ։

Քոչարյանը նաև երաշխավորել է թույլ տալ անցկացնել ցանկացած այլ հանրահավաք «Դինամո» մարզադաշտի տարածքում։ Պատասխանն ուղարկվել է Լևոն Զուրաբյանին, սակայն շուտով նա տեղեկացրել է, որ Տեր-Պետրոսյանն ուղիղ կապ է հաստատել նախագահականի հետ և փորձում է Մատենադարանի մոտ 15 օր ցույցեր կազմակերպելու երաշխավորություն ստանալ։ ՀՔԾ-ն պետք է պարզեր, թե ինչը կամ ով խանգարեց խուսափել զոհերից, երբ նախքան անկառավարելի բախումները և ողբեգական զարգացումները, կար բացառիկ հնարավորություն՝ խուսափել դրանից, երբ շատ օպերատիվ է գործել ամերիկյան կողմը, Լևոն Զուրաբյանն արել է իրենից կախված ամեն ինչ, իսկ Ռոբերտ Քոչարյանը դրսևորել է վճռականություն՝ ամեն կերպ խուսափել բախումներից, գտնել իրավիճակի հանդարտ լուծումներ։

Հակասությունների այս ամբողջությունը պետք է բացահայտվի բազմակողմանի քննության արդյունքում, հակառակ պարագայում գործի միակողմանի քննությունը չի բացահայտելու մարտի 1-ի ողջ ճշմարտությունը։ Ի վերջո, կամ մենք կգտնենք համարձակություն բաց, անկաշկանդ խոսելու մարտի 1-ի մասին կամ համառորեն կշարունակենք վախենալ լսել դառը ճշմարտություններ, լսել ու ասել այն, ինչը գիտենք։
Վիկիլիքսի հրապարակումներում գաղտնազերծվող տեղեկատվությունը շատ ավելի խորքային խնդիրներ է բացահայտում, որը երբևէ քննարկման առարկա չի դարձել։

Այն բացահայտ ցույց է տալիս, որ մարտի 1-ը, դրան նախորդող և հաջորդող իրադարձություններն ունեն լուրջ պատճառներ, որոնք պետք է դարձնել բաց քննարկման առարկա, դրանով իսկ կանխել դրանց երբևէ կրկնվելու հնարավորությունը։ Մարտի մեկի պատճառները պետք է փնտրել ընտրական համակարգի արժեզրկման, ընտրական գործընթացների նկատմամբ 1996թ. ընտրություններից սկսած տոտալ անվստահության, հասարակությունը յուրայինների և ոչ յուրայինների բաժանելու, քաղաքական մանիպուլյացիաների ու թշնամանքի և ատելության մթնոլորտի մեջ, որն արմատավորվել էր մեր հասարակությունում։ Չի կարելի մարտի 1-ը դիտարկել ու սահմանափակել մեկ քրեական գործի շրջանակներում, դա մեզ ոչինչ չի տալու։ Այդպես մենք բաց ենք թողնում ավելի լուրջ խնդիրներ, և կորցնում ենք դրանց դիմակայելու երաշխիքները։ Իսկ նման դեպքերում պրոցեսները սովորաբար գնում են լրիվ այլ տրամաբանությամբ։

Էլինար Վարդանյան

«Այլընտրանքնային նախագծեր խումբ»

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan