Այսօր՝ 14 հուլիսի 2020թ., 00:00
Համերաշխություն Հայաստանին. Հայաստանը նորից հարձակման է ենթարկվում, այս անգամ՝ Ադրբեջանի կողմից. Իտալիացի պատգամավոր Եթե այս հարցերը տաք եւ պատասխանները ստանաք, կտեսնեք, որ Արսեն Թորոսյանը հանցագործն է. Կարեն Քոչարյան Անլրջություն առանց սահմանների Աստված չանի, որ սա վերածվի լայնամասշտաբ գործողությունների․ Սեյրան Օհանյան Հայկական ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումը խոցել է Ադրբեջանի ԶՈՒ կրակի կառավարման համակարգ հանդիսացող ԱԹՍ Դավիթ Խաժակյանին հետեւում են, «գաղտնալսում» Կրեմլը խորապես անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին զինված բախումներով ՍԴ նիստը երրորդ անգամ չկայացավ. Սահմանադրական դատարանի դռները «փակ» կլինեն մինչեւ օգոստոսի 25-ը Երկու հայ զինծառայող է զոհվել Արմեն Գևորգյանին սահմանը հատելն արգելելու դեպքի առթիվ քրեական գործի հարուցումը մերժելու մասին ՀՔԾ որոշման դեմ բողոք է ներկայացվել Հայաստանի խաղաղ բնակչության եւ սահմանների պաշտպանությունն այլընտրանք չունի Ռոբերտ Քոչարյանի եւ Սեյրան Օհանյանի փաստաբանները միջնորդություն ներկայացրին գործի կասեցման մասին ՀԱՊԿ-ը կոչ է անում անմիջապես դադարեցնել կրակը հայ-ադրբեջանական սահմանին Նշանակետի տակ են Տավուշի բնակավայրերը. Նաիրա Զոհրաբյանը դիմել Եվրոպական կառույցների ղեկավարներին Փարիզում Ադրբեջանի դեսպանատունը ներկվել է «Ո՛չ պատերազմին» և «Կանգնեցրե՛ք Ալիևին» գրություններով Առաջին անգամ Ռուսաստանից ոսկու արտահանումը գերազանցել է խողովակաշարային գազի արտահանման ցուցանիշը Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը Հակառակորդը կրակոցներ է արձակել «Տավուշ Տեքստիլի» ուղղությամբ. գործարանի աշխատանքը ժամանակավոր դադարեցվել է Այգեպար բնակավայրին սահմանակից ադրբեջանական մարտական հենակետերից կրակոցներ են արձակվել ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ-ին պատկանող պահակակետի ուղղությամբ «Սուրբ Սոֆիան Թուրքիայի սեփականությունն է». Թուրքիայի ԱԳՆ-ն պատասխանել է ԵՄ-ին Ադրբեջանական կողմից սպանվել է գեներալ-մայոր եւ գնդապետ Թուրք հաքերները չեն կարողացել կոտրել ՀՀ պետական գերատեսչությունների կայքերը 114 հայ երեխայի որդեգրման համար փոխանցվել է 1.800.000 եվրո, 26.000 դոլար Հայոց Եկեղեցին դատապարտում է Թուրքիայի կառավարության` քաղաքական շահերից ելնող, կրոնների փոխըմբռնման ու երկխոսության գործընթացը վնասող որոշումը Սուրբ Սոֆիան մզկիթ դարձնելով՝ մենք արդեն աշխարհիկ չենք. Օրհան Փամուք Գյումրին` երեկվա կարկուտից ու հորդառատ անձրևից հետո. (տեսանյութ) Երեկ ամբողջ երեկո Փաշինյանը, սուբյեկտիվ պատճառներով, անհասանելի է եղել․ Արթուր Ղազինյան Քննիչն առավոտյան գնացել է քաղցկեղով հիվանդ, պաշտոնաթող փոխգնդապետ աներոջս տուն ու առանց հիմնավորման հրավիրել ոստիկանություն․ Սամվել Ֆարմանյան Պարզվում է, որ ԱԺ նախագահի տեղակալ տիկին Նազարյանը 2016 թ. ապրիլի 13-ին զզվելի սուտ է տարածել Հավատացած ենք, որ Հայաստանը և Ադրբեջանն առկա խնդիրները պետք է լուծեն խաղաղ ճանապարհով. Իրանի ԱԳՆ խոսնակ Չավուշօղլուն հայտարարել է, որ «պատրաստ են զոհել իրենց կյանքը հանուն Ադրբեջանի» Խոր Վիրապի տարածքում ակցիա իրականացնող անձանց բերման ենթարկելու հիմքերը եւ պատճառները անհայտ են Հայկական ԶՈւ-երն արդեն կահավորում են զբաղեցրած-բարելավված նոր դիրքերը ՀՀ քաղաքացիական բնակչության անվտանգության դեմ ուղղված այս ագրեսիվ գործողությունները ստանալու են իրենց համարժեք պատասխանը Հակառակորդը հարվածային ԱԹՍ-ով թիրախավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները Արամ Ա Կաթողիկոսը Արցախի նախագահի հետ զրույցում զորակցություն է հայտնել Հայոց բանակին «Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները կտրուկ սրվել են». Коммерсантъ-ի անդրադարձը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին Ուկրաինան որոշել է աջակցել Ադրբեջանի «տարածքային ամբողջականությանը» ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ոչնչացնում են Տավուշի սահմանամերձ բնակավայրերը հրետակոծած ադրբեջանական հենակետերը (տեսանյութ) Վարակման 339 նոր դեպք կա. 864 պացիենտ ապաքինվել է Արամ Ա Կաթողիկոսը ՀՀ վարչապետի հետ զրույցում զորակցություն է հայտնել Հայոց բանակին Ժոզեպ Բորելը Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ զրույցում ընդգծել է լարվածությունը լիցքաթափելու անհրաժեշտությունը ՌԴ ժամանող օտարերկրացիները ստիպված կլինեն հաստատել իրենց մոտ կորոնավիրուսի բացակայությունը «Իմ քայլի» թիրախում ԲՀԿ-ական պատգամավորներն են. Նաիրա Զոհրաբյանին անվստահություն կհայտնե՞ն Իշխանությունն ուժեղացնում է ՀԿ-ները. Ինչ են զեկուցել Փաշինյանին Ավետարանչական եկեղեցու սպասումները Փաշինյանը չի արդարացրել Ադրբեջանցիները հող նախապատրաստում, որ Հայաստանն է, իբր, իրենց վրա հարձակվել Համայնքապետը՝ չեղավ, կփորձեն տեղակալի մակարդակով. Քաղաքական որոշում եւ քաստինգ Արտակարգ դրություն երկրի ներսում եւ սահմաններին․ ինչ իրավիճակ էր ներքաղաքական կյանքում Իշխանությունը կնահանջի աղմկահարույց նախագծի հարցում Վաղը տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ․ բազմաչարչար օրինագիծը՝ օրակարգում Խուճապային տրամադրություն կա Ադրբեջանի վերնախավում Լեւոն Յոլյանի որոշմամբ կասեցվել է Առողջապահության նախարարության հաշվեքննությունը 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի առջեւ դիրքերի բարելավման խնդիր է դրված եղել Երեւանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը կտեղափոխվի այլ աշխատանքի Ես աջակցում եմ Հայաստանին, քանի որ հայերը պաշտպանում են իրենց տարածքային ամբողջականությունը. ԱՄՆ սենատոր Էդուարդ Մարքի ՄԱԿ գլխավոր քարտուղարը կոչ է անում անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները Հայաստան-Ադրբեջան սահմանին ԱՄՆ-ն Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է անում անմիջապես դադարեցնել ուժի կիրառումը սահմանին եւ խստորեն պահպանել հրադադարը Տավուշում ՀՀ ԶՈւ-ն նոր դիրք է զբաղեցրել՝ փակելով ադրբեջանական հենակետի հաղորդակցությունը Գիշերը դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ․ ՊՆ խոսնակը մանրամասներ է հայտնում Համացանցում տարածվել է հայկական զինված ուժերի կողմից գրավված ադրբեջանական դիրքի լուսանկարը Շիֆը մտահոգված է Ադրբեջանի վերջին սադրիչ եւ ապակայունացնող գործողություններից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են անում Հայաստանին եւ Ադրբեջանին էսկալացիան կանխելու միջոցներ ձեռնարկել Քանյե Ուեսթի նախընտրական պլանները. ի՞նչ է նա պատրաստվում անել Գյումրիում անձրեւից եւ կարկուտից վնասվել է քաղաքային մարզադաշտը (ֆոտո) ՀՀ ԶՈւ-երը լիովին վերահսկում են իրավիճակը, մենք կորուստներ չունենք. Արծրուն Հովհաննիսյան Ողջ աշխարհում նախօրեին գրանցված կորոնավիրուսով վարակման դեպքերի 50%-ը բաժին է ընկել ընդամենը 2 երկրի. ԱՀԿ Վերջին երկու տարում ՀՀ իշխանությունները Հայաստանի հասարակությանը համոզում են, որ ադրբեջանցիներն այնքան էլ վատը չեն․ Գագիկ Համբարյան (տեսանյութ) Միջազգային հանրությունը չպետք է անտարբեր մնա․ ՀՅԴ ԳՄ Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ԱԳ նախարարի հետ Մինչեւ տասը տարեկան երեխաներն ամենաքիչն են ենթակա կորոնավիրուսով վարակման․ ԱՀԿ Ադրբեջանը պետք է անվերապահորեն դադարեցնի նմանօրինակ գործողությունները. ՀՀ ԱԳՆ խոսնակ 7.5 մլն դրամ պարտքի դիմաց քաղաքացուն վտարում են 47 մլն դրամ գնահատվող բնակարանից Մաշա Մնջոյանը Chains երգի փայլուն կատարմամբ հաղթահարել է «Ավստրալիայի ձայնը» նախագծի ևս մեկ փուլ (տեսանյութ) Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման երկրորդ փուլը կտևի մինչև հուլիսի 28-ը Ղազախստանը Հայաստանին եւ Ադրբեջանին զսպվածության կոչ է անում Ստեղծված պատերազմական իրավիճակում ներքաղաքական բոլոր հարցերը դառնում են այլևս երկրորդական.Իվետա Տոնոյան Մեքսիկան չորրորդ երկիրն է դարձել աշխարհում կորոնավիրուսից զոհերի թվով Առաջարկում եմ հանուն պետական անվտանգության, օրենքով արգելել կառավարության նիստերի հեռարձակումները. Ավետիք Իշխանյան Վրաստանի նախագահը մտահոգված է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ զինված հակամարտությամբ
Հարցում

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդեւանյանը դիմել է դատարան ընդդեմ Ռուստամ Բադասյանի

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը դիմել է վարչական դատարան՝ ընդդեմ արդարադատության նախարարի՝ պահանջելով պատշաճ ընթացք տալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ՝ Արմեն Դանիելյանի և Մհեր Արղամանյանի նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու իր միջնորդություններին։

Նշենք, որ Արամ Վարդևանյանը 2019 թվականին դիմել էր արդարադատության նախարարին՝ պահանջելով կարգապահական վարույթ հարուցել դատավորներ Արմեն Դանիելյանի եւ Մհեր Արղամանյանի նկատմամբ։ Վերջինիս վերաբերյալ Ռուստամ Բադասյանը նախ կարգապահական վարույթ էր հարուցել, ինչը որոշ ժամանակ անց նախարարի պաշտոնակատարի կողմից կարճվել է։ Իսկ Արմեն Դանիելյանի նկատմամբ ի սկզբանե մերժվել էր վարույթի հարուցումը։

Վարչական դատարան դիմելու մասին «Փաստինֆո»-ի տեղեկությունները Արամ Վարդևանյանը հաստատեց, սակայն այլ մանրամասներ չհայտնեց։
Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից «Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ նախարարության որոշումների դեմ հայցադիմումներից մեկը վարչական դատարան մուտք է եղել 2020 թվականի հունվարի 16-ին, մյուսը՝ հունվարի 17-ին։

Արմեն Դանիելյանի դեպքում հայցադիմումով պաշտպան Ա. Վարդևանյանը պահանջում է պարտավորեցնել Արդարադատության նախարարությանը՝ իր ներկայացրած հաղորդմանը պատշաճ և պատճառաբանված պատասխան ներկայացնելուն: Իսկ Արղամանյանի դեպքում 17.12.2019 թվականի ՀՀ արդարադատության նախարարի ժ/պ-ի կողմից ընդունված թիվ 124-Ա որոշումը որով հարուցված կարգապահական վարույթը կարճվել էր՝ անվավեր ճանաչել:

Արմեն Դանիելյանի վերաբերյալ պաշտպանի ներկայացրած հայցադիմումի քննությունը մակագրվել է Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանին, իսկ Մհեր Արղամանյանին առնչվող հայցադիմումը՝ նույն դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանին։

Հիշեցնենք, որ 2019թ․ հունիսի 25-ին դատավոր Արմեն Դանիելյանը բեկանեց Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի դիմելու եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց անձնական երաշխավորությունը կիրառելու մասին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, կայացված որոշումները եւ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշում կայացրեց։ Դատախազության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքների քննարկման ընթացքում դատավոր Ա.Դանիելյանը պաշտպանական կողմին զրկել էր դիրքորոշում հայտնելու հնարավորությունից։

Իսկ դատավոր Մհեր Արղամանյանին մակագրվել էր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի՝ սեպտեմբերի 17-ի որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը, որով վերջինս մերժել էր Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու պաշտպանական կողմիմիջնորդությունը: Փաստաբան Արամ Վարդեւանյանն ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել դատավոր Մհեր Արղամանյանին, քանի որ պարզ էր դարձել, որ Արղամանյանի հետ համատեղ բնակվող անձը՝ որդին, մասնակցել է սեպտեմբերի 17-ին Շենգավիթի դատարանի առջև Ռոբերտ Քոչարյանի դեմ կազմակերպված ցույցին։ Սակայն դատավորը իր նախաձեռնությամբ ինքնաբացարկ չէր հայտնել ու ոչ էլ քննարկել փաստաբանի ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը։ Ավելին՝ քննության առարկա չէ դարձրել նաեւ վերաքննիչ բողոքը։

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը հայտարարել է, որ դատավորներ Արմեն Դանիելյանը, Աննա Դանիբեկյանը համարվում են իշխանությունների կողմից ընդունելի դատավոր։ «Իշխանությունը ցանկանում է, որ մեր բոլոր դատավորները լինեն Արմեն Դանիելյանի և Աննա Դանիբեկյանի նման, իսկ ընդդիմադիրներն ուզում են, որ դատական իշխանությունը լինի Ալեքսանդր Ազարյանի և Դավիթ Գրիգորյանի նման», «Փաստինֆո»-ին տված հարցազրույցում ասել էր ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը։

website by Sargssyan