Այսօր՝ 29 մարտի 2020թ., 00:00
Թաիլանդում կալանավորներն անկարգություններ են կազմակերպել կորոնավիրուսի պատճառով․ NBT Իտալիայում ինքնասպան է եղել կորոնավիրուսով վարակված բուժքույրը․ TMZ Գիտնականը նշել է Իսպանիայում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում իշխանությունների մոտեցման սխալը. RT ՀՀ մի շարք մարզերում ձյուն է տեղում. Լարսը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար Կառավարությունը միանվագ նպաստի տեսքով կաջակցի հարկադիր պարապուրդի մեջ գտնվողներին Մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար այսօր 158 անձ է տուգանվել Այս տեմպերով ախտահանիչ նյութերի օգտագործումը կարող է համընդհանուր ալերգիայի պատճառ դառնալ․ Կոմարովսկի Մոսկվայում կորոնավիրուսի բարդացումներով հիվանդների շուրջ 40 տոկոսը 40 տարեկանից երիտասարդ է․ Մոսկվայի օպերշտաբ Հանրապետության բոլոր սահմանային կետերում և օդանավակայաններում պետք է գործեն արագ թեստավորման համակարգեր. ԲՀԿ-ն արտահերթ նիստում ներկայացրել է 7 առաջարկ Պարետի որոշմամբ 6 ժամով կասեցվել է մի քանի սուպերմարկետների, մթերային խանութների գործունեությունը (ֆոտո) Չինաստանի իշխանությունները հայտարարել են երկրում կորոնավիրուսի համաճարակի ավարտի մասին. РИА Новости 2020 թվականի Օլիմպիադան տեղի կունենա հաջորդ տարի գրեթե նույն օրերին Իտալիայի սպորտի նախարար․ Իրատեսական չէ մրցաշրջանի վերսկսումը մայիսի 3-ին «Հաղթանակի ապրիլ». նոր ֆիլմ Ապրիլյան պատերազմի մասին (Տեսանյութ) Ժամանակավորապես դադարեցվել է Արցախի եւ Հայաստանի միջեւ մի քանի երթուղիների սպասարկումը ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է փողոց դուրս գալու կանոնները Պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը ճնշումներ է գործում ընտրողների վրա. Վիտալի Բալասանյան Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. առաջիկա 5 օրերի եղանակի կանխատեսում Լեհաստանի նախագահական ընտրությունները հնարավոր է հետաձգվեն կորոնավիրուսի պատճառով Ընտրությունները չհետաձգելու որոշման հետևանքների պատասխանատվությունը նախագահի եւ խորհրդարանի վրա է․Վիտալի Բալասանյան Հայտնի է ջերմաստիճանը, որի ժամանակ ակտիվանում է կորոնավիրուսը. MedRxiv Սա ոչ այլ ինչ է, քան հանցագործություն՝ պետության ու ազգի դեմ «COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը ստանում է ահազանգեր, որ կորոնավիրուսի ախտանշաններ ունեցող անձանց հրաժարվում են թեստավորել Քաղավիացիայի կոմիտեի հայտարարությունը մարտի 29-ի չվերթների վերաբերյալ Բորիս Ջոնսոնը նախազգուշացրել է երկրի բնակիչներին կորոնավիրուսային ճգնաժամի վատթարացման մասին․ BBC News «Փյունիկ»-ի նախկին դարպասապահը Բրյուսելի բնակիչների համար պատշգամբից կատարում է Ազնավուրի երգերը (տեսանյութ) Ինչպես խուճապ տարածել՝ պայքարելով խուճապի դեմ Merci. Ֆրանսիան Էյֆելյան աշտարակի վրա հայտնված գրությամբ իր երախտագիտությունն է հայտնել բուժաշխատողներին (տեսանյութ) Կանադայի վարչապետի կինն ապաքինվել է կորոնավիրուսից. TACC Վաչեն դստեր հետ զվարճալի տեսանյութ է հրապարակել ԱՄՆ իշխանությունները կոչ են արել Նյու Յորքի բնակիչներին խուսափել ոչ պարտադիր ուղեւորություններից․ Associated Press Հայ բժիշկների ու 1-03 -ի աշխատակիցների ՆՈՐ ՊԱՐԸ… Օրվա խորհուրդ Դեռահասը թքել եւ հազացել է թոշակառուի վրա՝ վախեցնելով նրան կորոնավիրուսով․ Express and Star «Ալո, Փաշինյանն է զանգում, ի՞նչ կա» Ձանիոլոն Մխիթարյանին ֆենոմենալ ֆուտբոլիստ է համարում Շան հետ 2 օր կորած 4-ամյա աղջկան ողջ են գտել Երախտագիտության խորին զգացումով ենք հիշելու նրա այցերը Հայաստան․ Արայիկ Հարությունյանը՝ Քշիշտոֆ Պենդերեցկիի մասին Ռուս թղթակիցը ցուցադրել է Դեր Զորի՝ Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հայկական եկեղեցու ավերակները Հիմա հարց՝ սա գնաճ չէ՞ Լեհաստանում մահացել է հայտնի կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին Ռոբերտ Քոչարյանի ուղերձ է հղել Արցախի Հանրապետության ժողովրդին Մահացել է Պատրիկ Դեւեջյանը․ նրա մոտ ախտորոշվել էր կորոնավիրուս «Ռոսնավթը» դադարեցրել է գործունեությունը Վենեսուելայում․ ՌԻԱ Նովոստի Little Big-ը ներկայացրել է իր երգերից մեկի «կարանտինային» տարբերակը (տեսանյութ) «Յուվենտուսի» խաղացողները 4 ամիս աշխատավարձ չեն ստանա 3 մահ և բազմաթիվ հեռախոսազրույցներ, գլոբալ մարտահրավերներ և լոկալ անլրջություն․ Անդրանիկ Թևանյան Դոնալդ Թրամփը որոշել է չսահմանել կարանտին Նյու Յորքում Առողջապահության նախարարությանն անհրաժեշտ են վարորդներ Մեկ միլիոն դոլար կորոնավիրուսից տուժածներին՝ Քիմ Քարդաշյանից․ Instagram Հայաստանում կա կորոնավիրուսի հաստատված 17 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 424-ի «Фармзащита» գիտա-արտադրական կենտրոնը ներկայացրել է կորոնավիրուսի վարակի բուժման դեղամիջոց ԱԳՆ-ն հավաքագրում է արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների տվյալները և խնդիրները Տարօրինակ զույգեր․ կորոնավիրուսի թվերը բոլորի հետաքրքրության կիզակետում են Եթե էս վիրուսի պատմությունը չլիներ, մենք դա պետք է հնարեինք Քոնոր Մաքգրեգորը կանխատեսել է, թե երբ կավարտվի կորոնավիրուսի համավարակը Ի՞նչու վարչապետը չի լուծում Լարսի խնդիրը ՎՎՊ-ի հետ «Հաղթանակի ապրիլ». Հարություն Հարությունյանի նոր ֆիլմի պրեմիերան՝ ապրիլի 2-ին Ռիտա Օրան մարմնի ամենաանսպասելի մասերից մեկի վրա դաջվածք է արել Մալաթիայի բաժնում խոշտանգել ու ստորացրել են բերման ենթարկվածին Գալստյան կիրակի (Մեծ պահքի վեցերորդ կիրակի) Մենք ամեն րոպե մեր մտորումներում ունենք Արցախում ընտրությունները հետաձգելու թեման. Աշոտ Ղուլյան «Միթսուբիշիի» վարորդն ու ուղեւորը հարբած վիճակում ծեծել են իրենց կանգնեցրած ոստիկանին ՖՖՖ նախագահ․ Հավանաբար, Ֆրանսիայի առաջնությունը կավարտենք հուլիսի 20-ին ՀՀ ԱԳՆ հայտարարությունը՝ կորոնավիրուսի կանխարգելման շրջանակներոմ ներդրված սահմանափակումների վերաբերյալ ՀՀ-ում կորոնավիրուսի հաստատված դեպքերի վերաբերյալ թարմացումներն այսուհետ կլինեն առավոտյան ժամը 11:00-ին Փաշինյանը հայտնեց կորոնավիրուսով վարակվելու 35 նոր դեպքի մասին. վարակվածների թիվը հասավ 407-ի Այս անգամ թիրախում Ռուբեն Հայրապետյանի ընտանիքն է. Ամրամ Մակինյան Ժողովրդին զանգելու փոխարեն, գուցե զանգեք եւ լսեք ձեր թիմից դուրս փորձառու մասնագետներին․ Լիլիթ Գալստյան Մանրամասներ՝ կորոնավիրուսով վարակված զինծառայողների մասին Իտալիայի վարչապետը պատմել է իր եւ Մերկելի «կոշտ առճակատման» մասին․ Il Sole 24 Ore ՌԴ կողմից սահմանների նոր սահմանափակումները չեն ազդելու հայկական բեռների վրա. քիչ առաջ խոսել եմ Միշուստինի հետ. Փաշինյան Ջեֆ Բեզոսը հասցրել է վաճառել Ամազոն ընկերության բաժնեմասերը և խուսափել կորոնավիրուսի հետևանքով ֆինանսական շուկայի փլուզման հետևանքներից Ռուսաստանը սահմանափակում է պետական սահմանով տեղաշարժը. РИА Новости Արցախի դատախազությունն արձագանքել է Վիտալի Բալասանյանի հայտարարությանը՝ վարչական ռեսուրսի օգտագործման մասին Պետական կառավարման համակարգում դեռ շոուներ ապահովելու տրամադրություններ են. Անդրանիկ Թևանյան Մոսկվան այդպիսի բան չէր տեսել, կամ ինչպես 60 տարի առաջ 4 օրում կանխեցին համաճարակը «Կորոնավիրուսային օկուպացիայի» պայմաններում». Սեյրան Օհանյանը լուսանկար է հրապարակել Դիմացեք, ժողովուրդ ջան. Արթուր Վանեցյան «Եթե Լարսը փակ է, իմաստ էլ չունի մտնենք Վրաստան». Բագրատաշենի մաքսակետում վարորդները 5-6 օր սպասում են իրենց հերթին
Հարցում

Այս իշխանությունները նոր գրոհ են սկսում ազատ խոսքի նկատմամբ. ոչ ոք մեր բերանը փակել չի կարող. Աշոտյան

Եկել եմ աջակցելու Արմեն Թավադյանի դեմքով մամուլի ազատությանը. եկել են նաեւ իմ տասնյակ կուսակից ընկերներ, երիտասարդներ: Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, Երեւանի Վերաքննիչ դատարանի մոտ «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի աջակիցների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքով, վերջին զարգացումները ցույց են տալիս, որ այս իշխանություններն, իրոք, նոր գրոհ են սկսում ազատ խոսքի, այլակարծության նկատմամբ. «Եվ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ կապված հեռուստաընկերություններում այսպես կոչված, կոռուպցիոն լոգոների հետ, եւ ԱԺ-ում համապատասխան լսումների ընթացքում ծավալված քննարկումների մի մասի մտադրությունները, շեշտադրումները վկայում են այն մասին, որ ՀՀ-ում ազատ խոսքը վտանգված է: Չկա քաղաքական գործունեությունը առանց ազատ խոսքի, առանց այլակարծության, եւ Արմեն Թավադյանն այսօր իր վրա է կրում այդ ռեժիմի ռեպրեսիվ ապարատի ամբողջ ծանրությունը»,-ասաց Աշոտյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ Թավադյանի նկատմամբ քրգործը հերթական սարքած, շինծու գործն է, որտեղ որեւէ համոզիչ բան չկա. «Առավել եւս տարօրինակ է 28 օրվա ազատությունից զրկումը: Այս իշխանությունները նախնական կալանքն իրոք դարձրել են պատժի միջոց: Այն, որ Թավադյանի եւ TV5-ի հետեւից վաղուց էին ընկել, տեսանելի էր այս 1,5 տարվա ընթացքում, բայց այս դրսեւորումները պարզապես զարհուրելի են: Եկել ենք ասելու, որ չի ստացվելու: Մի նայեք՝ 100 ենք, թե 500, պետք լինի կլինենք 5 հազար: Եթե դառնա ավելի օրհասական, կլինենք 10 հազար: Ոչ ոք մեր բերանը փակել չի կարող, ոչ ոք լրատվամիջոցների նկատմամբ անպատիժ ճնշումներ գործադրել չի կարող: Այս ամենը իշխանությունների քթից դուրս է գալու»,-ասաց Աշոտյանը՝ հավելելով, որ այս գործերը դոմինոյի էֆեկտի նման քանդվելու են ՄԻԵԴ-ում:

Նա ընդգծեց, որ վաղուց կորցրել է ռոմանտիզմը եւ սպասելիքներ չունի դատական նիստից. «Արդարություն այսօր Հայաստանում կարելի է վերականգնել բացառապես ատամ ցույց տալով, խոսելով, բարձրաձայնելով: Հույսը դնել դատական իշխանության փսեւդո անկախության վրա, ավաղ, չի լինում: ՀՀ-ում պետական ինստիտուտները վերածվել են խոցված ստամոքսների: Թող այս դատարանում ինձ զարմացնեն եւ ես օրվա վերջում ներողություն կխնդրեմ, եթե հանկարծ վճիռը լինի արդար:

Անդրադառնալով նրան, որ նույն գործով անցնում է Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացող Վարուժան Մկրտչյանը, որի նկատմամբ խափանման միջոց կալանքը չի ընտրվել, Աշոտյանն ասաց. «Ակնհայտ է, որ այդ ամբողջը բեմադրված շոուներից մեկն էր: Եթե այդպես չէ, ապա ո՞ւր է արդարությունը, ինչո՞ւ է այս դատական նիստերի սյուժեն գնում այնպես, ինչպես պետք է իշխանություններին: Իհարկե, փառք ու պատիվ այն դատավորներին, որոնք դիմադրում են հեռախոսային արդարադատությանը, ֆեյքային արդարադատությանը, բայց նրանց քանակը քիչ է»:

Աշոտյանը կոչ արեց չզարմանալ, որ ՀՀԿ-ականները եկել կանգնել են Ռոբերտ Քոչարյանի հետ ասոցացվող մարդկանց կողքին. «Մենք մի թիմ ենք եւ ոչ միայն իրենց հետ, բազմաթիվ քաղաքական ու քաղաքացիական նախաձեռնությունների հետ միասին բոլոր այն հարցերում, որոնք վերաբերում են Հայաստանում ժողովրդավարությանը, ՀՀ ներկա ճգնաժամին, ապագայի տեսլականին: Մենք դրել ենք մեր բոլոր տարաձայնությունները երկրորդական հարցերում հանուն միասնական, համախմբված գործունեության, որպեսզի ՀՀ-ն ամբողջությամբ չընկնի լատինաամերիկյան պոպուլիզմի գիրքը: Մենք դա տեսնում ենք Նիկոլ Փաշինյանի հրապարակային ելույթներում»:

 

website by Sargssyan