Այսօր՝ 22 փետրվարի 2020թ., 00:00
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը մտել վտանգավոր խաղի մեջ Փաշինյանը սահմանադրական հանրաքվեի հարցում «երկու քարի արանքում» է. մանրամասներ Գերմանիա այցից Իշխանությունները տագնապած են. պարզ հաշվարկ հանրաքվեից առաջ. «Նիկոլն այնքան հանճարեղ մարդ է» Ես չեմ պնդել, որ ձկնկիթ գնելու մեջ հանցակազմ կա, հակառակը, այդտեղ կա բարոյականության անկում. Նարեկ Սամսոնյան Փաշինյանը գիրք նվիրելու համար թակել է միայն իրեն սատարողների դռները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 55 վարույթ է հարուցել Լուկաշենկոն նշել է ռուսական գազի արդարացի գինը Իրանում հայերը քվեարկել են խորհրդարանական ընտրություններում Թուրքիան փակել է իր օդային տարածքը ռուսական ռազմական ինքնաթիռների համար Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը եւս 2 ամսով երկարացնելու մասին ԱԱԾ-ն միջնորդություն է ներկայացրել ԱԱԾ-ն հրաժարվել է քրեական գործ հարուցել Փաշինյանի կողմից սահմանադրական կարգի դեմ գործողություններ կատարելու դեպքի առթիվ Փաշինյանի եւ Ալիեւի ելույթներից իրականում մենք գրեթե ոչինիչ չիմացանք բանակցային բուն նյութի մասին. Արմեն Աշոտյան ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ռուսական նոր հրթիռները «չափազանց վտանգավոր» է անվանել «Ryanair»-ը հրաժարվում է փոխհատուցել Միլան-Երեւան չվերթի ուղեւորների վնասը ՀՀ Գլխավոր դատախազությունում 2 տարվա ընթացքում 2 միլիոն 676 հազար դոլար պարգեւավճար է ստացվել Զելենսկին Ուկրաինան համեմատել է միջնադարյան Եվրոպայի հետ «Երևան ՖԱ»-ն այլևս հանդես չի գա ՀՀ Բարձրագույն խմբի 2019/2020 մրցաշրջանում Դավիթ Յուրչենկոն հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականում Հայտնի է Պուտինի ինքնագրի արժեքը Գերմանիայում կկառուցվի Եվրոպայում «Tesla» էլեկտրական մեքենաներ արտադրող առաջին գործարանը. Դատարանը թույլատրել է դրա համար անտառ հատել Մերի Մակարյանը` ընտանիքը լքած հոր և Միհրան Ծառուկյանի մասին Հիբրիդային հիթ Ջուլիան Ասանժի պաշտպանական թիմը Ֆրանսիայից քաղաքական ապաստան է խնդրում Կլիմայական փոփոխությունները կարող են մինչև 2100թ. վերացնել Երկրի ողջ կորալյան խութերը. գիտնականներ Կարո Փայլանը շնորհավորել է Մայրենի լեզվի միջազգային օրը` հայկական այբուբենի լուսանկարը հրապարակելով (լուսանկար) Հարավային Կորեայում կորոնավիրուսի օջախն է եղել ապոկալիպտիկ աղանդը «Եկեք նշենք միասին». Շվեյցարիայի նախագահը երկրում նույն տարվա նույն օրը ծնված բոլոր քաղաքացիներին հրավիրել է իր ծննդյան խնջույքին Ուկրաինայում քարկոծել են Ուհանից տարհանված ուկրաինացիներով ավտոբուսները (տեսանյութ) Victoria's Secret-ի տերերը հայտարարել են ընկերության 55 % բաժնեմասը 525 մլն դոլարով վաճառելու մասին Թուրքիան լրացուցիչ զինտեխնիկա է փոխադրում Սիրիա Չինաստանում հայտնել են կորոնավիրուսի հաղթահարման ժամկետները Էրդողանը Մակրոնի եւ Մերկելի հետ քննարկել է Իդլիբի իրավիճակը ԱՄՆ-ի պատժամիջոցներն առավելագույն ճնշման քաղաքականության ձախողում են նշանակում. Իրանի ԱԳՆ Ադրբեջանն Իտալիայից կգնի M-346 ուսումնամարզական ինքնաթիռներ «Նորմանդյան ձևաչափով» նոր հանդիպման ժամկետը հայտնի չէ Ո՞րն է կաշառքի եւ պետությունից պարգեւավճարի տարբերությունը. սա գողություն է բյուջեից. Բագրատյան Վերաքննիչն արձանագրել է Գագիկ Խաչատրյանին անհրաժեշտ բուժօգնություն չտրամադրելու դեպքում իրավական հետեւանքները ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետն աշխատանքային հանդիպում է ունեցել ՊԲ հրամանատարական կազմի հետ «ՈՉ» քարոզչական կողմի հայտարարությունը Արցախի իրավապահներին հորդորում եմ միջադեպը դիտարկել օտարերկրյա գործակալական ցանցի գործունեության համատեքստում. Ղազինյան Խամենեի. «Քվեարկելը հավատացյալի պարտքն է» Եղանակը Հայաստանում.ջերմաստիճանը բարձրանում է Փաստաբանների պալատն առաջարկում է քրեականացնել վիրավորանքները սոցցանցերում ՀՔԾ-ն միջամտում է ԶԼՄ աշխատանքներին․ Ժուռնալիստների միության կոչը Արմեն Թավադյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու միջնորդությունը մերժվել է ԵՄ առաջնորդները կոչ են անում դադարեցնել ռազմական գործողությունները Իդլիբ նահանգում Պաշտոններից ազատվել են Ռազմական ոստիկանության մի քանի բաժնի պետեր Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել «Մոնա Լիզայի» վրայի ճաքերը պաշտպանում են շրջակա միջավայրի ազդեցությունից. պարզել են քիմիկոսները «Ես նրան մի օր կսպանեմ». Լիլի Մորտոն սիրելիի հետ զվարճալի տեսանյութ է հրապարակել Իդլիբում խնդիրը կհաջողվի լուծել միայն այն դեպքում, եթե Ռուսաստանը «մի կողմ քաշվի». Թուրքիայի պաշտպանության նախարար Մոսկվայում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների միջև Ռուսաստանը դարձյալ փորձում է օգնել Թրամփին, կարծում են ԱՄՆ հատուկ ծառայությունները Ռուսական և թուրքական ուժերն ուղղակիորեն մասնակցել են մարտերին Իդլիբում ԵԱՀԿ-ն Ռուսաստանին կոչ է արել վերաբացել Բորիս Նեմցովի սպանության գործը ԱՄՆ դոլարը ՀՀ բանկերում վաճառվում է 481 դրամ առավելագույն փոխարժեքով Մի շարք ղեկավարներ կասկածվում են օտարերկրացիներին կեղծ տեղեկանքներ տրամադրելու մեջ «Թուրքիան ՆԱՏՕ է». ՆԱՏՕ-ն Թուրքիային աջակցող տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Ո՞ւր են ֆեմինիստները. բոյկոտը՝ որպես աջակցություն ՍԴ կին դատավորներին․ կարծիք «Դենիս» փոթորկի հետևանքով հեղեղվել է Ջորջ և Ամալ Քլունիների` 12 մլն դոլար արժողությամբ շքեղ առանձնատունը (լուսանկարներ) Միացյալ Նահանգներն ընդլայնել է պատժամիջոցներն Իրանի դեմ Լարսի ճանապարհը բաց է միայն մարդատար մեքենաների համար. ռուսական կողմում կուտակված է 335 բեռնատար Կենդանասերները հակված են ահաբեկիչ դառնալ. Սկանդալային զեկույց Թուրքիայում Պուտինը, Մակրոնը եւ Մերկելը քննարկել են իրավիճակը Իդլիբում Հ1-ին «դըզել ա՞» Սիրիացի զինվորականները գրոհայիններին պատկանող ստորգետնյա քաղաք-ռազմաբազա են հայտնաբերել Հալեպի մոտակայքում (տեսանյութ) Թուրքիան չեղարկել է վիզային ռեժիմը 6 եվրոպական երկրի համար Քաղաքացիները չպետք է մասնակցեն հակաօրինական և վտանգավոր հետևանքներով լի այս հանրաքվեին. ԱԺՄ Ադրբեջանական կողմը փոփոխություններ է անում վրաց-ադրբեջանական սահմանին (լուսանկարներ) «Սա ի՞նչ երկիր է, որ ես ներդնեմ. անընդհատ ասֆալտին փռել, պատերին ծեփել»,- նախկին վարչապետ Անդրանիկ Քոչարյանը պետք է հրաժարական տա Մյունխենի զրույցը ինձ վախեցրեց․կարծում եմ՝ Փաշինյանը օգնության կարիք ունի Ղարաբաղի հարցում. Հրանտ Բագրատյան Անիմաստ, անբովանդակ փառատոններից Հայաստանն աչք չի բացում «Շերեմետևո» օդանավակայանում ձերբակալել են չվերթի ժամանակ ուղևորներից մեկից 40 000 դոլար գողացած հայ ամուսիններին «Քաղաքացիները չպետք է մասնակցեն հակաօրինական եւ վտանգավոր հետեւանքներով լի այս հանրաքվեին». ԱԺՄ «Ոչ»-ի շտաբի նպատակը հանրաքվեի գործընթացը վերահսկելն է. Գոհար Մելոյան Դպրոցների համատարած ՔՊ-ականացում Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է. երեք մարզեր թաղված են մառախուղի մեջ Իրանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները Որքան հեշտ է ամերիկաներից սիրել հայրենիքը
Հարցում

Այս իշխանությունները նոր գրոհ են սկսում ազատ խոսքի նկատմամբ. ոչ ոք մեր բերանը փակել չի կարող. Աշոտյան

Եկել եմ աջակցելու Արմեն Թավադյանի դեմքով մամուլի ազատությանը. եկել են նաեւ իմ տասնյակ կուսակից ընկերներ, երիտասարդներ: Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, Երեւանի Վերաքննիչ դատարանի մոտ «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի աջակիցների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքով, վերջին զարգացումները ցույց են տալիս, որ այս իշխանություններն, իրոք, նոր գրոհ են սկսում ազատ խոսքի, այլակարծության նկատմամբ. «Եվ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները՝ կապված հեռուստաընկերություններում այսպես կոչված, կոռուպցիոն լոգոների հետ, եւ ԱԺ-ում համապատասխան լսումների ընթացքում ծավալված քննարկումների մի մասի մտադրությունները, շեշտադրումները վկայում են այն մասին, որ ՀՀ-ում ազատ խոսքը վտանգված է: Չկա քաղաքական գործունեությունը առանց ազատ խոսքի, առանց այլակարծության, եւ Արմեն Թավադյանն այսօր իր վրա է կրում այդ ռեժիմի ռեպրեսիվ ապարատի ամբողջ ծանրությունը»,-ասաց Աշոտյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ Թավադյանի նկատմամբ քրգործը հերթական սարքած, շինծու գործն է, որտեղ որեւէ համոզիչ բան չկա. «Առավել եւս տարօրինակ է 28 օրվա ազատությունից զրկումը: Այս իշխանությունները նախնական կալանքն իրոք դարձրել են պատժի միջոց: Այն, որ Թավադյանի եւ TV5-ի հետեւից վաղուց էին ընկել, տեսանելի էր այս 1,5 տարվա ընթացքում, բայց այս դրսեւորումները պարզապես զարհուրելի են: Եկել ենք ասելու, որ չի ստացվելու: Մի նայեք՝ 100 ենք, թե 500, պետք լինի կլինենք 5 հազար: Եթե դառնա ավելի օրհասական, կլինենք 10 հազար: Ոչ ոք մեր բերանը փակել չի կարող, ոչ ոք լրատվամիջոցների նկատմամբ անպատիժ ճնշումներ գործադրել չի կարող: Այս ամենը իշխանությունների քթից դուրս է գալու»,-ասաց Աշոտյանը՝ հավելելով, որ այս գործերը դոմինոյի էֆեկտի նման քանդվելու են ՄԻԵԴ-ում:

Նա ընդգծեց, որ վաղուց կորցրել է ռոմանտիզմը եւ սպասելիքներ չունի դատական նիստից. «Արդարություն այսօր Հայաստանում կարելի է վերականգնել բացառապես ատամ ցույց տալով, խոսելով, բարձրաձայնելով: Հույսը դնել դատական իշխանության փսեւդո անկախության վրա, ավաղ, չի լինում: ՀՀ-ում պետական ինստիտուտները վերածվել են խոցված ստամոքսների: Թող այս դատարանում ինձ զարմացնեն եւ ես օրվա վերջում ներողություն կխնդրեմ, եթե հանկարծ վճիռը լինի արդար:

Անդրադառնալով նրան, որ նույն գործով անցնում է Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացող Վարուժան Մկրտչյանը, որի նկատմամբ խափանման միջոց կալանքը չի ընտրվել, Աշոտյանն ասաց. «Ակնհայտ է, որ այդ ամբողջը բեմադրված շոուներից մեկն էր: Եթե այդպես չէ, ապա ո՞ւր է արդարությունը, ինչո՞ւ է այս դատական նիստերի սյուժեն գնում այնպես, ինչպես պետք է իշխանություններին: Իհարկե, փառք ու պատիվ այն դատավորներին, որոնք դիմադրում են հեռախոսային արդարադատությանը, ֆեյքային արդարադատությանը, բայց նրանց քանակը քիչ է»:

Աշոտյանը կոչ արեց չզարմանալ, որ ՀՀԿ-ականները եկել կանգնել են Ռոբերտ Քոչարյանի հետ ասոցացվող մարդկանց կողքին. «Մենք մի թիմ ենք եւ ոչ միայն իրենց հետ, բազմաթիվ քաղաքական ու քաղաքացիական նախաձեռնությունների հետ միասին բոլոր այն հարցերում, որոնք վերաբերում են Հայաստանում ժողովրդավարությանը, ՀՀ ներկա ճգնաժամին, ապագայի տեսլականին: Մենք դրել ենք մեր բոլոր տարաձայնությունները երկրորդական հարցերում հանուն միասնական, համախմբված գործունեության, որպեսզի ՀՀ-ն ամբողջությամբ չընկնի լատինաամերիկյան պոպուլիզմի գիրքը: Մենք դա տեսնում ենք Նիկոլ Փաշինյանի հրապարակային ելույթներում»:

 

website by Sargssyan