Այսօր՝ 24 ապրիլի 2024թ., 00:00
Ոսկեպար - Կիրանց ճանապարհը շարունակում է փակ մնալ. սպասում են Մհեր Գրիգորյանի այցին Կանաչ տարածքները բարելավում են աղիքների և մաշկի միկրոբիոմի կազմը Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակից մնալ, կարծում եմ՝ այնտեղ կան մարդիկ, որոնք հասկանում են ՌԴ-ի դերը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման գործում Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը ԿՀՎ տնօրեն. Առանց ԱՄՆ-ի օգնության Ուկրաինան կարող է պարտվել պատերազմում մինչև տարեվերջ WhatsApp-ում արհեստական բանականության գործառույթ կներդրվի․ ի՞նչ է այն անելու Էդ խեղճ մարդիկ ի՞նչ են անում, երկու կոպեկ փող են աշխատում․ քաղաքացի Խանութներում 30 տարեկան բարետես աշխատող են ուզում․ Բարետես եմ, բայց 30 տարեկան չեմ․ առևտրական 3 ելույթ «նախկին» Փաշինյանից՝ բռնությունն արմատախիլ անելու մասին ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ» Իսրայելի կողմից Իրանին հարվածելու թիրախը եղել է Սպահան քաղաքի մոտ գտնվող ավիաբազան Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան Փորձում են այնպես անել, որ հայերը մոռանան Արցախի կորստի մասին՝ ջնջելով «Արցախ» անունը ժողովրդի հիշողությունից Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը Մենք հետևողական ենք լինելու, սա չի կարող մնալ անհետևանք․ Լևոն Քոչարյանը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Թրենդային է դարձել ընդդիմադիր դաշտի ներսում, որ խորհրդարանական ընդդիմությունն ավելի շատ ունենա ընդդիմություն, քան իշխանությունները Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. Գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Փաշինյանի՝ տավուշյան վերջին այցից հետո ՔՊ-ում փորձում են հասկանալ՝ ինչ է փոխվել վերջին օրերին Իրական արդարությունն այն է, որ ԼՂ-ից տեղահանվածները վերադառնան․ Բրեդ Շերման Իսրայելը հարվածել է Իրանին. լրատվամիջոց Կմասնակցի արդյոք Փաշինյանը Մոսկվայում կայանալիք շքերթին Սրանց «թեթև» ձեռքով շատ արագ մոտենում է անվերադարձի կետին․ Մհեր Մելքոնյան Հագեցնող սնունդը նվազեցնում է քաղցրեղենի ցանկությունը Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում Չափազանց բարդ տնային աշխատանքը վնասում է երեխաներին Սպորտ դիտելը ակտիվացնում է ուղեղում պարգևատրման համակարգը Վրաստանի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը ներշնչվել է Կրեմլի կողմից․ Միլլեր Խաղաղ օվկիանոսում հայտնաբերվել են ավելի քան 50 նոր տեսակի օրգանիզմներ ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար Դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյան՝ Պետրոս Ղազարյանին Անընդունելի է ՀՀ առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջում՝ առանց սահմանազատման գործընթացի ամբողջական իրականացման․ «Ապրելու երկիր» Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կոչված է կանխելու Ուկրաինայի ճակատագրի կրկնությունը, Կոբախիձե Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին (տեսանյութ) Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Ուկրաինան ինքը պետք է բանակին ապահովի կենդանի ուժով․ Ստոլտենբերգ Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց ԵՄ-ն ի գիտություն է ընդունում ԼՂ-ից ռուսական զnրքերի դուրսբերման մասին հայտարարությունը Վայոց ձորում կողաշրջվել է իրանական համարանիշերով բեռնատարը Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով Հայաստանը 2023-ին կոնյակի ամենախոշոր մատակարարն է Ռուսաստանին ԼՂ հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ հայրենիք, եթե ապահովվի նրանց անվտանգությունը. ՌԴ ԱԳՆ Ժողովրդավար և խաղաղ հայ ժողովուրդը բախվում է իր ամենամութ օրերը հիշեցնող սպառնալիքների․ կոնգրեսական 5 անձ է կալանավովել խոշոր չափի հափշտակության դեպքով Սանահինցիները «կանկախանան» Կիրանցի արոտավայրերը, այգիները, Ոսկեպարի խմելու և ոռոգման ջրի ակնունքները հայտնվելու են թշնամու վերահսկողության ներքո. Զեկույց Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ Օսկանյանին սպասելիս Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201 Այս իշխանության խոսքի հանդեպ նրանք հավատ չունեն այլեւս եւ որոշել են սպասել քայլերին Փաշինյանը խոսել է Ալիևի հետ ինչ-որ «բանավոր պայմանավորվածության» մասին Խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է Լեռնային Ղարաբաղի իրադարձություններն օրինակ են, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ. ԱՄՆ Պետքարտուղարություն ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում» Շատերը ռուսների հեռանալը պարտություն կընկալեն. Մարկեդոնով Հերթն Անահիտ Ավանեսյանինն է ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին երկիրը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ Գիտնականները պարզել են, թե ինչ ազդեցություն է ունենում անառողջ նախաճաշը դպրոցականների առաջադիմության վրա Honda-ն ներկայացրել է Ye էլեկտրական մեքենաների նոր շարքը Չինաստանի համար Գիտնականները պարզել են, թե երբ է մոլորակի վրա հայտնվել արաբիկա սուրճը Բժիշկ անեսթեզիոլոգը հիվանդներին և գործընկերոջը թունավորել է մահացու դեղամիջոցներով Ավստրալացին, ահռելի դդումի մեջ նստած, անցել է Թումուտ գետը (տեսանյութ) «Փախավ». ոսկեպարցիներին թույլ չեն տվել Փաշինյանին հարց տալ Փաշինյանը 3 տասնյակից ավել մեքենայով է մեկնել Ոսկեպար և Կիրանց ՔՊ-ականները հիշել են Սյունիքի տեղը «Դավաճան վիժվածք» ասած քաղաքացին խոշտանգվում է, իսկ քաղաքացու վրա թքած ԱԺ նախագահը, սպառնացող ՔՊ քարտուղարը դառնում են անպատժելի արտոնյալներ «Ուրալ»-ի վթարի գործով ՀՀ ՊՆ պաշտոնյաների պատասխանատվության ենթարկելու հարց է բարձրացվել. հետաքննությունը շարունակվում է 1,5 միլիոնի անունները պարզելու ցանկությունը հակահայ քայլ է, Փաշինյանը ծնկի եկած ապագա է պատրաստում հայ ժողովրդի համար․ Մուրադ Փափազյան
Հարցում

«Բանակը միայնակ ոչինչ անել չի կարող». Արմեն Ավթանդիլյան

 hayzinvor.am-ը զրուցել է ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության պետ, գնդապետ ԱՐՄԵՆ ԱՎԹԱՆԴԻԼՅԱՆԻ հետ

-Պարոն գնդապետ, եկեք մեր զրույցն սկսենք 2019թ. ընթացքում արված այն փոփոխություններից ու նորամուծություններից, որոնք վերաբերում են Ձեր ղեկավարած ծառայությանն ու նրա գործառույթներին: Առաջին հերթին ես ուզում եմ իմանալ, թե ինչո՞ւ փոխվեց զինկոմիսարիատների ու զինկոմիսարների հին ու բարի անունը, ինչո՞ւ զինկոմիսարիատները դարձան զորակոչի եւ զորահավաքի համալրման ծառայություն:

-Այն, որ զինկոմիսարիատ եւ կոմիսար բառերը շատ հին էին, համաձայն եմ: Դրանց գործածությունը, գուցեեւ ծագումը կապված է անցյալ դարի խորհրդային հեղափոխության հետ: Այն, որ զինկոմիսար բառը բարի զգացումներ է արթնացնում Ձեր հոգում, ուրախալի է, բայց, վստահ եմ, շատերը չեն համաձայնի ու կասեն, որ դեռեւս խորհրդային տարիներին, ինչպես նաեւ Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմության ընթացքում զինկոմիսարիատների աշխատանքի մեջ առկա բազմաթիվ, մեղմ ասած, թերություններն ու բացթողումները ձեւավորել են շատ բացասական կարծրատիպեր, որոնց հաղթահարման համար մեծ ջանքեր են պահանջվում մեզնից: Մեր ծառայությունն այսուհետեւ կունենա իր գործառույթներին ու բովանդակությանը հարիր, հայեցի անվանում: Նոր անվանում, որը նաեւ կմատնանշի նոր աշխատաոճ ու նոր հեղինակություն ձեւավորելու անհրաժեշտություն:

-Թե հատկապես զինկոմիսարների գործունեության ո՞ր թերություններն են հաղթահարվում, եւ ի՞նչն է նոր Ձեր ղեկավարած կառույցի աշխատաոճում, կխոսենք ավելի ուշ, իսկ այժմ պատմեք, խնդրեմ, թե ինչո՞ւ պաշտպանության նախարարությունը հրաժարվեց կենտրոնական բժշկական հանձնաժողովը զինկոմիսարիատի միջոցով ղեկավարելու իրավունքից եւ այն զիջեց առողջապահության նախարարությանը:

-Այս փոփոխությունը դասվում է հենց այն նորամուծությունների թվին, որոնք օգնում են մեր ծառայության աշխատանքը դարձնել ավելի օրինական եւ զերծ պահել կոռուպցիոն ռիսկերից: Մենք պետք է ձևավորենք կոռուպցիոն սխեմաները մերժող համակարգ:

Տեսեք, տարիներ շարունակ կենտրոնական բժշկական հանձնաժողովը ղեկավարել է ՀՀ զինվորական կոմիսարը, որը մասնագիտությամբ բժիշկ չէ: Բժշկության տարբեր ոլորտների մասնագետները նրան ներկայացրել են համապատասխան փաստաթղթեր զինակոչիկի առողջության մասին, որը 16 տարեկանից սկսած հետազոտվելով քաղաքացիական բուժհիմնարկներում՝ իր առողջական վիճակի մասին պատմող հարուստ թղթապանակ ունի: Զինկոմիսարը բնականաբար չի կարողացել ստուգել այդ փաստաթղթերի իսկությունը: Բժիշկները, որոնք եզրակացություններ են ներկայացրել զինակոչիկի առողջության մասին, եղել են բոլորովին ուրիշ գերատեսչությունից, բոլորովին ուրիշ ենթակայության: Ու զինկոմիսարը ստորագրել է մի փաստաթղթի տակ, որի բովանդակությունը ձեւավորել են բացարձակ այլ բնագավառի մարդիկ: Այսինքն՝ ստանձնել է պատասխանատվություն ուրիշների սխալների համար:

-Պարոն գնդապետ, փոխարենը զինկոմիսարը այդ գործընթացին «շահավետ» մասնակցելու հնարավորություն է ունեցել: Չեմ կարծում, թե բժշկական հանձնաժողովի անդամները կհամարձակվեին «սխալվելիս» շրջանցել հանձնաժողովի նախագահին:

-Դեմ չեմ: Մենք սեփական նախաձեռնությամբ, պաշտպանության նախարարի առաջարկով կենտրոնական բժշկական հանձնաժողովը ղեկավարելու իրավունքը հանձնեցինք առողջապահության նախարարությանը, որի ենթակայությամբ գործող պոլիկլինիկաները նախազորակոչային տարիքից հետազոտել են զինակոչիկին, ախտորոշել են հիվանդությունները, իրենց ներկայացուցիչներն ունեն կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմում եւ պիտի ստանձնեն վերջնական որոշման ամբողջ պատասխանատվությունը՝ զինկոմիսարիատներին ազատելով ոչ մասնագիտական պատասխանատվությունից:

-Ծնողների` զորակոչից բողոքների 99 տոկոսը վերաբերում է հենց զինակոչիկների առողջությանը: Եվ այդ բողոքների հասցեատերը բանակն է…

-Այսուհետեւ նման բողոքները ուրիշ հասցեատեր են ունենալու՝ առողջապահության նախարարությունը, ինչը տրամաբանական է: Եվ զինկոմիսարների հեղինակությունը սասանող կոռուպցիոն ռիսկերից ամենամեծը վերացավ:

-Եկեք խոսենք նաեւ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքից: Այն գործել է մինչեւ 2019թ. տարեվերջ եւ ներառել է ժամկետային զինծառայությունից ապօրինաբար խուսափած այն զինակոչիկներին, որոնց զորակոչային սահմանային տարիքը՝ 27 տարեկանը, լրացել է մինչեւ 2019թ. մարտի 1-ը: Փաստորեն, այն զինակոչիկները, որոնք չեն հասցրել մինչեւ 2019թ. դեկտեմբեր համապատասխան գումար վճարելով՝ ազատվել քրեական պատասխանատվությունից, այլեւս չեն կարող Հայաստան վերադառնալ, որովհետեւ զորակոչային տարիքը անցնելու պատճառով բանակում ծառայելն անհնար է, ու պիտի քրեական պատասխանատվության ենթարկվեն:

-Դուք շատ լավ հիշում եք, այն օրենքը, որը հնարավորություն էր տալիս հայրենիքը պաշտպանելու պարտքից խուսափած մեր հայրենակիցներին մուծել համապատասխան գումար եւ ազատվել քրեական պատասխանատվությունից, քանի անգամ երկարաձգվեց, որպեսզի շատերը կարողանան օգտվել դրա ընձեռած հնարավորությունից, որպեսզի 27 տարին լրացած մեր հայրենակիցները չզրկվեն հայրենիք վերադառնալու իրավունքից: Օրենքը գործեց 16 տարի: 2017թ. որոշում կայացվեց օրենքը 2019թ. վերջին դադարեցնելու մասին:

-Կարծում եմ` պետք էր օրենքը դադարեցնելու ժամկետների մասին իրազեկման աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպվեին:

-Այն մարդիկ, ովքեր խուսափել են ժամկետային զորակոչից միշտ հետաքրքրվում են այս օրենքի հետ կապված փոփոխություններով եւ հաստատ տեղեկացել են, որ օրենքը 2019թ. վերջին դադարելու է գործել: Դա են վկայում թվերը: Միայն դեկտեմբեր ամսին ավելի շատ մարդ է դիմել օրենքից օգտվելու համար, քան մեկ տարում: Այս օրենքը իր բոլոր դրական, մարդասիրական հետեւանքներով, գաղտնիք չէ, նաեւ զորակոչից խուսափելու խթան էր հատկապես վճարունակ խավի համար, որոնք մտածում էին, որ 16 տարի գործող օրենքը էլի ու էլի կերկարացվի ու հնարավորություն կտա 27 տարին լրանալուց հետո կատարել վճարում եւ ազատվել քրեական պատասխանատվությունից: Սա անհանդուրժելի էր:

-Այո՛, «Հայ զինվորը» քանիցս անդրադարձել է այս խնդրին եւ միացել օրենքը դադարեցնելու պահանջին: Ազգային ժողովում այս օրենքի «բացը» լրացնող նախագծեր են շրջանառվում, որոնցից մեկը, իմ կարծիքով, պարզապես անընդունելի է:

-Եկեք չխոսենք այս կամ այն պատգամավորի նախաձեռնության մասին, որովհետեւ դրանք նույնիսկ ակտիվ քննարկման փուլում չեն: Եթե բանը հասնի ակտիվ քննարկումներին, մենք անպայման կզրուցենք, եւ մեր հայրենակիցները կիմանան պաշտպանության նախարարության տեսակետը:

-Ինչո՞ւ է այս տարի զորակոչը փուլերով կազմակերպվում, ես նման բան չեմ տեսել նախկինում: Դեկտեմբերի 16-ից 28-ը. Ապա՝ հունվարի 8-ից 31-ը:

-Որպեսզի մեր զինվորներն ու նրանց ծնողները հանգիստ վայելեն տոնական օրերը:

-Իսկ ինչո՞ւ դեկտեմբերի 16-ից 28-ը զորացրում չկար:

-Որովհետեւ երկու տարի առաջ զորակոչը եղել է հունվարին, ու դեկտեմբերին մեր տղաների զինվորական ծառայության 24 ամիսը դեռ չէր լրացել:

-Պարոն գնդապետ, զինկոմիսարիատի զինվորական հաստիքների զգալի մասը վերափոխվեց քաղաքացիականի: Ինչո՞ւ եւ նույնիսկ որոշ զինկոմիսարիատների հաստիքներն այլեւս զինվորական չեն: Ո՞րն է սրա տրամաբանությունը:

-Գրեթե 60 տոկոսը… Մենք միշտ նշել ենք, որ զինկոմիսարիատը մի օղակ է հասարակության եւ բանակի միջեւ: Մենք ուզում ենք, որ նա, պատկերավոր ասած, ոչ թե բանակի ու հասարակության մեջտեղում լինի, այլ դեմքով շրջվի դեպի հասարակությունը եւ լինի հասարակության կողքին, դառնա բանակը համալրող, բայց, միևնույն ժամանակ, զինակոչիկի շահերը պաշտպանող մարմին, դառնա ոչ թե բանակի կողմից լիազորված, զինակոչիկին բանակ բերող մարմին, այլ հասարակության կողմից լիազորված, զինակոչիկին բանակ ուղարկող մարմին: Միտքս հասկացա՞ք:

-Այո՛, զինկոմիսարը պիտի լինի հասարակության շահերի պաշտպան, հասարակության ներկայացուցիչը բանակում, ոչ թե հակառակը:

-Այո՛, այդ պատճառով էլ մենք հակված ենք զորակոչի եւ զորահավաքի համալրման ծառայության պետի պաշտոններում տեսնել հոգեբանի, մանկավարժի մասնագիտություն ունեցող քաղաքացի անձանց: Երեւանի եւ մերձակա շրջանների զինկոմիսարները քաղաքացիական անձինք են, սահմանային տարածքների զինկոմիսարները, հասկանալի պատճառներով, զինվորականներ են: Մենք խնդիր ունենք փոխելու զինկոմիսարիատների դիմագիծն ու գաղափարախոսությունը: Մենք վերացրել ենք գրեթե բոլոր կոռուպցիոն ռիսկերը` մեր աշխատանքը դարձնելով առավելագույնս թափանցիկ ու օրինական, ծառայությունը մոտեցնելով ժողովրդին՝ մենք կունենանք նոր որակի կառույց:

-Հնարավո՞ր է վերացնել բոլոր կոռուպցիոն ռիսկերը, մարդկային գործոնը հասցնել նվազագույնի:

-Պետք է կառույցի օրինականությունը կախված լինի ոչ թե դրա ղեկավարի կամ աշխատակիցների բարոյականությունից, այլ օրենքների ու մեխանիզմների կատարելությունից: Տեսեք, կոռուպցիոն ռիսկերը հիմնականում վերաբերում են տարկետումներին: Այսօր ուսման հետ կապված տարկետումները ԿԳՄՍ, իսկ առողջության հետ կապված տարկետումները՝ առողջապահության նախարարության առաջարկությամբ տրամադրում է ՀՀ կառավարությունը… Մենք դուրս ենք եկել այդ սխեմայից:

-Իսկ հնարավո՞ր է, որ որեւէ մեկը չմասնակցի վիճակահանությանը եւ գնա ծառայելու իր ուզած զորամասում:

-Բացառվում է:

-Մարդիկ բողոքում են, որ իրենց զավակները հաղթահարել են ժամկետային զինծառայողների համար անցկացված հատուկ մասնագետների մրցույթը, բայց հետագայում գնացել են ընդհանուր հիմունքներով ծառայելու:

-Ինչ լավ է, որ խոսեցիք այդ մասին, որովհետեւ շահարկումների թեմա է: Տեսեք, մասնագիտական մրցույթը հաղթահարում են որոշակի թվով զինակոչիկներ, բայց բանակին այդքան մասնագետ պետք չէ: Ասենք՝ 30 երաժիշտ կամ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետ հաղթահարել են մրցույթը, բայց բանակին պետք է 5 երաժիշտ եւ 10 ՏՏ ոլորտի մասնագետ: Մենք կրկին վիճակահանություն ենք կատարում, որ անաչառորեն ընտրենք 10-ին: Այսինքն՝ մրցույթը հաղթահարելը դեռ չի նշանակում, որ զինակոչիկը ծառայելու է իր մասնագիտությամբ: Ծնողներին պետք է իրազեկել այս:

Հավելեմ, որ վիճակահանությանը կարող է չմասնակցել միայն այն զինակոչիկը, որը ժամկետային զինծառայող եղբայր ունի, որի ծառայության 17 ամիսը չի լրացել: Այս դեպքում զինակոչիկը իր ցանկությամբ կարող է ծառայել իր եղբոր զորամասում:

-Ի՞նչ ձեռքբերումներ ունենք չկցագրված ռեսուրսը հայտնաբերելու եւ զորակոչելու աշխատանքներում:

-Հանրապետությունում ապրող չկցագրված ռեսուրսը շատ փոքր թիվ է կազմում: Սրանք այն զինակոչիկներն են, որոնք մինչեւ 16 տարեկանը լքել են դպրոցը, հեռացել են իրենց բնակության վայրից եւ առանց հաշվառման ապրում են վարձով կամ որեւէ բարեկամի տանը: Մենք փորձում ենք ծանոթ-բարեկամների միջոցով գտնել նրանց եւ զորակոչել: Ինչ վերաբերում է արտերկիր հեռացած զինակոչիկներին, դրությունն ավելի բարդ է:

-Արտերկրում ապրող մեր հայրենակիցներն ինձ հաճախ հարցնում են, թե մանկահասակ տարիքում՝ մինչեւ 16 տարեկանը, առանց կցագրվելու հայրենիքից հեռացած եւ արտերկրում քաղաքացիություն ստացած մեր հայրենակիցները Հայաստանում զինվորական ծառայության անցնելու պարտավորություն ունե՞ն:

-Եթե նրանց ծնվելու պահին երկու ծնողներն էլ ունեցել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, ապա նրանք զինվորական ծառայության պարտք ունեն հայրենիքի հանդեպ, բացառությամբ այն դեպքերի, եթե ծնողներից որեւէ մեկը հետագայում օրինական կարգով մինչեւ զինակոչիկների կցագրումը հրաժարվել է Հայաստանի քաղաքացիությունից: Կրկնում եմ՝ օրինական կարգով, մնացած բոլոր դեպքերում Հայաստանի Հանրապետության քաղաքացի ծնողների երեխան մեխանիկորեն համարվում է ՀՀ քաղաքացի՝ օրենքից բխող բոլոր իրավունքներով ու պարտականություններով:

-Անցած զորակոչին զորակոչվածներից վաղաժամկետ զորացրումներ եղե՞լ են առողջության պատճառով:

-Կենտրոնական բժշկական հանձնաժողովով անցած զինակոչիկների շրջանում վաղաժամ զորացրումներ չեն եղել:

-Ես վերջերս զրուցեցի ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանի հետ, ու վերջինս կրկին բարձրացրեց նախազորակոչային շրջանում զինակոչիկների դիսպանսեր հսկողության հարցը: Մենք այս մասին պարբերաբար բարձրաձայնում ենք առնվազն վերջին տասը տարվա ընթացքում, բայց սայլը տեղից չի շարժվում:

-Խնդիրը շատ հրատապ է, ես այն քննարկել եմ բոլոր հնարավոր ատյանների ու իրավասու պաշտոնյաների հետ: Զինակոչիկները պետք է հետազոտվեն 14-16 տարեկանից սկսած ու պարբերաբար, որպեսզի դեռեւս գաղտնի կամ մեղմ արտահայտված շրջանում հիվանդությունները բացահայտվեն ու բուժվեն, այլապես 18 տարեկանում հիվանդությունները խորանում են, մենք զորակոչային ռեսուրս ենք կորցնում կամ զորակոչում ենք բազմաթիվ սահմանափակումներով: Սա ազգային անվտանգության խնդիր է ու պիտի շուտափույթ լուծվի:

-Վերջին տասը տարում Ձեր խոսքերը կրկնել են գրեթե բոլոր շահագրգիռ կողմերը:

-Ես հետեւողականորեն անելու եմ ամեն ինչ, որ զինակոչիկները նախազորակոչային տարիքում վերցվեն դիսպանսեր հսկողության եւ բուժվեն: Վստահ եմ ու վստահեցնում եմ, որ խնդիրը լուծվելու է:

-Նույնը վերաբերում է դպրոցներում ֆիզկուլտուրա առարկայի դասավանդմանը: Համապատասխան մասնագետները քանիցս նշել են, որ ֆիզկուլտուրա առարկան պետք է տեղափոխել մարզաբժշկական ռելսերի վրա: Միայն բասկետբոլ եւ վոլեյբոլ խաղալով պատանիները չեն կարող մարզվել, կոփվել, դրա համար էլ զինծառայության ադապտացիոն շրջանը շատերի համար բավականին խնդրահարույց է լինում:

-Համաձայն եմ: Պետք է մշակվի ֆիզկուլտուրա առարկայի նոր ծրագիր, որը հնարավորություն կտա մարզել, կոփել ու առողջացնել դպրոցականներին՝ ապագա զինվորներին:

-Մի զրույցի ժամանակ ասացիք, որ սխալ էր ռազմագիտության ուսուցիչներին պաշտպանության նախարարության ենթակայությունից հանելն ու ԿԳՄՍ նախարարությանը հանձնելը:

-Հիմա էլ եմ նույն կարծիքին: Ռազմագիտության ուսուցիչը պիտի լինի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը բանակում, ինչը հնարավորություն կտա ավելի սերտ դարձնել բանակ-դպրոց կապը: Ուսուցիչը պիտի ավելի մոտ լինի բանակի պահանջներին ու այդ պահանջների ոգով դասավանդի աշակերտներին, ռազմագիտություն առարկան էլ տեղափոխվի զինվորական ռելսերի վրա: Պահանջատերը մենք ենք, բայց ուղղակիորեն պահանջելու իրավունքից զրկված ենք: Սա ճիշտ չէ, իմ կարծիքով:

-Պարոն գնդապետ, որո՞նք են զորակոչի կազմակերպման, բանակի հանդեպ ժողովրդի դրական վերաբերմունքը խթանող՝ բանակում առկա գործոնները, եւ որո՞նք են ձեւավորում բացասական միտումներ:

-Առաջին հերթին ուզում եմ խոսել առաջնագծի կահավորման ու զինվորի ծառայությունն առավել անվտանգ դարձնելու աշխատանքների մասին: Զինվորն առավել պաշտպանված է սահմանին, բանակի հանդեպ վերաբերմունքը առավել դրական է թիկունքում: Մենք առաջինն ենք զգում սա:

Երկրորդը սննդի եւ հագուստի բարելավումն է: Այսօր զինվորը ունի սնունդն ընտրելու հնարավորություն, եթե ոսպ չի ուտում, կարող է մեկ ուրիշ կերակուր ընտրել: Սննդի որակն ու տեսականին անհամեմատ բարելավվել է: Այժմ զինված ուժերում ներդրվում է քաղաքացիական կազմակերպության կողմից սննդի ապահովման համակարգը: Հագուստը հարմար է, կոշիկները կոպիտ չեն, ոտքերը չեն վնասում: Թվում է՝ մանրուք է, բայց սա կարող է էականորեն փոխել ծնողի տրամադրվածությունը բանակի հանդեպ:

Զինվորներն արդեն ունեն հեռախոսից օգտվելու իրավունք սկսած զորահավաքակայանից: Ամեն քայլափոխի կարող եք լսել, թե ինչպես է զինակոչիկը մորն ասում՝ մամ, արդեն բժշկական ստուգումն անցել եմ, հիմա հաց եմ ուտում եւ այլն: Սա էականորեն մեղմում է լարվածությունը: Զորահավաքակայանում ծնողները տեղավորվում են հարմարավետ տաղավարներում: Վիճակահանությանը հետեւելիս նրանց թեյ ու սուրճ է մատուցվում: Նա, ով ուշացել է վիճակահանությունից, կարող է դիտել տեսագրությունը: Հնարավոր ամեն ինչ արվում է, որ զինվորի ծնողը զգա բանակի սերը, պատասխանատվությունը զինվորի ու նրա ծնողի հանդեպ:

Ծնողի ամենամեծ մտահոգությունը միջանձնային հարաբերությունների անկատարությունն է բանակում: Սպանությունների ու ինքնասպանությունների մասին լուրերը: Միջանձնային հարաբերությունների մշակույթը փոխելու համար պիտի համագործակցված աշխատեն ընտանիքը, դպրոցը, բոլոր կրթօջախները, հասարակությունը: Բանակը միայնակ ոչինչ անել չի կարող: Բանակը հնձում է այն, ինչ ցանվել է 18-20 տարվա ընթացքում: Ընդ որում, հնձում է դրսի ցանածը, ոչ թե իր: Պիտի ինստիտուտներ աշխատեն այս խնդրի ուղղությամբ, հասկանան, թե ինչպես փոխեն հասարակությունից բանակ թափանցող անկատար բարքերը, որոնք բումերանգի պես հետո հասարակությանն են հարվածում:

-Վերջին ռազմավարական զորավարժության արդյունքները գոհացուցիչ էին, կարծես թե քաղաքացիական ազգաբնակչությունը պատրաստ է պատերազմի:

-Ինչու՝ «կարծես թե», երբ զորավարժության ժամանակ կանոնավոր բանակից ավելի մեծ «քաղաքացիական բանակ» ձեւավորվեց: Սա տարիների մեծ, հսկայական աշխատանքի արդյունք է՝ զորախաղեր, տարբեր ծավալի զորավարժություններ, նոր սպառազինության ու տեխնիկայի ձեռքբերման հետ կապված մասնագիտական վերապատրաստումներ…

-Ասում են՝ ռազմավարական զորավարժության նախօրեին սահմանափակվել է մարդկանց տեղաշարժը, արգելվել է լքել երկիրը: Ո՞ր օրենքով…

-Ռազմավարական զորավարժությունը համապետական միջոցառում է, որը ցույց է տալու, թե պատերազմի ժամանակ ինչպես ենք կազմակերպելու մոբիլիզացիան: Սա ինչ-որ խաղ չէ, եւ պետք է պատասխանատվությամբ վերաբերվել յուրաքանչյուրի մասնակցությանը: Այո՛, ծանուցումը ստանալու պահից քաղաքացին չի կարող լքել երկիրը առանց հատուկ թույլտվության:

-Ահա մեկ կոռուպցիոն ռիսկ:

-Այդպես չէ: Այս ամենը պիտի ամրագրվի փաստաթղթերով: Եթե մարդը գնում է վիրահատության, այո, նա կազատվի զորավարժությանը մասնակցելու պարտավորությունից, բայց համապատասխան փաստաթղթեր են պետք: Վերջերս տեղադրվել է «Սեկտ» համակարգը, որի միջոցով ես կարող եմ հետեւել յուրաքանչյուր քաղաքացու շարժին հանրապետությունում եւ հանրապետությունից դուրս: Սա մեծապես նվազեցնում է սողանցքներն ու կոռուպցիոն ռիսկերը:

-Ես գիտեմ, որ Դուք իջեւանցի եք:

-Այդ դեպքում պիտի իմանաք նաեւ, որ ես սպայական կոչումով զորակոչվել եմ ժամկետային զինծառայության ու մնացել եմ բանակում, անցել եմ հրամանատարական գրեթե բոլոր աստիճանները: Դասակի հրամանատար, վաշտի հրամանատար, գումարտակի շտաբի պետ: Զինկոմիսարիատում սկսել եմ ավագ սպայից, եղել եմ պահեստազորի սպաների բաժանմունքի պետ, Կրասնոսելսկի զինկոմ, Վարդենիսի զինկոմ, հանրապետական զինկոմիսարիատի զորակոչային բաժնի պետ, հանրապետության զինկոմի տեղակալ, այնուհետեւ վեց ամիս ՀՀ զինկոմի պաշտոնակատար… 2019-ի դեկտեմբերի 11-ին նշանակվել եմ ՊՆ զորակոչի եւ զորահավաքի համալրման ծառայության պետ:

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan