«Շատ ցավալի դեպք է».Դավիթ Շահնազարյան
Առայժմ որեւէ մեկնաբանություն չունեմ: Այս մասին այսօր` հունվարի 19-ին, լրագրողներին ասաց քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը`անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան հանգամանքներին:
«Շատ ցավալի դեպք է, առայժմ որեւէ մեկնաբանություն չունեմ, բացի խորին ցավակցությունները իր հարազատներին, իր ընտանիքին, իր բարեկամներին»,- ասաց նա:
Շահնազարյանը չցանկացավ մեկնաբանել ՀՀ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունը, որում մանրամասներ էին հայտնում ԱԱԾ նախկին տնօրենի մահվան հանգամանքներից: